Երկվորյակներն այսօր ոչ մի կերպ չեն կարողանում զսպել իրենց պոռթկումները․ ապրիլի 22-ի աստղագուշակը
ՖՈՏՈԽոյ։ Ստիպել ինքներդ ձեզ անել մի այնպիսի բան, որը թեկուզև կարևոր է, սակայն հրապուրիչ չէ, այսօր անօգուտ է․ դուք ամեն ինչ կխճճեք, ինչ-որ բան կմոռանաք, կնյարդայնանաք, իսկ արդյունքն էլ չի արդարացնի թափած ջանքերը: Կարելի է երկարաժամկետ պլաններ կազմել, մտորել այն բանի շուրջ, թե ինչը կցանկանայիք ձեր կյանքում փոխել: Այստեղ կարևորը չշտապելն է, քանի որ փայլուն գաղափարները դեռևս դեպի ձեր պայծառ գլուխը շարժվելու ճանապարհին են:
Ցուլ։ Կարելի է մանր կենցաղային տեխնիկա գնել, իսկ ահա հագուստ, աքսեսուարներ և զարդեղեն ձեռք բերելուց ավելի լավ է հրաժարվեք: Դրա հետ մեկտեղ էլ նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են լինելու գործ ունենալ ծայրաստիճան տհաճ անձնավորությունների հետ, և միայն ձեր հազվագյուտ ինքնավերահսկման ունակության շնորհիվ դուք չեք ասում այն, ինչ մտածում եք: Ձեր ճանապարհին հանդիպում են բազմաթիվ խոչընդոտներ։
Երկվորյակ։ Այսօր դուք ոչ մի կերպ չեք կարողանում զսպել ձեր պոռթկումները: Ցանկություն է առաջանում ինչ-որ բան փոխելու անձնական կյանքում: Եկել է այն օրերից մեկը, երբ նշանի ներկայացուցիչներն աչքի են ընկնում աղետալի անհամբերությամբ․ նրանց համար անգամ կարևոր չէ, թե ինչ անել, միայն թե անել անմիջապես: Եվ բանը ոչ այնքան ինչ-որ առանձնահատուկ խիզախության մեջ է, այլ այն բանում, որ դուք վստահ եք, որ եթե ծագեն տհաճություններ, դուք կկարողանաք ապացուցել, որ դրանցում մեղավորը մեկ ուրիշն է:
Խեցգետին։ Բարենպաստ օր է շփումների, անձնական և գործնական հարցեր քննարկելու համար, միայն թե դուք ներքուստ պետք է պատրաստ լինեք փոխզիջումների, այլ ոչ թե դրանց մասին հայտարարեք զրուցակցին աշխուժացնելու համար: Դժվար է գերագնահատել պլանավորման կարևորությունը: Անգամ եթե դուք սովորաբար նախընտրում եք չհետևել ոչ մի գրաֆիկի, սա այն օրերից է, երբ պետք է բացառություն անել: Նախապես ծրագրելով ձեր անելիքը՝ դուք շատ ավելի բան կհասցնեք անել:
Առյուծ։ Օրը բարենպաստ է շփումների համար․ դուք այսօր դուր եք գալիս մարդկանց, և նրանք դա չեն թաքցնում: Բազմաթիվ ուշադրության նշանները, հաճոյախոսությունները և նվերները չեն կարող ձեզ չուրախացնել: Օգնությունն ընդունեք միայն նրանցից, ում լիարժեք վստահում եք: Եվ թող շրջապատը ձեզ կոչ անի արագ գործելու․ լսեք ոչ թե նրանց, այլ ձեր ներքին ձայնին: Արժե կարգուկանոն մտցնել ձեր ֆինանսական գործերում, պարտադիր վճարումներն անել: Իսկ ահա չպլանավորած գնումներից ավելի լավ է հրաժարվեք: