Արտակարգ դեպք՝ Էրեբունիում. տնվորը բռնաբարել է տանտիրոջ 15 ամյա դստերը.«Փաստինֆո»
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ«Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ արտակարգ դեպք է գրանցվել Էրեբունի վարչական շրջանում։ Վարձակալական հիմունքներով բնակվող երիտասարդը սեռական բնույթի ոտնձգություն է կատարել տանտիրոջ անչափահաս՝ 15-ամյա դստեր նկատմամբ։
Դեպքի մասին ահազանգել է հայրը՝ նշելով, որ տնվորն իր դստեր հանդեպ սեռական գործողություններ է կատարում։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել օրերս, աղջիկը տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ հետազոտությունների։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: