Toyota-ն ռոբոտ-երեխա է ստեղծել անզավակ կանանց համար
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸToyota Motor ընկերությունը հոկտեմբերի 3-ին հայտարարել է ռոբոտ-երեխայի ստեղծման մասին, որն ստացել է Kirobo Mini անվանումը: Այն նախատեսված Է Ճապոնիայում անզավակ կանանց համար, որտեղ ծնելիության մակարդակի ռեկորդային անկում է դիտվում: Այդ մասին հայտնել է Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ Toyota-ի նորույթը կոչված է մեղմացնել Ճապոնիայի բացասական ժողովրդագրական միտման հետեւանքները, որը բնակչության ծերացման ցուցանիշներով առաջատարն է զարգացած երկրների շարքում:
«Այն փոքր-ինչ ճոճվում է, դրանով իսկ նմանակելով նստած երեխայի, որի մոտ դեռ մինչեւ վերջ զարգացած չեն կոորդինացման հմտությունները»,-գործակալությունը մեջբերում է գլխավոր մշակող Ֆումինորի Կատաոկայի խոսքն իր ստեղծածի մասին: Նրա կարծիքով՝ այդ առանձնահատկությունը «հուզական կապ կառաջացնի» ռոբոտի եւ նրա տիրոջ միջեւ:
Ինչպես նշվում Է, Toyota-ն պլանավորում է Ճապոնիայում Kirobo Mini-ի վաճառքներն սկսել հաջորդ տարի: Մեկ ռոբոտի գինը կկազմի 39 հազար 800 իեն (392 դոլար):
Toyota-ի հայտարարության համաձայն՝ Kirobo Mini-ի մշակումը կարեւոր քայլ է դարձել ավելի առաջավոր ռոբոտների ստեղծման ճանապարհին, ռոբոտներ, որոնք կկարողանան ճանաչել ու արձագանքել մարդկային հույզերին:
Գործակալության տվյալներով, Toyota-ն միակ ընկերությունն է, որն զբաղվում է երեխա-ռոբոտների մշակմամբ: Ճապոնական Intelligent System Co Ltd-ն ավելի վաղ թողարկել է Paro ռոբոտը, որը նախատեսված է մեղմացնելու հոգեբանական խանգարումները տարեց ճապոնացիների մոտ, որոնք կազմում են երկրի ողջ բնակչության մոտավորապես քառորդ մասը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: