29-ամյա զինծառայողը ոչ սթափ վիճակում փորձել է նետվել Կիեւյան կամրջից
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 02.41-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կիեւյան կամրջի վրա անձը չպարզված քաղաքացին գտնվում է հոգեբանական ծանր վիճակում. ծայրահեղ քայլերի չդիմելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խումբը՝ խորհրդատվության գծով հրահանգչի հետ:
Պարզվել է, որ ՀՀ ՊՆ ԶՈւ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող շարքային 29-ամյա Վ. Հ.-ն գտնվել է ոչ սթափ վիճակում եւ ցանկացել ինքնասպանություն գործել` նետվելով կամրջից: