Ո՞ր չինովնիկն է ցանկանում փայ մտնել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀայաստանում հաճախ չես հանդիպի, երբ առանց հովանավորյալի` սկսնակ գործարարը հաջողությունների է հասնում:
Տարիներ առաջ, երբ հայկական շուկայում, իր առաջին քայլերն էր անում Menu.am առաքման ծառայությունը` շատերը չէին էլ հավատում, որ այն կարող է գրավել դաշտը և դուրս գալ երկրի սահմաններից: Այսօր արդեն ընկերությունը նմանատիպ ծառայություն է մատուցում նաև Վրաստանում:
Ընկերության հաջողություններն այնքան ակնառու են, որ հայ օլիգարխները կարծես ուզում են իրենցով անել` նորաստեղծ և հաջողակ բիզնեսը: Արդեն մի քանի օր է, ինչ որոշ լրատվամիջոցներ և անկախ բլոգերներ արշավ են սկսել ընկերության դեմ:
Նկատում են թերություններ և օրինախախտումներ, կոչ են անում իրավապահ մարմիններին ուշադրության կենտրոնում պահել ընկերությունը:
Հայաստանում սա ծանոթ պրակտիկա է: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ պաշտոնյաներից մեկը ցանկացել է գնել ընկերությունը, կամ փայ մտնել և հիմա` այս կերպ ճնշումներ են բանեցնում ընկերության սեփականատերերի նկատմամբ: