Իլոն Մասկը խոստացել է այս տարվա ընթացքում չիպավորել մարդուն
ՄՇԱԿՈՒՅԹ«Սպեյսիքսի» և «Տեսլայի» հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ընկերությունը պատրաստվում է մոտ ապագայում մարդու ուղեղում չիպ տեղադրել: Այս մասին նա ասել է Ջո Ռոգանի յութուբյան եթերիի ժամանակ:
Նրա խոսքով՝ այս տարվա ընթացքում կավարտվեն իմպլանտի ստեղծման աշխատանքները, որը հնարավորություն կտա հիվանդներին վերականգնել ուղեղի վնասվածքի պատճառով կորցրած տեսողությունը, լսողությունը կամ շարժունակությունը: «Սկզբունքորեն, չիպը կարող է շտկել այն ամենը, ինչը սխալ է ուղեղում», - ասել է նա՝ նշելով, որ այս ուղղությամբ դեռ շատ աշխատանք կա անելու:
Միլիարդատերը բացատրել է, որ իմպլանտը տեղադրվում է գանգի ոսկորների տակ, միացվում է ուղեղին էլեկտրոդների միջոցով և սկսում է կատարել մարդու օրգանիզմի գործառույթները: