Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ այս իշխանությունների մոտ բացակայում է ԼՂ հինախնդրի լուծման ռազմավարությունը. Կիրո Մանոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովի հայտարարությունները հաստատում են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ քննարկումներ եղել են, դրանց շուրջ պարզապես համաձայնություն չի եղել: Նա Tert.am-ի հետ զրույցում դժվարացավ ասել, թե ինչու մինչ այժմ չէին խոստովանում, որ բանակցություններ եղել են:

«Այն, որ վարչապետը հայտարարեց, որ 2018-ի մայիսից Ղարաբաղի մասին ելույթներում մի նախադասության, ստորակետի փոփոխության կարիք չի զգացել, խնդիր է, որովհետև այդ բոլոր ասածները եթե հավաքենք, հակասական հայտարարությունններ կստացվեն: Իսկ դա ցույց է տալիս, որ այսօրվա իշխանությունները ղարաբաղան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հստակ ռազմավարություն չունեն»,- ասաց նա:

Նա հիշատակեց նախորդ տարի Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի գծած «կարմիր գծերը»:

«Բայց այնտեղ գլխավոր բացթողումն այն է, որ անտեսվում է այն փաստը, որ Արցախի ժողովուրդն իր կամքն արտահայտել է՝ սկսած 1991 թ․հանրաքվեից, մինչև 2006-ի և 2017-ի հանրաքվեն: Խոսվում է ապագայում կայանալիք կամարտահայտությամբ հիմնախնդրի լուծման մասին, բայց իրականությունն այն է, որ այդ կամարտահայտությունը տարբեր առիթներով եղել է արդեն»,- ասաց նա:
Ըստ Կիրո Մանոյանի՝ հիմա անհրաժեշտ է նախաձեռնել քայլեր, որոնք կնպաստեն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը:

«Այդ քայլերից առաջինը հենց Արցախի և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական համագործակցության պայմանագրի ստորագրումն է, որը ոչ թե պետք է նոր պարտավորություններ դնի Հայաստանի Հանրապետության վրա, այլ իրավական հիմնավորում տա իր արածին: Միջազգային հանրությունը հիմա չի ընկալում, թե ինչու է Հայաստանը նման բան անում: Իսկ Ադրբեջանն օգտագործում է նման իրավական հիմքի բացակայությունը՝ ասելով, որ «Դուք ասում եք, որ Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին, բայց ձեր զինված ուժերն են շփման գծում, եկել, գրավել եք, ես էլ գրավողի հետ եմ խոսում: Իսկ միջազգային համայնքի դեպքում՝ ամեն անգամ կարիք չի լինի, որ վարչապետը ասի, որ ինքը բանակցություններում այս բաների մասին կարող է խոսել, իսկ Ղարաբաղի իշխանություններն էլ անպայման պետք է մասնակցեն, իրենց տեսակետը հայտնեն: Այդ բոլորը պետք է այդ համաձայնագրում լինի: Հայաստանի վարչապետը, արտգործնախարարը հայտարարում են, որ Հայատսանն Արցախի անտանգության երաշխավորն է, բայց այդ մասին հավաստող իրավական հիմքը չկա»,- ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությանը, թե «թող մեզ ոչ ոք չասի՝ ինչ բանակցենք, ինչ պետք է, բանակցում ենք», ՀՅԴ գործիչը նշեց.

«Դա քաղաքական սխալ էր, որովհետև Ազգային ժողովում բոլոր նստածները ստացել են ժողովրդի քվեն: Բոլորի առջև են իրենք պատասխանատու, չի կարելի ասել, որ մենք Արցախի մասին խոսել ենք, բայց դուք մի ասեք, թե մենք ինչպես բանակցենք: Այս հայտարարությունն էլ հակասություն ունի նախկինում արած իր հայտարարությունների հետ: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մեջ հակասությունները շատ են»,- ասաց նա:

Կիրո Մանոյանը նաև նշեց, որ Արցախի հիմնախնդրի բանակցությունների վերաբերյալ իրավունք ունեն հարցեր տալու բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերը: «Մենք բոլորս ժողովրդի մաս ենք կազում, և եթե կա տեսակետ, պետք է բարձրաձայնվի»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե բանակցություններում լինի առաջարկ, որը հարկ կհամարեն քննարկել, կբերեն Ազգային ժողով և կդնեն քվեարկության, արդյոք դա մտախություն չի առաջացնում, որ խորհրդարանական մեծամասնությունը կկարողանա անցկացնել կարգավորման տարբերակը, որը կընտրի իրենց ուժի ղեկավար վարչապետ Փաշինյանը և արդյոք դա չի նշանակում, որ վարչապետը նաև հետ է կանգնել Արցախի հարցը համաժողովրդական հանրաքվեով որոշելու գաղափարից, Կիրո Մանոյանը պատասխանեց.

«Կա նման մեկնաբանության տեղ, որ կարող են հետ կանգնել համաժողովրդական հանրաքվեի մտքից, բայց կարող է և դա չլինել: Մենք դեռ շատ հեռու ենք այդ պահից: Բայց դա չի էլ նշանակում, որ մենք պետք է հանգիստ քնենք: Մենք պետք է մեր մտահոգությունները ցանկացած իշխանության ժամանակ բարձրաձայնենք: Բայց այսօր ավելի մտահոգիչ է այն, որ վարչապետն ասում է՝ հարցեր մի տվեք բանակցություններից»,- ասաց նա:

Կիրո Մանոյանը նորից շեշտեց, որ այս իրավիճակում ավելի ընդգծված է նկատվում, որ ՀՀ այս իշխանությունների մոտ բացակայում է հինախնդրի լուծման ռազմավարությունը:

«Հայտնվել են մի տեղ, որ մերժելով առաջարկները՝ իրենք ինչ-որ բանաձևով գտել են, որ այստեղ խնդիրը Արցախի ժողովրդի անվտանգության և Արցախի կարգավիճակն են, բայց դա նույնիսկ մատուցելու ռազմավարությունը չկա, որ դիմացինները համաձայնեն դրա հետ: Չեմ ասում, որ դա շատ հեշտ գործ է լինելու: Անհրաժեշտ է, այսքան դժվարությունները հաշվի առնելով՝ նաև գնալ մյուս քայլին՝ նախաձեռնել Արցախի միջազգային ճանաչման գործընթացը և այդպես սկսել դիվանագիտական ճնշումը Ադրբեջանի վրա: Դա, իհարկե, հարուցելու է միջնորդների դժգոհությունը, բայց քանի դեռ շատ չի նվազել այս իշխանությունների ժողովրդականությունը, այս իշխանություններն ունեն այդ հնարավորությունը՝ հիմնվելով այդ ժողովրդականության վրա՝ հանդուգն քայլեր անել»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Լեւոն ԶուրաբյանԻսրայելի բանակը լուրջ պատասխան քայլեր է ծրագրում Իրանի դեմ. Jerusalem PostՊայթեցրել են ԶԱԷԿ-ի անվտանգության պետի մեքենան. նա մահացել է (տեսանյութ)Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան«Պետրոս Ղազարյանի՝ Հանրայինի ուղիղ եթերում իրեն հյուր լինելու հրավերն ընդունում եմ». Կարեն ԲեքարյանՈւզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ վաղը՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ.Մելիք-ՇահնազարյանՄոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում. տեսանյութԻրանը կշարունակի աջակցել դիմադրության ուժերին և ավելի կոշտ միջոցներ կձեռնարկի Իսրայելի դեմ․ Աբաս ԱրաղչիԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրшվունքների կտրուկ վատթшրացմшն իրավիճակը (տեսանյութ)Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժություններըՓաշինյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դռնփակ նիստումԱրտաշատում ուսուցչուհին մարմնական վնասվածքներ է հասցրել 3 աշակերտիԲրյուսելը ծրագրում է ԵՄ-ին անդամակցել ցանկացող երկրներում ստեղծել ճամբարներ՝ Եվրոպայից արտաքսվող միգրանտներին բնակեցնելու համար․ The TimesՎրաստանի նախագահը քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմության հետՈւսուցիչները մարտահրավերների առաջ, նրանք պետք է պայքարեն. ՀՃԿ Մի քանի հարյուր բեռնատար սպասում է Վրաստանից Հայաստան անցնելունՌամզան Կադիրովին շնորհվել է «Ռուսաստանի պատվավոր շինարար» կոչումըՌուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցելՄելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձի մեջ մեղադրվող որդին ազատության մեջ է, տուժողները բողոք «չունեն»Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվելՍիրիան ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ է ներկայացրել. Բաշար ՋաֆարիՀայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, ցույց տա հարգանք միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ. Ադրբեջանի ԱԳՆՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Ծիծեռնակաբերդ47 հազար դոլար Դիլիջանում համերգի համար, երբ քաղաքի փողոցները քարուքանդ են, կոյուղու համակարգն ու աղբահանությունը՝ վատ վիճակում, շենքերից մեկն էլ՝ թեքված․ Ոսկան ՍարգսյանՀայաստանի իշխանություններն ու նրանց սպասարկող մամուլը Ադրբեջանի հռետորաբանությամբ ու թեզերով դուրս են եկել ազգային շահերով առաջնորդվող անհատների և կառույցների դեմ․ Իշխան ՍաղաթելյանԻրանը հզոր պատասխան տվեց Իսրայելին. Բաշար ալ-Ասադ«Հեզբոլլահ»-ի նոր ղեկավարը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով «Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել ու գրություն են թողել Փաշինյանը վերջնականապես խեղաթյուրում է դատական համակարգըՓառատոնների երկիր, ՀայաստանՈգելիցի օգտագործում. ի՞նչ բացերի մասին են բարձրաձայնում 25-օրյա վարժական հավաքի մասնակիցներըԹուրքիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուս է բախվել մեկ այլ ավտոբուսի․ 12 վիրավnր կա ՃՏՊ Խաշթառակ գյուղում․ կա տուժած Ինչ եղանակ կլինի առաջիկայումՄահացել է լեգենդար նկարիչ-մուլտիպլիկատոր Մարինա ՈսկանյանցըՇիրակի թեմի առաջնորդը կռիվ է գցել ընդդիմության շարքերում Կովերի նախիրը ոտնատակ է տվել կնոջը Հայաստանի ԱԳՆ-ն նոր է հասկացել, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ չի ուզումԿարևոր՝ անձնագիրը փոխանակել կամ նոր անձնագիր ստանալ ցանկացող քաղաքացիների համար Նոր չվերթ՝ դեկտեմբերի 1-ից Արդյո՞ք Էրդողանը կվերավաճառի S-400 ՀՕՊ համակարգերը F-35 գնելու համարԱդրբեջանի ճիշտ ընթացքը. Բաքուն գնում է չին-պակիստանյան կործանիչներ և ձգտում է միանալ BRICS-ինՀայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան ՀՀ իշխանության դևերի և նախկին նախագահների դեմարշի մասին. «Նրանց վրա խաչ չկա»«Աղբը թափեք, տոպրակը տվեք ինձ»․ մանրամասներ երեխաների առևանգման փորձի մասին (տեսանյութ) Հայաստանը  կորցրեց Արցախը ներքին պառակտման պատճառով«Ռուսները մեզ օկուպացրե՞լ են, դա անհեթեթություն է». հայերը շպրտում են դպրոցական դասագրքերըՍևանում մեքենա է հրդեհվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է Ուսուցիչների համաշխարհային օր. պատմության այս օրը (05 հոկտեմբեր)
Ամենադիտված