Ռուս ակադեմիկոսը կանխատեսել է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի ուժգնությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը հնարավոր է, սակայն, ըստ ամենայնի, այն կլինի առաջինից թույլ, հայտարարել է իմունաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Նեդոսպասովը։
Նեդոսպասով նշել է, որ COVID-19 համավարակի երկրորդ ալիքը սկսվելու նախապայմանը պատվաստանյութի բացակայությունն է, նշում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Եթե չլինի կանխարգելիչ պատվաստանյութ, հնարավոր է երկրորդ ալիքը։ Սակայն, ամենայն հավանականությամբ, այն կլինի շատ ավելի փոքր մասշտաբի»,-պարզաբանել է նա։
Նյութի շարունակությունն՝ այստեղ
Աղբյուր՝ News.am