Իշխանությունն ինչ-որ մութ ծրագիր ունի. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Պոլիտեխնիկի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել, սակայն, ինչ-ինչ պատճառներով, չեն հրապարակում։ Նա բուհի հոգաբարձուների խորհրդին խնդրել է մայիսի 15-ից իրեն համարել ազատված։
Բայց իշխանությունն ինչ-որ մութ ծրագիր ունի բուհի հետ կապված, Մարուխյանը ևս կաշկանդված է և մեզ չասաց, որ դիմումն արդեն գրել է, այլ՝ «նման մտադրություն ունի», պատճառն առողջական վիճակն է ու ընտանեկան հարցերը, որոնց մասին չցանկացավ խոսել։ Նշեց, որ պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսի 26-ին։
Մենք տեղեկացանք, որ բուհի հոգաբարձուների խորհրդի նիստը որոշել են առանց որևէ հիմքի ձգձգել, խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանն ասաց, որ Մարուխյանից դիմում չեն ստացել, նիստ նշանակված չէ»: