Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ կապ ունեն Թոխմախի Մհերը, նրա փեսան և որդին Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության հետ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

1in.am-ը գրում է.

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Վահան Հակոբյանը՝ «Գաստիկ» մականունով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել ու պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող, 1963 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որոնք ապահովված են եղել պահունակներով ու ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:

2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և «Ծգըլ» մականունով Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացող Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լևոնի, ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:
Դատարանը հետազոտում է 15 հատորից բաղկացած քրեական գործում առկա ու մեղադրանքի հիմքում դրված ապացույցները:

Երեք անձի սպանության ենթադրյալ կատարողները՝ Գաստիկը, Տլեն ու Ծգըլը, ըստ քրեական գործի նյութերի, սպանությունից հետո ոտքով՝ վազելով հեռացել են «Նուբարաշեն» ՔԿՀ տարածքից:

Նրանք դաշտով որոշ տարածություն են անցել ոտքով, ապա Նուբարաշենի խճուղում նստել են մի պատահական մեքենա՝ ոմն Վահագն Մ.-ի վարած «Ֆոլքսվագենը»: Այդ մեքենայով հասել են Նորքի 3-րդ զանգված: Ապա իջել են «Ֆոլքսվագենից», նստել են պատահական տաքսի: Դրանով հասել են Աշխաբադի փողոց, այնտեղից ոտքով, շենքերի բակով գնացել են Ավան-Առինջում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի հարևանությամբ՝ «Միլենա» տաքսի-ծառայության գրասենյակ:

Պահպանելով որոշակի քողարկում՝ դեմքերը փակելով վերնազգեստների կապյուշոններով, Գաստիկն ու Տլեն սպասել են սուպերմարկետի հետնամասում, իսկ Ծգըլը գնացել է տաքսի-ծառայության գրասենյակ, որ այնտեղ աշխատող իր ծանոթից մեքենա խնդրի՝ իրենց տեղափոխելու համար:

Գրասենյակից դուրս է եկել տաքսի –ծառայության աշխատող «Ձուկ» Նարեկը, գնացել է Գաստիկի ու Տլեի մոտ, սուպերմարկետի հետնամասով՝ տեսախցիկներից խուսափելու մտադրությամբ, եռյակը գնացել է տաքսի-ծառայության գրասենյակ, սակայն ճանապարհին նրանք տեսանկարահանվել են սուպերմարկետի հետնամասում գտնվող տեսախցիկներով:

Ապա Գաստիկը, Տլեն ու Ծգըլը դուրս են եկել գրասենյակից, նստել են ծառայության համար գնված նոր մեքենան, որի ղեկին նստել էր «Ձուկ» Նարեկը:

Վերջինս տաքսի-ծառայության գրասենյակ է վերադարձել կես ժամ անց՝ առանց Գաստիկի, Տլեի ու Ծգըլի:

Ցանկանալով խճճել հետքերը ու ճանապարհը զիգզագներով անցնելով՝ եռյակը, սակայն, բոլոր քայլափոխերում տեսանկարահանվել է՝ ճանապարհին եղած խանութների, գիշերային ակումբների, տարբեր առանձնատների, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության տեսախցիկներով:
Իրենց քողարկված պատկերացնելով՝ եռյակը կարծես գտնվել է «ափի մեջ»՝ տեսանկարահանող սարքերի կողմից ֆիքսվել են նաև տեղաշարժի վայրկյանները…

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ավտոկայանատեղին հսկող տեսահսկող սարքով տեղի ունեցածը ֆիքսվել է հեռու պատկերով, սակայն վայրկյան առ վայրկյան ամրագրվել են դեպքերը:

2015 թվականի մարտի 4-ին, ժամը 10-ն անց 50-ին ավտոկայանատեղի է մուտք գործել մգացված ապակիներով սպիտակ «07»:

Ժամը 11-ն անց 10-ին այդ մեքենան ավտոկայանատեղիում փոխել է դիրքն ու սպասել է:

Փաստորեն, սպանությունը կատարողները շատ ավելի վաղ էին ժամանել ՔԿՀ ավտոկայանատեղի, նրանք «իրադրության տերն էին դարձել»՝ սպասել էին Երրորդմասցի Լյովիկի կաթնագույն «Լեքսուսին»՝ անակնկալ հարձակում կատարելու ծրագրով:

13-ն անց 40-ին կաթնագույն «Լեքսուսը» մուտք է գործել ՔԿՀ ավտոկայանատեղի, նրա հետևից՝ ուղեկցող չորս մեքենաներից միայն մեկը՝սև «Սեդանը», մնացած երկու մեքենաները սպանության կազմակերպիչների կողմից ձեռնարկված ճարպիկ քայլերի պատճառով հետ էին ընկել:

«Լեքսուսը» անցել է «07»-ից ու կանգնել է: Սև «Սեդանը» ապահովությունը վերահսկելու դերակատարմամբ՝ մնացել է ավտոկայանատեղիի մուտքի աջ կողմում:

Ժամը 13-ն անց 44-ին «07»-ից իջել են երեք հոգի՝ ենթադրյալ հանցանք կատարողները՝ ըստ քրեական գործի: Նրանք ինքնաձիգներով արագ քայլերով մոտեցել են «Լեքսուսին» ու կրակ են բացել «Լեքսուսից» իջնողների՝ Լյովիկի, Դրոյի, նաև «Լեքսուսը» դիմավորող Մոսոյի ուղղությամբ:

Կրակոցներից հետո կրակող 3-ից մեկը մի պահ նստել է «07»-ի առջևի նստատեղին, ապա դուրս է եկել մեքենայից ու մյուս երկուսի հետ վազելով հեռացել է ՔԿՀ ավտոկայանատեղիի տարածքից դեպի դաշտերը:

Ավտոկայանատեղիում իրարանցում է սկսվել: Վայրկյաններ անց «Սեդանը», ապա «Լեքսուսը» դուրս են եկել ավտոկայանատեղիի տարածքից:

Ժամը 14-ին ճանապարհային ոստիկանության տեսախցիկը Գայի պողոտայի ու Ստեփանյան փողոցի խաչմերուկում ֆիքսել է, որ Վահագն Մ.-ի «Ֆոլքսվագենը» կանգնում է, ըստ ցուցմունքների՝ իջնում են երեք անձինք՝ քրեական գործի նյութերով՝ Գաստիկը, Տլեն Ծգըլը, նրանք նստում են պատահական տաքսի՝ արծաթագույն «Օպել», ու շարունակում են ճանապարհը:

Այդ տաքսին այնուհետև ֆիքսված է Աշխաբադի փողոցում գտնվող ավտոլվացման կետի տեսահսկող սարքով: Տաքսին կանգնել է, իջել են երեք հոգի, գնացել են դեպի շենքերի բակը:

Երեք երիտասարդները ֆիքսվել են Ավան-Առինջի 3/3 շենքի մոտ: Նրանք բակի ցայտաղբյուրից ջուր են խմել: Նրանց հագին կապյուշոնով վերնազգեստներ են եղել, երկուսի հագին բաց կապույտ, մեկի հագին սև տաբատ է եղել:

Ժամը 14-ն անց 23-ին երեք երիտասարդները Ավան-Առինջի «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ էին: Նրանցից մեկը՝ Ծգըլը, բաժանվել ու գնացել է դեպի սուպերմարկետի գլխավոր մուտքը, մյուս երկուսը՝ Գաստիկն ու Տլեն, քայլել են դեպի աջ՝ փողոցից ներս ընկած հատվածը:

Ծգըլի դեմքը ֆիքսված է սուպերմարկետի տեսախցիկով, նա անցել է ուղիղ տեսախցիկի առջևով: Ապա անցել է դիմացի մայթ, գնացել է «Միլենա» տաքսի-ծառայության գրասենյակ, որի վրա ցուցանակ չի եղել:

Ժամը 14-ն անց 25-ին Գաստիկն ու Տլեն դեռ կանգնած են եղել սուպերմարկետի աջ կողմի ներս ընկած հատվածում: Նրանք կարճ վերնազգեստներով էին, կապյուշոններով:

Սուպերմարկետի տեսախցիկը ֆիքսել է, որ այս երկու երիտասարդները ինչ-որ բանից շատ ուրախ էին, նրանք ձեռքերը վեր են բարձրացրել, ողջունել ու, թվում է, շնորհավորել են իրար՝ ըստ տեսանկարահանված նյութի զննության արձանագրության:

Ժամը 14-ն անց 29-ին տաքսի ծառայության աշխատող «Ձուկ» մականունով Նարեկը անցել է «Նոր Զովք» սուպերմարկետի դիմացով, գնացել է դեպի աջ՝ որտեղ կանգնած էին երկու երիտասարդները՝ Գաստիկն ու Տլեն:

Նարեկը գլխի շարժումով հասկացրել է, որ պետք է անցնեն սուպերմարկետի հետնամասով՝ հույս ունենալով, որ չեն ֆիքսվի տեսահսկող սարքերի կողմից:

Բայց սուպերմարկետի հետնամասում գտնվող տեսահսկող սարքը ֆիքսել է, որ երեքը իջել են աստիճաններով, սուպերմարկետի հետնամասով շարժվել են դեպի «Միլենա» տաքսի-ծառայության գրասենյակ:

«Ձուկը» ձեռքը դրել է տղաներից մեկի ուսին: Տղաներից մեկը իրեն ապահովության մեջ պատկերացնելով՝ հանել է կապյուշոնով վերնազգեստը: Տեսախցիկը մի ակնթարթ ֆիքսել է Գաստիկի դեմքը: Նրանք գնացել են տաքսի-ծառայության գրասենյակ:

Կարճ ժամանակ անց այնտեղից դուրս է եկել «Ձուկ» Նարեկը՝ ինչ-որ արկղ ձեռքին: Նա մոտեցել է ծառայության համար նոր ձեռք բերված մեքենային՝ «ՎԱԶ-2110»-ին, արկղը դրել է բեռնախցիկը, նստել է մեքենայի ղեկին: Գրասենյակից դուրս են եկել հինգ հոգի, նրանց մեջ էին երեքը՝ Գաստիկը, Տլեն, Ծգըլը: Վերջիններս նստել են մեքենա ժամը 14-ն անց 42-ին:

Մեքենան շարժվել է դեպի սուպերմարկետի հետնամասը: Նույն մեքենան 30 րոպե անց վերադարձել է գրասենյակի մոտ: Մեքենայում միայն «Ձուկ» Նարեկն է եղել:

Հայտնաբերվել է առաքիչը, ով որոշ ժամանակ անց «Վասաբի» ռեստորանների ցանցից պատվերով ուտելիք է տարել Նալբանդյան փողոցի վերջնամաս՝ ճոպանուղու մոտ: Հիշատակված եռյակից մեկը դիմավորել է առաքիչին ու վերցրել է պատվերը…

«Էրեբունի» բժշկական կենտրոնի տեսահսկող սարքը ֆիքսել է, որ 2015 թվականի մարտի 4-ին, ժամը 14-ն անց 15-ին կենտրոնի բակ է մտել սև «Սեդան», որի հետևի նստատեղից իջեցրել են տղամարդու մարմին: Բազմամարդ է եղել տեղանքը, քանի հոգի են իջեցրել մարմինը, հնարավոր չի եղել հստակ որոշել:

Բժշկական կենտրոնի բակ է մտել նաև կաթնագույն «Լեքսուս», որի հետևի նստատեղից նույնպես տղամարդու մարմին է իջեցրել բազմությունը:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի կրիմինալ դեպքերի մատյանի զննության արձանագրության համաձայն՝ 2015 մարտի 4-ին, ժամը 14-ն անց 20-ին գրանցվել է, որ կենտրոն է տեղափոխվել «առանց ուղեկցության» 35-40 տարեկան անհայտ տղամարդ, արձանագրվել է նրա կենսաբանական մահը: Վայրկյաններ անց գրանցվել է ևս մեկ կենսաբանական մահ՝ «առանց ուղեկցության» 35-40 տարեկան ևս մի անհայտ տղամարդու…

Դատարանում հրապարակվեցին նաև օպերատիվ այն տվյալները, որոնք փոխանցվել էին ԱԱԾ գնդապետ Մարուքյանին:

Համաձայն այդ տվյալների՝ 2014 թվականի ապրիլ-մայիսին Հյուսիսային պողոտայի «Ավենյու» սրճարանում վեճ էր տեղի ունեցել Թոխմախի Մհերի փեսայի՝ «Մանչ» մականունով Արման Մադաթյանի, ու Երրորդմասցի Լյովիկի միջև՝ «Մանչի» հետ գտնվողներից մեկը չի բարևել Լյովիկին: Վերջինս զայրացել է, իսկ Մադաթյանն ասել է՝ է՛, դու բարևի:

Երրորդմասցի Լյովիկի հետ իր վիճաբանության մասին Արման Մադաթյանը հայտնել է աներոջը՝ Թոխմախի Մհերին ու նրա որդի Դավիթին: Ըստ տվյալների՝ վերջինիս հանձնարարությամբ Գաստիկը առևանգել է Լյովիկի երկու ընկերներին՝ Հայրոյին ու «Խռիկ» մականունով Էդգարին:

Վերջինիս տատիկը հասցրել է հաղորդում տալ ոստիկանությունում, թե իր թոռնիկին ու նրա ընկերոջը առևանգել են դիմակներով ու ոստիկանական համազգեստով անհայտ անձինք և տարել են անհայտ ուղղությամբ:

Առևանգվածներին ծեծի են ենթարկել, պահել են շների վանդակներում, ապա բաց են թողել՝ ասելով, որ իրենց խնդիրը Երրորդմասցի Լյովիկի հետ է:

Առևանգվածները տատիկի հաղորդման հիման վրա ոստիկանություն են կանչվել, սակայն ժխտել են, որ առևանգված են եղել, ասել են, թե լավ խմել ու մեկնել են Նոյեմբերյան՝ տատիկին չզգուշացնելով:

Ոստիկաններին ներկայացնելով, թե չեն առևանգվել, Լյովիկի խումբը ինքն է հակաքայլեր ձեռնարկել՝ Ավետիսյան փողոցից առևանգվել է Գաստիկը ու ծեծի է ենթարկվել:

Ըստ մեղադրանքի վարկածի՝ հենց այդ թշնամանքն է եղել Գաստիկի ու ընկերների կողմից Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության դրդապատճառը:

Քրեական գործի նյութերից երևում է, որ սպանությունը մանրամասն ծրագրվել է, ընդհուպ՝ սպանության ենթադրյալ կատարողները առանձնատուն են վարձակալել Նորքի այգիներում, հետևել են Լյովիկի տեղաշարժին, ֆիքսել են նրան ծառայող բոլոր մեքենաների համարները, մեքենաները վարողներին, նախապես իմացել են, թե Լյովիկը երբ է հերթական անգամ գնալու ««Նուբարաշեն» ՔԿՀ, չնայածշ Լյովիկը, անվտանգության նկատառումներով, միայն շատ նեղ շրջապատին էր իրազեկում իր տեղաշարժի մասին…

Սարգիս Հախանումյանի՝ Տլեի տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է թուղթ՝ Հախանումյանի ձեռագրով գրված՝ Լյովիկի շրջապատի 15 մեքենաների համարներով ու դրանք վարողների անուններով: Հայտնաբերվել են նաև մարմնագույն դիմակներ, որոնց վերաբերյալ Հախանումյանի եղբայրն ասել է, թե դրանք օգտագործել են «Հելոուինի» ժամանակ:

Դատարանը միգուցե ևս մեկ դատական նիստով կավարտի քրեական գործում առկա ապացույցների հետազոտումը: Ապա հերթական դատական նիստի ժամանակ կողմերը հնարավորություն կունենան հետազոտելու իրեղեն ապացույցները, այդ թվում՝ տեսահսկող սարքերի կատարած նկարահանումները, որոնցով ֆիքսվել են այս գործով անցնողների տեղաշարժերն ու բուն սպանության կատարումը «Նուբարաշեն» ՔԿՀ ավտոկայանատեղիում՝ «հեռու պատկերով» ֆիքսված:

Երբ դատավարության կողմերը քննարկում էին հերթական նիստի անցկացման օրն ու ժամը, ամբաստանյալ Սարգիս Հախանումյանը կատակեց. «Դե, քանի հավաքվել ենք, էկեք հենց հիմա էլ վերջացնենք»:

Ուկրաինայի հարցի կարգավորման տարբերակները կքննարկեմ միայն անձամբ Թրամփի հետ, այլ ոչ թե նրա թիմակիցների․ Զելենսկի ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի Բուժհաստատության բակում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդելՎրաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա (տեսանյութ) 2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի» Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից Մենք կշարունակենք աշխատել․ Աբխազիայի նախագահը հրաժարական չի ներկայացրել Մխիթարյանի մարզումը․ ֆուտբոլիստը լուսանկարներ է հրապարակել Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Այնտեղ, որտեղ հետևակը չի անցնի, և զրահապատ գնացքը չի սուրա «Պլաստուն-2» նորագույն ռազմական ամենագնացը կսողա փորի վրայով ու նրա հետ ոչինչ չի պատահի ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում ԱշխարհԲուժհաստատության բակում uպանություն է եղել․ մանրամասներ Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին Ինչու է մինչև հիմա իր պաշտոնում Ռազմական ոստիկանության պետը․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան Ս. Անդրեաս և Ս. Փիլիպոս առաքյալների հիշատակի օրն է ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՌուսների հերթական ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնաuվածք է ստացել, 1 անձ uպանվել է Ծեծկռտուք` ՊՆ աշխատողների միջև․ հարվածներ են հասցվել փոխգնդապետին Նոյեմբերի 18-ի հոսանքազրկման հասցեներըԱրտակարգ դեպք Վանաձորում․ ձին ընկել է դիտահորը Հայաստանի քաղաքացիների գրեթե 40 %-ն իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդի վրա      ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչպես Թրամփը կարող է ազդել հայ-ադրբեջանական հակամարտության վրա«Քաղաքագետ Կիրեևը Երևանի դեպի Արևմուտք վերակողմնորոշելու մասին. դա Հայաստանի ղեկավարության երազանքն է»ՄԱԿ-ի կեղծավորությունը հասել է իր գագաթնակետին. միգուցե կորոնավիրուս ունե՞ն. «Փաստ»Ո՞ւմ և ինչի՞ն են սպասում Փաշինյանն ու Ալիևը. «Փաստ»Արտակարգ գիշեր՝ Երևանում․ մահացածը ժամանել էր Ֆրանսիայից«Ստոկհոլմյան համախտանիշ». մինչ Բաքվում որոշվում է Հայաստանի ճակատագիրը, Երևանը պահմտոցի է խաղում  «Արտաքինից խիստ էր երևում, բայց այնքան բարի էր, յուրաքանչյուր զինվորի կողքին էր ցանկացած հարցում». փոխգնդապետ Արմեն Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղում. «Փաստ»Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող. պատմության այս օրը (16 նոյեմբեր)ՈՒժեղ ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի․ ՌԴՄակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի համար չի դիմել. Պեսկով Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»Թանկացումներ՝ տարադրամի շուկայումԻնչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Ղազախստանում․ 7 մարդ է մաhացել, այդ թվում՝ 2 երեխաԻնչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ»«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»
Ամենադիտված