ՀՎԿ թեկնածուն ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, այսօր՝ երեկոյան, «Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին:
«Առաջին լրատվական»-ը լուրը ճշտելու համար կապ հաստատեց Ռաֆիկ Գրիգորյանի հետ, սակայն հեռախոսազանգին լացակումած պատասախանեց Գրիգորյանի կինը, ով փոխանցեց, որ Ռ. Գրիգորյանը ի վիճակի չէ պատասխանել և այս պահին նրան հետազոտում են բժիշկները:
Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Արկադի Փելեշյանը զինված է և սպառնում է այլ հայտնի անձանց ևս։
Ի դեպ, Վանաձորում հայտնի Արկադի Փելեշյանը՝ Ական, Վանաձորում ունի քրեական համբավ: Նա ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի սանիկն է, նաև հայտնի ռեժիսոր, վավերագրող, սցենարիստ Արտավազդ Փելեշյանի ազգականը: