Նոր մանրամասներ Գյումրիում 11-ամյա դպրոցականի մահվան դեպքից. Երեխան հիվանդության վերաբերյալ թղթեր չի ունեցել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀոկտեմբերի 4-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գյումրու Կույումջայանի անվան թիվ 21 հիմնական դպրոցում:
Հինգերերորդ դասարանի աշակերտ Սարգիս Տիգրանյանի ինքնազգացողությունը ֆիզկուլտուրայի դասի ընթացքում անսպասելի վատացել է: 11 ամյա երեխան մահամերձ վիճակում տեղափոխվել է Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց:
«Երեխային շտապօգնության մեքենայով հիվանդանոց բերել են 11.15-ի կողմերը՝ արդեն մահամերձ վիճակում՝ սրտի կանգով, բայց դեռ կենսաբանական մահը չէր գրանցվել: Ռեանիմացիա ենք արել 40 րոպե, ամեն ինչով՝ դեղորայք, ապարատ, ոչ մի արդյունք չտվեց, գրանցվեց մահ»,– Tert.am-ին հայտնել էր հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննսիյանը hayeli.am-ի զրույցում տեղեկացրեց, որ ողբերգական դեպքի կապակցությամբ ինքն արդեն զրուցել է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետի և դպրոցի տնօրենի հետ. «Տեղի է ունեցել շատ ցավալի դեպք, մենք բոլորս ցնցված ենք: Դպրոցում երեխան որևէ խնդիր չի ունեցել, առողջության հետ կապված փաստաղթեր՝ ֆիզկուլտուրայի դասից ազատվելու համար չի ներկայացրել : Ես խոսել եմ վարչության պետի և դպրոցի տնօրենի հետ:
Տնօրեն Հասմիկ Անդերասյանը ինձ տեղեկացրեց, որ դեպքն անսպասելի է եղել: Դպրոցում այդ օրը տեսչական ստուգում է կատարվել և երեխայի ինքնազգացութցույունը վատանալուց րոպեներ առաջ ինքն ու տեսչության ներկայացուցիչը մտել են սպորտ դահլիճ: Ֆիզկուլտուրայի ուսուցիչը մատյանն է լրացնելիս եղել, իսկ երեխաները նստած են եղել երկար նստարանին: Տնօրենի ու տեսուչի դահլիճից դուրս գալուց մի քանի րոպե անց երեխան վատացել է, անմիջապես կանչել են շտապօգնություն, ինչպես նաև երեխայի ծնողին:
Ցավոք երեխային փրկել չի հաջողվել: Տնօրենը զրուցել է նաև դասվարի հետ, նա ևս պատմել է, որ չորս տարիրների ընթացքում երեխան դպրոցում ոչ մի անգամ ինքնազգացողության վատացում չի ունեցել: Ընդամնեի մի անգամ ծնողները նրան տարել են Երևան՝ ճիճվաթափության դեմ բուժման համար: Սակայն տնօրենի պատմելով հիվանդանոցում ուսուցիչներից մելը լսել է, որ երեխային ծնողներն ասել են, որ նախկինում մի անգամ երեխան ունեցել է ուշագանցություն, սակայն ընտանիքում կարծել են, թե դա կապված է եղել երկար ժամանակ հաց կերած չլինելու հանգամանքով: Ամեն դեպքում դպրոցում վեճ, կռիվ, կամ որևէ այլ միջադեպ չի եղել, ֆիզկուլտուրայի դասն էլ նոր-նոր է սկսված եղել, ինչ-որ ծանրաբեռնող ֆիզիկական վարժանք երեխաները դեռ չեն էլ կատարել:
Իհարկե բոլոր հարցերի վերջնական պատասխանը կտա նախաքննությունը և օրենքով նախատեսված մնացած հետազոտությունները»,- մեզ հետ զրույցում նշեց Նարինե Հովհաննիսյանը, ավելացնելով որ տնօրենի պատմելով երեխան եղել է լավ սովորող, համեստ ու խելացի աշակերտ:
Նարինե Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ առողջական խնդիր ունեցող երեխաների համար կարգով նախատեսվում է բուժական ֆիզկուլտուրա՝ ըստ հատուկ խմբերի: Առանձին դեպքերում,եթե կա համապատասխան բժշկական ցուցում, երեխան ընդհանրապես ազատվում է ֆիզկուլտուրայի և Նախնական զինվորական պատրաստության դասերից:Դա չի ազդում աշակերտի ո՛չ փոխոդրման, ո՛չ էլ առաջադիմության վրա: