Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական ընտրություն. միասնական նա՞վ, թե՞ միասնական բանտ. Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համավարակը եւ դրանով պայմանավորված տնտեսական-սոցիալական՝ բոլորովին նոր իրականությունը պարտադրում են ընտրություն: Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես գրել է. «Վերջը չերեւացող վարակ, հազարավոր ընտանիքներում ողբերգություններ, մահեր, հարյուր հազարավոր գործազուրկներ, հազարներով սնանկացող բիզնեսներ։ Ուրիշ էլ ի՞նչ պետք է լիներ, որ մեզ կստիպեր՝ մի պահ կանգ առնել եւ ընտրել մեր հետագա ընթացքը։ Նոր իրականությունն ընտրության մեծ հնարավորություն մեզ չի տալիս։ Միեւնույն է՝ այլեւս ոչինչ հեշտությամբ չի լինելու. մենք չորս կողմից փակ ենք։ Ընտրությունը պետք է վերաբերի երկրի ներսի մթնոլորտին եւ կառավարման որակին։ Եթե ավելի ընդհանրական եւ պատկերավոր ներկայացնենք, ապա ընտրության տարբերակներն այս սուղ պայմաններում երկուսն են՝ միասնական նավ կամ միասնական բանտ։ Երկուսն էլ փակ համակարգեր են, երկուսն էլ՝ զգալի ռիսկերով, անորոշություններով, բայց մթնոլորտի եւ վերջնարդյունքի առումով դրանք արմատապես տարբեր են։

Միասնական նավ

 Համաշխարհային ճգնաժամի փուլում, չորս կողմից փակ լինելու պայմաններում երկիրը միասնական նավի վերափոխելու կոնցեպցիայի  հիմքում ընկած է, նախ, կարեւորագույն իրողության ընկալումը. աշխարհը փակ է,  յուրաքանչյուրը զբաղված է իր խնդիրներով, եւ Հայաստանի միակ հույսն իր ներքին ռեսուրսներն են՝ նյութական, մարդկային, ինտելեկտուալ, գործարար, նորարարական եւ այլն։ Երկրորդ քայլով պետք է ձեւավորվեն մեխանիզմները, որոնցով հնարավոր կլինի մոբիլիզացնել ողջ ներքին պոտենցիալը եւ ուղղել այն գործնական խնդիրների լուծմանը։

Միասնական նավի առանցքը, իհարկե, նավի ներսում տիրող մթնոլորտն է։ Իշխանության ջանքերը պետք է ուղղվեին նախ եւ առաջ երկրի ներսում համերաշխության եւ աշխատանքի մթնոլորտ ստեղծելուն։ Մեր իրականությունն այս պահին իսկապես շատ նման է անափ օվկիանոսում հայտնված նավի. մոտակա ափ չկա, տեսանելի ապագայում չի սպասվում,  նավի բոլոր ռեսուրսները սահմանափակ են, հիվանդությանը ու քաղցին, կարող է ամեն վայրկյան գումարվել արտաքին «փոթորիկը»։ Նման պայմաններում նավաբեկությունից խուսափելու պայմաններն են. նավի հստակ կառավարելիությունը, ներքին համերաշխությունը, յուրաքանչյուրի ջանքի եւ կարողության մեկտեղումը։ Նվազագույնը փետրվար ամսից իշխանությունն այս ընտրությունը պետք է առաջարկեր հասարակությանը։ Եթե սա արված լիներ, մենք կունենայինք լրիվ այլ իրականություն՝ բոլոր խնդիրներով հանդերձ։ Տապալվել է հենց այս ընտրությունը։ Տապալվել է իրական, ընթացիկ կյանքի ընտրությունը, եւ հիմա խոսել 2018-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, անլուրջ է։

Հայաստանում այսօր բոլոր երեք կետերով տապալում է. «նավապետին» չեն լսում, նրա խոսքն արժեզրկված է, նա քարոզում է ագրեսիա եւ պառակտում, չի լսում որեւէ գրագետ առաջարկություն, չի մոբիլիզացնում ռեսուրսները։

Միասնական բանտ

 Ընտրության մյուս տարբերակը «միասնական բանտն» է։ Աշխարհը պատերազմական իրավիճակում է։ Տարբեր պետություններ ունեն տարբեր լրջության պետական կառույցներ, պետականության աստիճան, տարբեր ռեսուրսներ։ Այս ամենի հիման վրա յուրաքանչյուրը կազմակերպում է ճգնաժամի փուլում իր պետության կենսագործունեությունը։

Հայաստանի իշխանություններն ընտրեցին «միասնական բանտի» տարբերակը։ Սա ունի կառավարման իր որոշակի առանձնահատկությունները եւ մթնոլորտը։

Արտակարգ դրության պայմաններում ընդունված մի շարք օրենքները, այս շաբաթներում հարուցվող քրեական գործերը, մարդկանց գույքի վրա կալանքի զանգվածային կիրառումը, սեփականության խլմանն ուղղված քայլերը, դատարանների բեսպրեդելը, եւ վերջապես՝ վարչապետի կողմից իր պատկերացումների, տեսլականի հրապարակային ներկայացումը, բոլոր առաջարկների արհամարհումը վկայում են իշխանությունների ընտրության մասին՝ Հայաստանը վերածել, պայմանականորեն ասած, միասնական բանտի։

Ուզում եմ շեշտել մի կարեւոր բան. այս նոր համապետական բանտում  կալանավորի կարգավիճակում են ոչ թե նրանք, ովքեր անազատության մեջ են, կամ ում վրա քրեական գործեր են բացում, կալանքներ դնում, այլ՝ մենք բոլորս՝ Հայաստանի բոլոր քաղաքացիները, առանց բացառության, այդ թվում՝ կառավարողները՝ «բանտի ադմինիստրացիան»։

Միայն ուժայինների վրա հենված պետության պարագայում մենք չենք կարողանալու դիմակայել մարտահրավերներին։ Ապացույցը համավարակի դեմ պայքարն է։ Նրանք, ում ձեռքերում են լծակները, տապալեցին գործը։ Գինը՝ մեծ թվով հիվանդներ, մահեր, ողբերգություններ, գերլարված պայմաններում աշխատող բժշկական համակարգ։ Բանտի կոնցեպցիան ենթադրում է խոշոր տապալումներ սոցիալական ոլորտում, տնտեսության մեջ, քրեածին իրավիճակի զսպման համակարգում, արտաքին հարաբերություններում, այլ տիպի բարքեր, արժեքներ՝ այն, ինչին մենք առնչվում ենք հիմա, եւ առնչվելու ենք առաջիկայում շատ ավելի սուր։

Սրան զուգահեռ՝ բանտապետը կորցնում է իր հեղինակությունը։ Հենց այդ պատճառով՝ հրապարակային հարձակման է ենթարկում իր կիսահակառակորդներին՝ ցույց տալու, որ կա՛մ, որ ուժե՛ղ եմ։

Կարճաժամկետ փուլում իրավապահներով, դատարաններով, հրոսակներով կարելի է վախի եւ պսեւդոկառավարելիության մթնոլորտ ստեղծել։ Բայց դա ամեն վայրկյան մոտեցնում է համակարգի փլուզումը։ Համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ են բանտերում, բանտ-պետություններում բունտերի, զանգվածային ընդվզումների, անկառավարելի վիճակների դեպքերը՝ հետագա դրամատիկ զարգացումներով։ Միասնական բանտի գաղափարախոսները եւ կամակատար օժանդակողները սա պետք է շատ լավ հասկանան։

«Բանտի ադմինիստրացիայի» երեկվա արտագնա խնջույքը դիտարժան էր։  Ցուցադրաբար անել այն, ինչը դու ժողովրդին կոչ ես անում՝ չանել, խախտել բոլոր այն նորմերը, ինչի համար դու պատժում ես ժողովրդին։ Ինչքան պետք է կտրված լինել իրականությունից՝ այդ լուսանկարներն անձամբ տարածելու համար։

Մեզ պարտադրում են բանտ, որտեղ չկա ոչ օրենք, ոչ հեղինակություն։ Ադմինիստրացիան ինքը խախտում է բոլոր օրենքները։ Իրենք իրենց անսահմանափակ, ցանկացած պահի տեստավորվում են, իսկ ժողովրդի համար տեստ չկա, իրենք ցանկացած պահի, երբ մտքներով անցնում է,  ինքնամեկուսանում են պետական ամառանոցներում, իրենք ընդունում են օրենք՝ դիմակ չկրելը պատժելու մասին, եւ հենց իրենք այդ կանոնը ցուցադրաբար չեն պահում։ Առավոտյան խոսել երկրում առաջիկայում հնարավոր հազարավոր մահերի մասին, իսկ երեկոյան խնջույք անել՝ բոլոր նորմերը խախտելո՞վ։ Բանտում այս պահին չկա հեղինակություն, որի խոսքը կլսեն, որի հորդորով կփրկվեն։ Երկու տարի բոլոր պոտենցիալ հեղինակություններին համառորեն վարկաբեկելուց հետո այսպես էլ պիտի լիներ։

Ուրեմն խնդիրը հետեւյալն է՝ բնական ընտրությամբ, պայքարի, կամային եւ ինտելեկտուալ հատկանիշներով ձեռք բերել լիդեր (լիդերներ),  հեղինակություն (հեղինակություններ) եւ ինքնակազմակերպման ճանապարհով փրկվել աղետից։

Լավատեսության աղբյուրը

Լավ հասկանալով, որ իրավիճակն իր երեք հիմնական թեմաներով խիստ ռիսկային է՝ համավարակ, սոցիալական խնդիրներ, պատերազմի վտանգ, այնուհանդերձ՝ մենք անհուսության փոսում չենք, չենք հասել անդառնալիության կետին։ Լավատեսության միակ ռեալ աղբյուրը փոխարկելիության հնարավորությունն է. մենք առայժմ կարող ենք պետական բանտից վերափոխվել միասնական նավի։ Դա կբերի աներեւակայելի չափերի նոր ռեսուրների ի հայտ գալուն, դա կբերի բոլոր ունակ մարդկանց կարողությունների մեկտեղմանը, երկրի ներսում իրար հարգելու մթնոլորտի հաստատմանը։ Նման պայմաններում հնարավոր կլինի կանգնեցնել համավարակը, աշխուժացնել տնտեսությունը եւ խուսափել պատերազմից։

Նոր, սոլիդ կառավարության ձեւավորման մեխանիզմը հարցի տեխնիկական կողմն է, եւ դրա վրա պետք չէ սեւեռվել։ Կարեւորը գաղափարի գիտակցումն է՝ իշխող ուժի, խորհրդարանական ուժերի եւ հանրային ակտիվ շրջանակների կողմից։ Կա ներկայի իշխանություն, կար անցյալի իշխանություն, մենք պետք է ձեւավորենք ապագայի իշխանությունը։ Սա է խնդիրը։

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան«Պետրոս Ղազարյանի՝ Հանրայինի ուղիղ եթերում իրեն հյուր լինելու հրավերն ընդունում եմ». Կարեն ԲեքարյանՈւզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ վաղը՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ.Մելիք-ՇահնազարյանՄոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում. տեսանյութԻրանը կշարունակի աջակցել դիմադրության ուժերին և ավելի կոշտ միջոցներ կձեռնարկի Իսրայելի դեմ․ Աբաս ԱրաղչիԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրшվունքների կտրուկ վատթшրացմшն իրավիճակը (տեսանյութ)Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժություններըՓաշինյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դռնփակ նիստումԱրտաշատում ուսուցչուհին մարմնական վնասվածքներ է հասցրել 3 աշակերտիԲրյուսելը ծրագրում է ԵՄ-ին անդամակցել ցանկացող երկրներում ստեղծել ճամբարներ՝ Եվրոպայից արտաքսվող միգրանտներին բնակեցնելու համար․ The TimesՎրաստանի նախագահը քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմության հետՈւսուցիչները մարտահրավերների առաջ, նրանք պետք է պայքարեն. ՀՃԿ Մի քանի հարյուր բեռնատար սպասում է Վրաստանից Հայաստան անցնելունՌամզան Կադիրովին շնորհվել է «Ռուսաստանի պատվավոր շինարար» կոչումըՌուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցելՄելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձի մեջ մեղադրվող որդին ազատության մեջ է, տուժողները բողոք «չունեն»Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվելՍիրիան ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ է ներկայացրել. Բաշար ՋաֆարիՀայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, ցույց տա հարգանք միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ. Ադրբեջանի ԱԳՆՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Ծիծեռնակաբերդ47 հազար դոլար Դիլիջանում համերգի համար, երբ քաղաքի փողոցները քարուքանդ են, կոյուղու համակարգն ու աղբահանությունը՝ վատ վիճակում, շենքերից մեկն էլ՝ թեքված․ Ոսկան ՍարգսյանՀայաստանի իշխանություններն ու նրանց սպասարկող մամուլը Ադրբեջանի հռետորաբանությամբ ու թեզերով դուրս են եկել ազգային շահերով առաջնորդվող անհատների և կառույցների դեմ․ Իշխան ՍաղաթելյանԻրանը հզոր պատասխան տվեց Իսրայելին. Բաշար ալ-Ասադ«Հեզբոլլահ»-ի նոր ղեկավարը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով «Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել ու գրություն են թողել Փաշինյանը վերջնականապես խեղաթյուրում է դատական համակարգըՓառատոնների երկիր, ՀայաստանՈգելիցի օգտագործում. ի՞նչ բացերի մասին են բարձրաձայնում 25-օրյա վարժական հավաքի մասնակիցներըԹուրքիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուս է բախվել մեկ այլ ավտոբուսի․ 12 վիրավnր կա ՃՏՊ Խաշթառակ գյուղում․ կա տուժած Ինչ եղանակ կլինի առաջիկայումՄահացել է լեգենդար նկարիչ-մուլտիպլիկատոր Մարինա ՈսկանյանցըՇիրակի թեմի առաջնորդը կռիվ է գցել ընդդիմության շարքերում Կովերի նախիրը ոտնատակ է տվել կնոջը Հայաստանի ԱԳՆ-ն նոր է հասկացել, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ չի ուզումԿարևոր՝ անձնագիրը փոխանակել կամ նոր անձնագիր ստանալ ցանկացող քաղաքացիների համար Նոր չվերթ՝ դեկտեմբերի 1-ից Արդյո՞ք Էրդողանը կվերավաճառի S-400 ՀՕՊ համակարգերը F-35 գնելու համարԱդրբեջանի ճիշտ ընթացքը. Բաքուն գնում է չին-պակիստանյան կործանիչներ և ձգտում է միանալ BRICS-ինՀայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան ՀՀ իշխանության դևերի և նախկին նախագահների դեմարշի մասին. «Նրանց վրա խաչ չկա»«Աղբը թափեք, տոպրակը տվեք ինձ»․ մանրամասներ երեխաների առևանգման փորձի մասին (տեսանյութ) Հայաստանը  կորցրեց Արցախը ներքին պառակտման պատճառով«Ռուսները մեզ օկուպացրե՞լ են, դա անհեթեթություն է». հայերը շպրտում են դպրոցական դասագրքերըՍևանում մեքենա է հրդեհվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է Ուսուցիչների համաշխարհային օր. պատմության այս օրը (05 հոկտեմբեր)Մինչև հոկտեմբերի 30-ը փողոցներ են փակ լինելու Ռուբլին՝ հիմաՔՊ-ում պայթյունավտանգ իրավիճակ է, բարիկադների են բաժանվել․ «Հրապարակ»
Ամենադիտված