Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհրաժեշտ է գնալ էվոլյուցիոն ճանապարհով, այլ ոչ թե մնալ հեղափոխական էքստազի մեջ․ Իգոր Զարգարյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը պետք է հասկանա, որ ներդրողին դուր չեն գալիս հեղափոխությունները, առավել ևս, երբ տնտեսության մեջ մտցնում են պոպուլիզմի և հեղափոխությունների ուտեստների բաղադրատոմսեր։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր, խորհրդի անդամ Իգոր Զարգարյանը։ Հայտարարությունում, մասնավորապես ասվում է․

««Օտարերկրյա ներդրողները միջոցներ չեն տրամադրում (ներդրումներ չեն կատարում) այն երկրներում, որտեղ տեղի է ունենում հեղափոխություն»: (Նիկոլ Փաշինյան, Հայաստանի Հանրապետության վարչապետ,  2020թ., մայիսի 16)

«Ներդրումները չե՞ն սիրում հեղափոխություններ. արտաքին ներդրումների առաջին պայմանը՝ երկրի քաղաքական իմաստով կայուն լինելն է»: (Իգոր Զարգարյան, «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր, 2019 թ., մարտի 22, հարցազրույց 1in.am կայքին)

Լրագրողի այն հարցին, թե որոնք են արտաքին ներդրողների, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների բացակայության պատճառները, վարչապետը պատասխանեց, որ ներդրողը նախընտրում է ներդրումներ չկատարել այն երկրներում, որտեղ հեղափոխություն է տեղի ունեցել և բազմաթիվ ու տարբեր մակարդակների ընտրություններ են կազմակերպվում:

Պատասխանն, անշուշտ, ճիշտ է, սակայն այն հնչում է լուրջ ուշացումով: Ավելին, Նիկոլ Փաշինյանի շուրթերից հնչեց ևս մեկ ճշմարտություն. այն է, որ կարևոր է բարեփոխումների հիմնարար բնույթը, այլ ոչ թե դրանց իրականացման արագությունը: Նա ներկայացրել է հում խորովածի լավ օրինակը և մեկնաբանել, որ եթե դուք շտապեք միսը խորովելիս, ապա մեջը հում կմնա, իսկ մակերեսը կայրվի: Այս ուտեստը համտեսելուց հետո հյուրերը կհեռանան նույնիսկ քաղցած: Եվ կրկին նա ճի՛շտ է: Սակայն մենք ունենք երկու խնդիր՝  հյուրերը (ներդրողները) չեն եկել , իսկ  խորոված անողն էլ  շտապում է:

Այնուամենայնիվ, ներդրողներին դրական ազդանշան տալու համար, որ իշխանությունները պատրաստ են ամեն ինչ անել իրենց լիազորությունների շրջանակում, ինչպես նաև արտաքին ներդրումների համար ճանապարհ բացելու նպատակով կարելի է շատ այլ բաներ ասել, բայց ոչ «տնտեսական հեղափոխությունը հաջողակ կլինի, քանի որ կհիմնվի այն նույն սկզբունքների վրա, որոնց վրա հիմնված է թավշյա հեղափոխությունը»:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը պետք է, այնուամենայնիվ, հասկանա, որ՝

- ներդրողին դուր չեն գալիս հեղափոխությունները, առավել ևս, երբ տնտեսության մեջ մտցնում են պոպուլիզմի և հեղափոխությունների ուտեստների բաղադրատոմսեր;

- «ստվերից» բիզնեսի դուրս բերման հաշվին 129 մլն. դոլարով բյուջեի համալրումը, ինչպես նաև հարկային գերավճարների վերադարձը տնտեսվարող սուբյեկտներին, իշխանության վաստակն է՝ իր անմիջական պարտականությունների կատարման շրջանակներում, բայց ոչ «տնտեսական հեղափոխություն» առաջին փուլ;

- ճանապարհների կամ կապիտալ շինարարության մեջ ներդրումներ կատարելը նույնպես սովորական գործունեության ուղղություն է, բայց ոչ «տնտեսական հեղափոխություն» երկրորդ փուլ: Նաև պետք է հասկանալ, թե համաճարակի պայմաններում և դրանից հետո որտեղ է պահանջվելու միջոցների ներդրում:

Ամենայն հավանականությամբ, պետք է ներդրումներ կատարել տնտեսության այն ճյուղերում, որտեղ մենք կստանանք միջոցների արագ վերադարձ, կվերականգնվեն նախկին աշխատատեղերը և կբացվեն նորերը: Բնակչության անապահով խավերին անպայման պետք է ցուցաբերել լիարժեք աջակցություն:

Կամենում եմ նշել, որ կառավարության արդյունավետ աշխատանքը և բյուջեի ճիշտ բաշխումն ու համալրումը ձեր անմիջական պարտականություններն են:

«Ազգային Օրակարգ» կուսակցության առաջնորդներն իրենց տված հարցազրույցներում և հոդվածներում պարբերաբար բարձրացնում են երկրի էկոնոմիկայի խնդիրները, ներկայացնում են լուծման միջոցները, ինչպես նաև մշտադիտարկում իշխանությունների գործողությունները:

Եվս մեկ անգամ ուզում եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ չկա ոչ մի «տնտեսական հեղափոխություն»:

Այն իշխանություններն ու կառավարություններն են ուժեղ, որոնք նախկին իշխանությունների ձեռքբերումները զարգացնում են, չեն վախենում ընդունել իրենց սխալները և գիտակցում են, որ հզոր պետություն կառուցելու համար պետք է հարթակ նախապատրաստել հաջորդ ընտրյալներին իշխանությունը փոխանցելու համար։

Չի՛ կարելի միաժամանակ խոսել ծրագրերի աննախադեպ լինելու և «նորամուծությունների» մասին, եթե, օրինակ, Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տնտեսության զարգացման չորս հիմնական ուղղություններն են՝ զբոսաշրջությունը,արտահանումը, ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը ։

Սա արդեն ասվել և հաստատվել է մինչև «թավշյա հեղափոխությունը»:  Անհրաժեշտ է գնալ էվոլյուցիոն ճանապարհով, այլ ոչ թե մնալ հեղափոխական էքստազի մեջ: Խոսվում է նաև այն մասին, որ թարմացվել է Հայաստանի արդյունաբերական ոլորտի քաղաքականությունը, այնինչ, փաստորեն, հիմնականում, այն նախկին ծրագրի դրույթների կրկնությունն է ։

Այժմ թիվ 1 խնդիրն է՝ մշակել և հաստատել միասնական ծրագիր երկիրը համաճարակի հետ կապված ճգնաժամից դուրս բերելու համար:

Ո՞րն է հիմքը այն պնդման,  որ ՀՆԱ աճը կլինի + 2% կամ՝ չնչին նվազում:

Նիկոլ Փաշինյանի հղումն այն մասին, որ Հարավային Կորեայի 60 տարվա անցած ճանապարհը  մենք մի քանի անգամ ավելի արագ կանցնենք, որևէ բանի վրա՞ է հիմնված:

Գուցե հիմա ավելի լավ կլինի ձեռք բերել պաշտպանության ախտահանման միջոցներ և ուսումնասիրել Հարավային Կորեայի համաճարակի հետ կապված պայքարի մեթոդնե՞րը: Դրանով իսկ,  հնարավոր է, որ մենք դեռևս ժամանակ կունենանք ստեղծելու Հայաստանի իմիջը՝ որպես երկիր, որը վերահսկում է սպառնալիքը և,  համապատասխանաբար, պատրաստ է հնարավորինս շուտ ընդունել զբոսաշրջիկներին: 

Իշխանությունները հակառակ հաղորդագրությունն են տալիս այն մասին, որ դեռևս առնվազն մեկ տարի երկիրը գտնվելու է համաճարակի կամ դրա հետևանքների պայմաններում ՝ առանց ներկայացնելու համավարակի հաղթահարման սեփական և լիարժեք ծրագիրը, միայն արձանագրելով հիվանդացողների թվի աճ և բնակչության ցածր կարգապահություն:

Քանի դեռ իշխանությունները իրենց բացթողումները կամ չիրականացրած խոստումները կծածկեն այն փաստով, որ անցյալում ավելի վատ էր, և անընդհատ կխոսեն այդ մասին, այլ ոչ թե՝ ինչպե՞ս և ե՞րբ Հայաստանը կդառնա տնտեսապես ուժեղ, «սպիտակների» և «սևերի» չբաժանված, երկիրը կգտնվի անկայուն մթնոլորտում:

«Ազգային օրակարգ» կուսակցությունը վստահ է, որ ՀՀ-ն ունի զարգացման ուղի, որտեղ տեղ չի լինի ոչ միայն նախկին քրեաօլիգարխիկ համակարգի տարրերին, այլ նաև պոպուլիստական հայտարարություններին և պետությունը կառավարելու թերմիջոցներին:

Սա երրորդ ճանապարհն է, և մենք գիտե՛նք, թե ինչպես պետք է հասնել դրան»:

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան«Պետրոս Ղազարյանի՝ Հանրայինի ուղիղ եթերում իրեն հյուր լինելու հրավերն ընդունում եմ». Կարեն ԲեքարյանՈւզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ վաղը՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ.Մելիք-ՇահնազարյանՄոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում. տեսանյութԻրանը կշարունակի աջակցել դիմադրության ուժերին և ավելի կոշտ միջոցներ կձեռնարկի Իսրայելի դեմ․ Աբաս ԱրաղչիԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրшվունքների կտրուկ վատթшրացմшն իրավիճակը (տեսանյութ)Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժություններըՓաշինյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դռնփակ նիստումԱրտաշատում ուսուցչուհին մարմնական վնասվածքներ է հասցրել 3 աշակերտիԲրյուսելը ծրագրում է ԵՄ-ին անդամակցել ցանկացող երկրներում ստեղծել ճամբարներ՝ Եվրոպայից արտաքսվող միգրանտներին բնակեցնելու համար․ The TimesՎրաստանի նախագահը քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմության հետՈւսուցիչները մարտահրավերների առաջ, նրանք պետք է պայքարեն. ՀՃԿ Մի քանի հարյուր բեռնատար սպասում է Վրաստանից Հայաստան անցնելունՌամզան Կադիրովին շնորհվել է «Ռուսաստանի պատվավոր շինարար» կոչումըՌուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցելՄելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձի մեջ մեղադրվող որդին ազատության մեջ է, տուժողները բողոք «չունեն»Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվելՍիրիան ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ է ներկայացրել. Բաշար ՋաֆարիՀայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, ցույց տա հարգանք միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ. Ադրբեջանի ԱԳՆՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Ծիծեռնակաբերդ47 հազար դոլար Դիլիջանում համերգի համար, երբ քաղաքի փողոցները քարուքանդ են, կոյուղու համակարգն ու աղբահանությունը՝ վատ վիճակում, շենքերից մեկն էլ՝ թեքված․ Ոսկան ՍարգսյանՀայաստանի իշխանություններն ու նրանց սպասարկող մամուլը Ադրբեջանի հռետորաբանությամբ ու թեզերով դուրս են եկել ազգային շահերով առաջնորդվող անհատների և կառույցների դեմ․ Իշխան ՍաղաթելյանԻրանը հզոր պատասխան տվեց Իսրայելին. Բաշար ալ-Ասադ«Հեզբոլլահ»-ի նոր ղեկավարը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով «Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել ու գրություն են թողել Փաշինյանը վերջնականապես խեղաթյուրում է դատական համակարգըՓառատոնների երկիր, ՀայաստանՈգելիցի օգտագործում. ի՞նչ բացերի մասին են բարձրաձայնում 25-օրյա վարժական հավաքի մասնակիցներըԹուրքիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուս է բախվել մեկ այլ ավտոբուսի․ 12 վիրավnր կա ՃՏՊ Խաշթառակ գյուղում․ կա տուժած Ինչ եղանակ կլինի առաջիկայումՄահացել է լեգենդար նկարիչ-մուլտիպլիկատոր Մարինա ՈսկանյանցըՇիրակի թեմի առաջնորդը կռիվ է գցել ընդդիմության շարքերում Կովերի նախիրը ոտնատակ է տվել կնոջը Հայաստանի ԱԳՆ-ն նոր է հասկացել, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ չի ուզումԿարևոր՝ անձնագիրը փոխանակել կամ նոր անձնագիր ստանալ ցանկացող քաղաքացիների համար Նոր չվերթ՝ դեկտեմբերի 1-ից Արդյո՞ք Էրդողանը կվերավաճառի S-400 ՀՕՊ համակարգերը F-35 գնելու համարԱդրբեջանի ճիշտ ընթացքը. Բաքուն գնում է չին-պակիստանյան կործանիչներ և ձգտում է միանալ BRICS-ինՀայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան ՀՀ իշխանության դևերի և նախկին նախագահների դեմարշի մասին. «Նրանց վրա խաչ չկա»«Աղբը թափեք, տոպրակը տվեք ինձ»․ մանրամասներ երեխաների առևանգման փորձի մասին (տեսանյութ) Հայաստանը  կորցրեց Արցախը ներքին պառակտման պատճառով«Ռուսները մեզ օկուպացրե՞լ են, դա անհեթեթություն է». հայերը շպրտում են դպրոցական դասագրքերըՍևանում մեքենա է հրդեհվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է Ուսուցիչների համաշխարհային օր. պատմության այս օրը (05 հոկտեմբեր)Մինչև հոկտեմբերի 30-ը փողոցներ են փակ լինելու Ռուբլին՝ հիմաՔՊ-ում պայթյունավտանգ իրավիճակ է, բարիկադների են բաժանվել․ «Հրապարակ»
Ամենադիտված