Ծանր է տանում պաշտոնանկությունը
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԱռողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը ծանր է տանում պաշտոնանկությունը։
Նախարարի աթոռից զրկվելուց անմիջապես հետո նա շտապել է կաթողիկոսի մոտ եւ խնդրել իրեն վերադարձնել նախկին՝ «Իզմիրլյան բժշկական կենտրոնի» տնօրենի պաշտոնին, որն այժմ Արմեն Չարչյանն է զբաղեցնում։
Մեր տեղեկություններով, Վեհափառը մերժել է, որից հետո նա վիշտը փարատելու ձեւ է գտել՝ ցուցադրական վիրահատություն-փիառ ակցիաներ է անում։
Մինչդեռ բոլորը գիտեն, որ Մուրադյանը որպես բժիշկ այնքան էլ հայտնի չէ, ու նրա մասին հիշում են որպես կաթողիկոսի «հովանավորյալ», ինչի շնորհիվ էլ նախարար էր դարձել։