Ուղիղ միացում. Զինված տղամարդը պատանդներ է վերցրել, նա սպառնում է պայթեցնել բանկի շենքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀանցագործը, նախնական տվյալների համաձայն, պատանդ է վերցրել առնվազն հինգ մարդու Մոսկվայի «Ալֆա բանկի» գրասենյակում և սպառնում է պայթեցնել բանկը: Այս մասին հայտնում է TASS-ը։
Ըստ աղբյուրի՝ հանցագործը կրում է սև բաճկոն և սպորտային վարտիք. նա սև դիմակով է: Նրա ձեռքին կա դեղին պայուսակ, նրա վստահեցմամբ՝ ներսում պայթուցիկ սարք է։
Իրավապահները բանակցություններ են վարում հանցագործի հետ:
Ներկայումս, ըստ աղբյուրի, տեղում աշխատում են օպերատիվ բոլոր ծառայությունների ներկայացուցիչները: Դեպքի վայրում է Ռուսաստանի Գվարդիայի հատուկ արագ արձագանքման ջոկատը:
Մոսկվայի տրանսպորտի տեղեկատվական կենտրոնը հաղորդել է արտակարգ իրավիճակի տարածքում երթևեկության արգելափակման մասին: