Երկու նախարարությունների աշխատակազմերի ղեկավարները կազատվեն
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԿառավարության նիստի օրակարգում ընդգրկվել է երկու նախարարությունների աշխատակազմերի ղեկավարներին ազատելու հարցը:
Այսպես, նիստի օրակարգում ընդգրկվել է Էդգար Գևորգյանին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, իսկ Արմեն Կարապետյանին՝ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին հարցը: