Իտալական մաֆիայի՝ հետախուզման մեջ գտնվող պարագլուխը հայտնաբերվել է պահարանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍովորաբար, հանցագործներն օրենքի պահապաններից թաքնվում են աննկատ, գաղտնի վայրերում՝ փորձելով հնարավորինս հեռու մնալ իրավապահների տեսադաշտից:
Ինչպես նշում է cnn.com-ը, իտալական մաֆիայի հանցախմբերից մեկի պարագլուխ Անտոնիո Պելեն, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, ոստիկանների կողմից հայտնաբերվել է Կալաբրիա շրջանում գտնվող իր տան խոհանոցի կախովի պահարաններից մեկում թաքնված:
Հետագայում իրավապահները պարզել են, որ պահարանի մեջ գաղտնի անցք է եղել, որը տարել է դեպի հանցագործի նեղլիկ թաքստոցը:
Աղբյուրը մանրամասնում է, որ 2014թ.-ից «Նդրանգետա» կլանը ղեկավարող Պելեն համարվում է Իտալիայի 10 ամենավտանգավոր հանցագործներից մեկը:
2011թ.-ից հետախուզման մեջ գտնվող իտալացուն սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում: