Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անընդունելի է գալ իշխանության` երկիրը կառավարելու նպատակով և անհաջողությունները բարդել ուրիշների վրա. Հարություն Մեսրոբյանը՝ ՀՀ իշխանությունների հակահամաճարակային քաղաքականության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Tert.am-ը ՀՀ-ի հակահամաճարակային քաղաքականության մասին զրուցել է Հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ: Նրա խոսքով՝  ՀՀ ներկա կառավարությունն, ինչպես նախորդ կառավարությունները, չունի երկրի կառավարման ռազմավարություն, իսկ կորոնավիրուսի տարածման դեմ նախատեսած սահմանափակումները պարզապես ջղաձիգ արձագանքներ են:

-Պարո՛ն Մեսրոբյան, արդեն գրեթե երեք ամիս է` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանի կառավարությունն արտակարգ դրություն է սահմանել ու մտցրել սահմանափակումներ: Ըստ Ձեզ՝ ռազմավարության ինչպիսի՞ սցենար են մշակել ՀՀ իշխանությունները:

—Ներկա կառավարությունն, ինչպես Հայաստանի կառավարությունները 1991թ.-ից սկսած, ռազմավարական ծրագրեր չեն մշակել: Իսկ առ այսօր հրապարակած ծրագրերը ծրագրեր չեն: Դրանք միշտ եղել են և հիմա կան թամադաների բաժակաճառերի ժողովածուներ, հետևապես ռազմավարության մասին խոսալն անիմաստ է: Ես բազմիցս հրապարակել եմ, թե կառավարության ռազմավարական ծրագիրն ինչ պահանջների պետք է բավարարի: Ցավոք, ներկա կառավարությունն էլ բացառություն չէ:

1991թ.-ից  բոլոր կառավարությունները մարտավարական և պահի կառավարում են իրականացրել: Նման պահվածք դրսևորվում է նաև կորոնավիուսի դեմ պայքարում:

Երբ կառավարությունն ունի ռազմավարական ծրագիր, նա իրականացնում է ակտիվ կառավարում, իսկ երբ չունի` ռեակտիվ: Ահա թե ինչու մեր բոլոր ժամանակների իշխանություններն արձագանքում են կա՛մ դեպքերի զարգացմանը, կա՛մ դրսի պարտադրանքին:

Եթե ուշադրություն դարձնենք, թե ինչպիսին էր մեր իշխանությունների պահվածքը 2020թ.-ի հունվար-փետրվարին, հետո մարտին ու դրանից հետո, կտեսնենք, որ ներկա կառավարությունն իրեն նույն կերպ է պահում, ինչպես իրեն պահեց 2008 թ.-ի իշխանությունը, երբ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ էր: Այն ժամանակ էլ Հայաստանը հայտարարում էր, որ այդ ճգնաժամն իրեն էապես չի վնասելու, քանի որ Հայաստանը բավականաչափ ներգրավված չէ միջազգային ֆինանսատնտեսական համակարգի մեջ: Բայց տեսանք, թե ինչ եղավ… Այն ժամանակ հայտարարում էին նաև, որ ճգնաժամից հետո Հայաստանն է՛լ ավելի լավ վիճակում կհայտնվի: Արդյունքում, մեկ տարի հետո, Հայաստանի ՀՆԱ-ն անկում ապրեց 14.5 տոկոսով: Դա աշխարհի պետությունների տնտեսությունների անկման վատագույն ցուցանիշներից մեկն էր: Նույնը հիմա է հայտարարվում: Նախ ասում էին, որ կորոնավիրուսը մեզ լուրջ չի սպառնում, հետո սկսեցին խոսել սպառնալիքներից, հետո նաև պնդել, թե կորոնավիրուսը նոր հնարավորություններ է ստեղծելու: Երկու տարբեր կառավարություններ, բայց դրսևորման ինչպիսի նույն վարքագծեր:

-Համավարակն իր հետ նաև տնտեսական խնդիրներ է բերում․ երկիրը կանգնելու է առողջապահական կոլապսի առջև...

-Արդեն կանգնել է:

-Կառավարման ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

-1991թ.-ից մենք ունենք կառավարման մեկ կարևոր խնդիր` պետության ռազմավարական զարգացման տեսլականի և, որպես հետևանք, ծրագրի բացակայություն: Պետության կառավարման մնացած բոլոր խնդիրները` ածանցյալներն են: Եթե մեզ մոտ չկա ռազմավարական կառավարում, ուրեմն ցանկացած ճգնաժամի ժամանակ պետության կառավարումը տանում է անկման:

-Պարո՛ն Մեսրոբյան, կառավարության կողմից նախատեսված սահմանափակումներն ինչի՞ մասին են խոսում, արդյոք դրանք արդեն ռազմավարության մաս չե՞ն:

-Դրանք անհաջողությունների նկատմամբ ջղաձիգ արձագանքներ են: Նայեք երկու հարևան պետություններին՝ Վրաստանին և Հայաստանին: Դե հիմա համեմատեք կորոնավիրուսի զարգացման գործընթացներն այս երկրներում: Ինչպիսի՞ն են տվյալները... Մյուս օրինակ` Չինաստանը 1.4 միլիարդ բնակչություն ունի, Հայաստանը՝ 3 միլիոն: Կրկնեմ հարցս` ինչպիսի՞ն են տվյալները… Ինչպիսի՞ն են համաճարակի համեմատական թվերն այսօր թե՛ Վրաստանի, թե՛ Չինաստանի և թե՛ Հայաստանի… Կարծում եմ, որ մեր պետության կառավարման որակը կարելի է արդեն չմեկնաբանել…

-Ի՞նչ կանխատեսումներ ունեք. նման իրավիճակն ի՞նչ խնդիրների առջև կարող է մեզ կանգնեցնել:

-Այն, ինչ կատարվում է 1991թ.-ից ամեն ճգնաժամի ժամանակ`տնտեսության անկում, բարոյահոգեբանական և սոցիալական ներքին լարվածության աճ, իշխանությունների վարկանիշի անկում՝ իր բոլոր բացասական հետևանքներով… 

-Կառավարությունն այս իրավիճակում մեղքի և պատասխանատվության մի մեծ բաժին հատկացրել է քաղաքացուն: Պարբերաբար վարչապետը զգուշացնում է, որ վարակի տարածումը կախված է քաղաքացուց:

-Եկեք հասկանանք իրավիճակը`պարզ օրինակ դիտարկելով: Երբ հիվանդը գնում է վիրահատության և այն լավ չի ընթանում ու հիվանդը մահանում է, ո՞վ է պատասխանատվություն կրում: Ինչո՞ւ առօրյա կյանքում մենք շատ առողջ և հստակ մոտեցումներ ունենք, բայց երբ դուրս ենք գալիս պետության կառավարման մակարդակ, սկսում ենք նոր-նոր բաներ հորինել: Ես չեմ ասում, որ մենք «վերին արտի ցորենն ենք», ո՛չ: Մենք շատ ախտեր ունենք, բայց ի վերջո, ցանկացած պետության մեջ, կառավարման ցանկացած նեգատիվ հետևանքների միանձնյա պատասխանատուն պետք է լինի իշխող համակարգը: Կառավարման մեջ այլ բացատրություն չկա:

Կառավարողն, ի սկզբանե, պետք է իմանա, թե ում է կառավարում և պարտավոր է այնպես կառավարել, որ արդյունք ստանա: Եթե արդյունք չի տալիս և մեղադրում է բոլորին, ուրեմն պետք է հրաժարական տա: Կառավարումը շատ պարզ ու հստակ, բայց նաև պրոֆեսիոնալ տիրույթ է: Այստեղ չեն փիլիսոփայում, քաղաքական եզրակացություններ չեն անում:

Բերեմ ևս մեկ օրինակ: Ավտոմեքենայի անսարք լինելու դեպքում, այն պահից, երբ վարպետը վիճակն ուսումնասիրելուց հետո համաձայնեց նորոգել, նա կրում է դրա սարքին լինելու միանձնյա պատասխանատվությունը: Եթե չկարողացավ սարքել, ասելով, որ այս կամ այն խնդիրների առաջ կանգնեց, ուրեմն վիճակն ուսումնասիրելուց հետո ի սկզբանե չպիտի համաձայնվեր: Ավելին` վիճակը սխալ ուսումնասիրելու համար նույնպես միանձնյա պատասխանատվությունը կրում է վարպետը: Մի խոսքով, անընդունելի է գալ իշխանության` երկիրը կառավարելու նպատակով և անհաջողությունները բարդել ուրիշների վրա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

Արտաշատում ուսուցչուհին մարմնական վնասվածքներ է հասցրել 3 աշակերտիԲրյուսելը ծրագրում է ԵՄ-ին անդամակցել ցանկացող երկրներում ստեղծել ճամբարներ՝ Եվրոպայից արտաքսվող միգրանտներին բնակեցնելու համար․ The TimesՎրաստանի նախագահը քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմության հետՈւսուցիչները մարտահրավերների առաջ, նրանք պետք է պայքարեն. ՀՃԿ Մի քանի հարյուր բեռնատար սպասում է Վրաստանից Հայաստան անցնելունՌամզան Կադիրովին շնորհվել է «Ռուսաստանի պատվավոր շինարար» կոչումըՌուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցելՄելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձի մեջ մեղադրվող որդին ազատության մեջ է, տուժողները բողոք «չունեն»Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվելՍիրիան ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ է ներկայացրել. Բաշար ՋաֆարիՀայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, ցույց տա հարգանք միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ. Ադրբեջանի ԱԳՆՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Ծիծեռնակաբերդ47 հազար դոլար Դիլիջանում համերգի համար, երբ քաղաքի փողոցները քարուքանդ են, կոյուղու համակարգն ու աղբահանությունը՝ վատ վիճակում, շենքերից մեկն էլ՝ թեքված․ Ոսկան ՍարգսյանՀայաստանի իշխանություններն ու նրանց սպասարկող մամուլը Ադրբեջանի հռետորաբանությամբ ու թեզերով դուրս են եկել ազգային շահերով առաջնորդվող անհատների և կառույցների դեմ․ Իշխան ՍաղաթելյանԻրանը հզոր պատասխան տվեց Իսրայելին. Բաշար ալ-Ասադ«Հեզբոլլահ»-ի նոր ղեկավարը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով «Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել ու գրություն են թողել Փաշինյանը վերջնականապես խեղաթյուրում է դատական համակարգըՓառատոնների երկիր, ՀայաստանՈգելիցի օգտագործում. ի՞նչ բացերի մասին են բարձրաձայնում 25-օրյա վարժական հավաքի մասնակիցներըԹուրքիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուս է բախվել մեկ այլ ավտոբուսի․ 12 վիրավnր կա ՃՏՊ Խաշթառակ գյուղում․ կա տուժած Ինչ եղանակ կլինի առաջիկայումՄահացել է լեգենդար նկարիչ-մուլտիպլիկատոր Մարինա ՈսկանյանցըՇիրակի թեմի առաջնորդը կռիվ է գցել ընդդիմության շարքերում Կովերի նախիրը ոտնատակ է տվել կնոջը Հայաստանի ԱԳՆ-ն նոր է հասկացել, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ չի ուզումԿարևոր՝ անձնագիրը փոխանակել կամ նոր անձնագիր ստանալ ցանկացող քաղաքացիների համար Նոր չվերթ՝ դեկտեմբերի 1-ից Արդյո՞ք Էրդողանը կվերավաճառի S-400 ՀՕՊ համակարգերը F-35 գնելու համարԱդրբեջանի ճիշտ ընթացքը. Բաքուն գնում է չին-պակիստանյան կործանիչներ և ձգտում է միանալ BRICS-ինՀայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան ՀՀ իշխանության դևերի և նախկին նախագահների դեմարշի մասին. «Նրանց վրա խաչ չկա»«Աղբը թափեք, տոպրակը տվեք ինձ»․ մանրամասներ երեխաների առևանգման փորձի մասին (տեսանյութ) Հայաստանը  կորցրեց Արցախը ներքին պառակտման պատճառով«Ռուսները մեզ օկուպացրե՞լ են, դա անհեթեթություն է». հայերը շպրտում են դպրոցական դասագրքերըՍևանում մեքենա է հրդեհվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է Ուսուցիչների համաշխարհային օր. պատմության այս օրը (05 հոկտեմբեր)Մինչև հոկտեմբերի 30-ը փողոցներ են փակ լինելու Ռուբլին՝ հիմաՔՊ-ում պայթյունավտանգ իրավիճակ է, բարիկադների են բաժանվել․ «Հրապարակ» Փաշինյանը ոչ մի վճռորոշ փաստաթուղթ չի ստորագրում, խուսափում է պատասխանատվությունից․ «Ժողովուրդ» Հ1-ի տնօրենի թեկնածուներին են քննարկում. «Հրապարակ» ՌԴ-ում 27 երեխա է թունավորվելԳավառի պոլիկլինիկայի աշխատակիցներին տեղից տեղ են տանում, նախարարն ու մարզպետը կոմպետենտ չեն․ «Ժողովուրդ» «Դաբրո»՝ արդարադատության համար․ «Հրապարակ» ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ» Հայտնի է ձմեռային զորակոչի ժամանակահատվածը Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 3 հոգի հոսպիտալացվել է
Ամենադիտված