Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն, այդ ամենը մեկ անձ է ղեկավարում և պատասխանատուն էլ մեկ անձ է. Երվանդ Վարոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում կառավարման ճգնաժամ է, քանի որ մարդիկ, ովքեր պետք է զբաղվեն պետական կառավարմամբ, դրա մասին պատկերացում չունեն, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Ըստ նրա, եթե երկրի ղեկավարությունը ցանկացած հարց կարգավորելու համար դիտարկում է միայն Ոստիկանությանը, ԱԱԾ-ին և ծեծ ու ջարդին, ապա դա նշանակում է, որ երկրում պետական կառավարում, որպես այդպիսին, գոյություն չունի:

Անդրադառնալով երեկ «Մեյմանդար» շուկայի աշխատակիցների դժգոհություններին, որ շուկայի փակման դեպքում իրենց ապրանքը փչանալու է, նախապես պետք է տեղեկացնեին իրենց, Երվանդ Վարոսյանն ասաց, որ գյուղացիների դժգոհությունն իրավացի և հասկանալի էր մի քանի պատճառներով:

«Այո´, մի քանի օր առաջ նրանք պետք է զգուշացված լինեին, որ հնարավորություն ունենային գտնել այլընտրանք: Բացի այդ, պետությունը պետք է ժամանակավոր այլընտրանք առաջարկեր. դրա համար կան մարզպետարաններ, նախարարություններ և այլն»,- ասաց նա:

Ըստ Երվանդ Վարոսյանի՝ պետք էր նաև այդ մարդկանց մեկ օրվա համար փոխհատուցում առաջարկել, որովհետև բոլորը տուն են պահում և բոլորը վարկեր ունեն մուծելու, իսկ հիմա բերքահավաքի սեզոն է, այդ հանգամանքը հասկանալ է պետք:

«Սակայն այս ամենին իշխանությունն արձագանքում է՝ ասֆալտին փռել, բերման ենթարկել և ձերբակալել: Կրկնում եմ կատարելապես պետական կառավարումից հեռու անձինք են զբաղվում պետության ղեկավարմամբ: Երբ անձը միայն գիտի մահակ և պատկերացնում է, որ իր ձեռքին միայն մահակ կա, այդ անձը դատապարտված է անհաջողության»,- ընդգծեց նա:

Փաստաբանը, անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին հանձնարարել է զբաղվել Շենգավիթ վարչական շրջանում երեխաների հավաքը կազմակերպողներով, փաստաբանը նշեց. «Ես հումորով եմ վերաբերվում: Ազգային Անվտանգությունն ուր, երեխաներին բակում հավաքելն ուր: Միգուցե վարչապետը Ազգային անվտանգության գործառույթներից պատկերացում չունի, դա մի այլ խնդիր է, սա ժպիտ է առաջացնում»:

Երվանդ Վարոսյանի կարծիքով՝ ճիշտ չէ նաև վարակի տարածման ամբողջ պատասխանատվությունը միայն ժողովրդի մեջ փնտրել:

«Անթույլատրելի է սեփական ժողովրդին ներկայացնել անկարգապահ ազգ, որն իրեն բերեց հասցրեց այս օրվան: Հայերը լավ էլ կարգապահ ժողովուրդ են, եթե լինեն նորմալ օրենքներ և նորմալ կառավարում: Թող ոչ մեկ իր պատասխանատվությունը չբարդի ժողովրդի վրա: Իշխանության գնահատականը այսօրվա թվերն են, և´ Հայաստանի ողբալի վիճակը, և´ դրանից ավել գնահատական այս Կառավարության համար չկա: Հայաստանում բոլորը գիտեն, որ Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն, այդ ամենը մեկ անձ է ղեկավարում և պատասխանատուն էլ մեկ անձ է»,- ընդգծեց նա:

Բրյուսելը ծրագրում է ԵՄ-ին անդամակցել ցանկացող երկրներում ստեղծել ճամբարներ՝ Եվրոպայից արտաքսվող միգրանտներին բնակեցնելու համար․ The TimesՎրաստանի նախագահը քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմության հետՈւսուցիչները մարտահրավերների առաջ, նրանք պետք է պայքարեն. ՀՃԿ Մի քանի հարյուր բեռնատար սպասում է Վրաստանից Հայաստան անցնելունՌամզան Կադիրովին շնորհվել է «Ռուսաստանի պատվավոր շինարար» կոչումըՌուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցելՄելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձի մեջ մեղադրվող որդին ազատության մեջ է, տուժողները բողոք «չունեն»Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվելՍիրիան ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ է ներկայացրել. Բաշար ՋաֆարիՀայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, ցույց տա հարգանք միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ. Ադրբեջանի ԱԳՆՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Ծիծեռնակաբերդ47 հազար դոլար Դիլիջանում համերգի համար, երբ քաղաքի փողոցները քարուքանդ են, կոյուղու համակարգն ու աղբահանությունը՝ վատ վիճակում, շենքերից մեկն էլ՝ թեքված․ Ոսկան ՍարգսյանՀայաստանի իշխանություններն ու նրանց սպասարկող մամուլը Ադրբեջանի հռետորաբանությամբ ու թեզերով դուրս են եկել ազգային շահերով առաջնորդվող անհատների և կառույցների դեմ․ Իշխան ՍաղաթելյանԻրանը հզոր պատասխան տվեց Իսրայելին. Բաշար ալ-Ասադ«Հեզբոլլահ»-ի նոր ղեկավարը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով «Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել ու գրություն են թողել Փաշինյանը վերջնականապես խեղաթյուրում է դատական համակարգըՓառատոնների երկիր, ՀայաստանՈգելիցի օգտագործում. ի՞նչ բացերի մասին են բարձրաձայնում 25-օրյա վարժական հավաքի մասնակիցներըԹուրքիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուս է բախվել մեկ այլ ավտոբուսի․ 12 վիրավnր կա ՃՏՊ Խաշթառակ գյուղում․ կա տուժած Ինչ եղանակ կլինի առաջիկայումՄահացել է լեգենդար նկարիչ-մուլտիպլիկատոր Մարինա ՈսկանյանցըՇիրակի թեմի առաջնորդը կռիվ է գցել ընդդիմության շարքերում Կովերի նախիրը ոտնատակ է տվել կնոջը Հայաստանի ԱԳՆ-ն նոր է հասկացել, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ չի ուզումԿարևոր՝ անձնագիրը փոխանակել կամ նոր անձնագիր ստանալ ցանկացող քաղաքացիների համար Նոր չվերթ՝ դեկտեմբերի 1-ից Արդյո՞ք Էրդողանը կվերավաճառի S-400 ՀՕՊ համակարգերը F-35 գնելու համարԱդրբեջանի ճիշտ ընթացքը. Բաքուն գնում է չին-պակիստանյան կործանիչներ և ձգտում է միանալ BRICS-ինՀայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան ՀՀ իշխանության դևերի և նախկին նախագահների դեմարշի մասին. «Նրանց վրա խաչ չկա»«Աղբը թափեք, տոպրակը տվեք ինձ»․ մանրամասներ երեխաների առևանգման փորձի մասին (տեսանյութ) Հայաստանը  կորցրեց Արցախը ներքին պառակտման պատճառով«Ռուսները մեզ օկուպացրե՞լ են, դա անհեթեթություն է». հայերը շպրտում են դպրոցական դասագրքերըՍևանում մեքենա է հրդեհվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է Ուսուցիչների համաշխարհային օր. պատմության այս օրը (05 հոկտեմբեր)Մինչև հոկտեմբերի 30-ը փողոցներ են փակ լինելու Ռուբլին՝ հիմաՔՊ-ում պայթյունավտանգ իրավիճակ է, բարիկադների են բաժանվել․ «Հրապարակ» Փաշինյանը ոչ մի վճռորոշ փաստաթուղթ չի ստորագրում, խուսափում է պատասխանատվությունից․ «Ժողովուրդ» Հ1-ի տնօրենի թեկնածուներին են քննարկում. «Հրապարակ» ՌԴ-ում 27 երեխա է թունավորվելԳավառի պոլիկլինիկայի աշխատակիցներին տեղից տեղ են տանում, նախարարն ու մարզպետը կոմպետենտ չեն․ «Ժողովուրդ» «Դաբրո»՝ արդարադատության համար․ «Հրապարակ» ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ» Հայտնի է ձմեռային զորակոչի ժամանակահատվածը Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 3 հոգի հոսպիտալացվել է171 դոլար վարկը չմուծած Արփի Դավոյանը բնակարան է գնել նորակառույց շենքում
Ամենադիտված