Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վստահ եմ, որ առաջին նախագահը օբյեկտիվ է գնահատում իրավիճակը և պետք է հայտարարի, որ իշխանությունները պետք է հեռանան. Արթուր Ղազինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Իմպուլս» հաղորդաշարին տված հարցազրույցում անդրադարձ է կատարել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը և մասնավորապես նշել՝

Խոր հարգանք տածելով առաջին նախագահի անձի, ինտելեկտի, անցած ճանապարհի, պետականաշինության մեջ ունեցած իր ներդրման նկատմամբ, ցավոք պետք է արձանագրեմ, որ իր վերջին հայտարարությամբ նա պարզապես կերակուր տվեց ֆեյքային ֆաբրիկաներին, որպեսզի քաղաքական ընդդիմախոսներին պիտակավորեն որպես դավաճան:

Տեսեք, ի՞նչ է տեղի ունենում սոցիալական ցանցերում, ինչպե՞ս են որակում այն ընդդիմախոսներն, որոնք քննադատում են այսօրվա իշխանություններին, մինչդեռ դա ընդդիմության բացառիկ իրավունքն է: Ֆեյքային ֆաբրիկաներն անմիջապես ասում են, որ դուք թիկունքից հարվածում եք, որ դուք դավաճան եք:

Այդ բառամթերքը ո՞րտեղից հայտնվեց: Առաջին նախագահն իր տեքստում իրավիճակը որակեց որպես պատերազմ, իսկ նրանց, ովքեր քննադատում են իշխանություններին՝ դավաճան: Հիմա ամենուր, բոլորին դավաճան են ասում, դա վատ բառ է, ժողովուրդ, «դավաճանը» ծանր բառ է, չի կարելի մարդուն դավաճան ասել, «դավաճանը» դա ինչ որ տեղ նաև մեղադրանք է, որը դեռ պետք է ապացուցել:

Պատերազմը տանուլ տված, պարտված իշխանությանը չի՞ կարելի քննադատել, որովհետև իրենք դեռևս շարունակում են արդեն իսկ պարտված պատերազմում տեղային մարտեր մղե՞լ: Այս իշխանությունը պարտվել, ձախողել, տանուլ է տվել համավարակի դեմ պայքարը: Սա ակնհայտ է: Իրենք էլ են խոստովանում, որ համավարակի իրավիճակն այլևս դուրս է եկել վերահսկողությունից, իրենք ընդունեցին դա:

Հիմա ներողություն, դավաճանն ո՞վ է: Դավաճանը մե՞նք ենք, որ իշխանությանը ժամանակին խնդրում-աղաչում էինք ընդհատել քարոզարշավը, կոչ էինք անում փակել սահմանները, կասեցնել թռիչքները, հայտարարել կարանտին, վերադարձող մարդկանց մեկուսացնել, 14 օր փակել ամբողջ հանրապետությունը, ներքին զորքեր մտցնել: Իշխանությունը ծաղրում էր, տափակ հումորով էր վերաբերվում կորոնավիրուսին:

Ես դեռ այդ ժամանակ էի սպասում առաջին նախագահի հայտարարությանը, որ իր մեղադրող խոսքով կասեր, թե իշխանությունները տապալել և պարտվել են կորոնավիրուսի պատերազմին: Ես դրան եմ սպասում:

Վստահ եմ, որ առաջին նախագահը օբյեկտիվ է գնահատում իրավիճակը, առաջնորդվում է բացառապես Հայաստանի ազգային և պետական շահով և պետք է հայտարարի, որ իշխանությունները տապալել են պատերազմը ու պետք է հեռանան:

Սիրիան ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ է ներկայացրել. Բաշար ՋաֆարիՀայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, ցույց տա հարգանք միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ. Ադրբեջանի ԱԳՆՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Ծիծեռնակաբերդ47 հազար դոլար Դիլիջանում համերգի համար, երբ քաղաքի փողոցները քարուքանդ են, կոյուղու համակարգն ու աղբահանությունը՝ վատ վիճակում, շենքերից մեկն էլ՝ թեքված․ Ոսկան ՍարգսյանՀայաստանի իշխանություններն ու նրանց սպասարկող մամուլը Ադրբեջանի հռետորաբանությամբ ու թեզերով դուրս են եկել ազգային շահերով առաջնորդվող անհատների և կառույցների դեմ․ Իշխան ՍաղաթելյանԻրանը հզոր պատասխան տվեց Իսրայելին. Բաշար ալ-Ասադ«Հեզբոլլահ»-ի նոր ղեկավարը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով «Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել ու գրություն են թողել Փաշինյանը վերջնականապես խեղաթյուրում է դատական համակարգըՓառատոնների երկիր, ՀայաստանՈգելիցի օգտագործում. ի՞նչ բացերի մասին են բարձրաձայնում 25-օրյա վարժական հավաքի մասնակիցներըԹուրքիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուս է բախվել մեկ այլ ավտոբուսի․ 12 վիրավnր կա ՃՏՊ Խաշթառակ գյուղում․ կա տուժած Ինչ եղանակ կլինի առաջիկայումՄահացել է լեգենդար նկարիչ-մուլտիպլիկատոր Մարինա ՈսկանյանցըՇիրակի թեմի առաջնորդը կռիվ է գցել ընդդիմության շարքերում Կովերի նախիրը ոտնատակ է տվել կնոջը Հայաստանի ԱԳՆ-ն նոր է հասկացել, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ չի ուզումԿարևոր՝ անձնագիրը փոխանակել կամ նոր անձնագիր ստանալ ցանկացող քաղաքացիների համար Նոր չվերթ՝ դեկտեմբերի 1-ից Արդյո՞ք Էրդողանը կվերավաճառի S-400 ՀՕՊ համակարգերը F-35 գնելու համարԱդրբեջանի ճիշտ ընթացքը. Բաքուն գնում է չին-պակիստանյան կործանիչներ և ձգտում է միանալ BRICS-ինՀայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան ՀՀ իշխանության դևերի և նախկին նախագահների դեմարշի մասին. «Նրանց վրա խաչ չկա»«Աղբը թափեք, տոպրակը տվեք ինձ»․ մանրամասներ երեխաների առևանգման փորձի մասին (տեսանյութ) Հայաստանը  կորցրեց Արցախը ներքին պառակտման պատճառով«Ռուսները մեզ օկուպացրե՞լ են, դա անհեթեթություն է». հայերը շպրտում են դպրոցական դասագրքերըՍևանում մեքենա է հրդեհվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է Ուսուցիչների համաշխարհային օր. պատմության այս օրը (05 հոկտեմբեր)Մինչև հոկտեմբերի 30-ը փողոցներ են փակ լինելու Ռուբլին՝ հիմաՔՊ-ում պայթյունավտանգ իրավիճակ է, բարիկադների են բաժանվել․ «Հրապարակ» Փաշինյանը ոչ մի վճռորոշ փաստաթուղթ չի ստորագրում, խուսափում է պատասխանատվությունից․ «Ժողովուրդ» Հ1-ի տնօրենի թեկնածուներին են քննարկում. «Հրապարակ» ՌԴ-ում 27 երեխա է թունավորվելԳավառի պոլիկլինիկայի աշխատակիցներին տեղից տեղ են տանում, նախարարն ու մարզպետը կոմպետենտ չեն․ «Ժողովուրդ» «Դաբրո»՝ արդարադատության համար․ «Հրապարակ» ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ» Հայտնի է ձմեռային զորակոչի ժամանակահատվածը Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 3 հոգի հոսպիտալացվել է171 դոլար վարկը չմուծած Արփի Դավոյանը բնակարան է գնել նորակառույց շենքումՍահմանադրական դատարանը վտանգ է ներկայացնում Հայաստանի հետագա գոյության համար. 168.amԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի«Հըզբոլլահ»-ն այսօր 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբԿոտայքում բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ը․ կան տուժածներՖիզիկական հետազոտությունների ինստիտուտում մշակել են մեխանիզմ, որի շնորհիվ կոդավորված քվանտային տեղեկույթը տեղափոխվում է քվանտային ինտերնետովՄԻՊ-ն ունի սահմանադրական լայն մանդատ՝ գնահատելու ցանկացած իրավունքի խախտման կամ դրա բացակայության հանգամանք. ՄԻՊՍյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)Լավրովը ՌԴ–ում ՀՀ նորանշանակ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր
Ամենադիտված