Սառը ցնցուղ՝ իշխանության ներկայացուցիչների համար․Վենետիկի հանձնաժողովի նախագահի նամակի հետքերով․ «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի կողմից Սահմանադրական դատարանի այլեւս նախկին նախագահ Հրայր Թովմասյանին ուղարկված նամակը սառը ցնցուղ է եղել իշխանության ներկայացուցիչների համար: «Ես ուշադիր հետեւում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։ Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը», – ասված է նամակում: Բանն այն է, որ Վենետիկի հանձնաժողովը հունիսի 22-ին հրապարակել էր իր եզրակացությունը՝ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ, քանի որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դեռ մայիսի 13-ին 3 հարց էր հղել նրանց:
Եվ, ահա, այդ եզրակացությունը թեեւ փորձ էր արվել ներկայացնել դրական լույսի ներքո, սակայն իրականում անթաքույց քննադատություն էր պարունակում: Իսկ երեկվա նամակը եղել է թերեւս վերջին կաթիլը, եւ իշխանության որոշ ներկայացուցիչներ, հատկապես՝ իմքայլական պատգամավորները, դա կրկին համարել են նախարար Բադասյանի բացթողումը, քանի որ հենց վերջինս է սերտ աշխատել Վենետիկի հանձնաժողովի հետ` ըստ էության չկարողանալով «համոզել» նրանց: Հավելենք, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահին ուղարկված իր նամակում Հրայր Թովմասյանը ներկայացրել էր իրավիճակը եւ հայտարարել, թե առաջնորդվում են բացառապես Սահմանադրությամբ, եւ, ահա, Բուքիքիոյի պատասխանը եւս նմանատիպ է եղել»:
Մանարամսները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։