Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր հետախուզությունն իմացել է՝ ինչ է կատարվում. ՊՆ խոսնակը ԵՊՀ-ում փակագծեր է բացել. «Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է՝

Հակառակորդը փաստացի մեծ խնդիր էր իր առջեւ դրել՝ այդ թվում հիմնական հարվածը հասցնել կենտրոնից, իսկ թեւերից՝ շեղող, աջակցող հարվածներ:

Այս մասին այսօր Երեւանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ հյուսիսից եւ հարավից հասցված հարվածները հիմնականում շեղող հարվածներ էին, ուժերն իրենց վրա վերցնող հարվածներ, որոնց պետք է հետեւեր հիմնական հարվածը կենտրոնից: «Առաջին փուլում թեւերում մեր զորքերի հերոսական, անզիջում պայքարը, թույլ չտալով հակառակորդը լուրջ առաջխաղացում ունենա մարտավարական բնագծերում, խառնեց ամբողջ խաղաքարտերը, իսկ կենտրոնի հիմնական հարվածի մտահղացումը հետախուզության կողմից բացահայտվեց, եւ դեռ ելման բնագծերում հակառակորդին հասցվեց այնպիսի կործանարար հարված, որ հակառակորդի կողմից կենտրոնի հարվածն անգամ տեղի չունեցավ, եւ տապալվեց ողջ ռազմական օպերացիան կամ ավելի կոնկրետ ասենք՝ պատերազմը»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ բոլորն ականատես եղան պատմական կարեւորագույն իրադարձությունների՝ հայոց պատմության մեջ հերթական անգամ ցեղասպանության փորձի, հայկական բնաջնջման. «Ինչպես շատ ճիշտ երեկ նշեց ՀՀ նախագահը, մենք այլեւս թույլ չենք կարող տալ եւ թույլ չենք տա համայն հայությամբ, որ Արցախում նոր ցեղասպանություն տեղի ունենա: Իսկ այն, որ ամեն մի նման փորձը հայ ժողովրդին ցեղասպանելու մի նոր փորձ է, ապացույցները, կարծում եմ, ինձնից լավ գիտեք: Միակ կարող ուժը, որ կարողացավ կոտրել այդ ցեղասպան ձեռքը, հայոց զինված ուժերն են՝ հայկական բանակը, որն իր խնդիրը փայլուն կատարեց»:

Ուսանողներից մեկի դիտարկմանը, որ հետախուզության հետ կապված խնդիր է եղել, Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց. «Հետախուզությունն այն օրգանն է, որ կարող է մոտավոր գործողությունների ժամկետ կամ տրամաբանություն իմանալ, բայց չի կարող ամբողջ պրոցեսը կանխատեսել: Հետախուզությունն իմացել է՝ ինչ է կատարվում: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները բերվել են համապատասխան աստիճանի՝ հետախուզության տվյալների հիման վրա: Ես այստեղ ընդհանրապես կարող եմ վերջակետ դնել, որովհետեւ եթե հետախզությունը չիմանար, զորքերն ու զորամասերը պահպանությունից պաշտպանության չէին անցնի: Երկու բառով բացատրեմ՝ ինչ է պահպանությունը, ինչ է պաշտպանությունը: Պահպանությունն առօրյա ծառայությունն է, որն իրականացնում են մեր սահմանապահները: Պաշտպանությունը անմիջապես այն գործողությունն է, որ սպասում ես հարձակման: Ղարաբաղյան զորքերը բերվել են պաշտպանության՝ համապատասխան հետախուզության հիման վրա»,-մանրամասնեց նա:

Հովհաննիսյանի խոսքով՝ հետախուզությունը կռահել է ոչ միայն նախորդող գործողությունների մասին, այլ ամենաբարդ խնդիրը, որն ավելի կարեւոր է՝ հարձակման հիմնական ուղղությունը: «Պատերազմների պատմության մեջ ամենաբարդ խնդիրը զորավարների համար միշտ եղել է հարձակման հիմնական ուղղությունն ու հարձակման հիմնական տրամաբանությունը, որովհետեւ կողմերը միշտ փորձում են խաբել մեկը մյուսին: Անցնող 1.5 տարիների ընթացքում հակառակորդը կատարել է 180-ից մի քիչ ավել դիվերսիոն ներթափանցման փորձ կամ անմիջապես դիվերսիոն ներթափանցում: 1.5 տարի հակառակորդը գրեթե ամեն շաբաթ նոր ուժեր է բերել առաջնագիծ»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ նման պայմաններում հետախուզության մեջ մեղավոր գտնել մեղմ ասած ոչ պրոֆեսիոնալ է:

Անդրադառնալով նրան, որ մենք կռվում ենք 80-ականների զենքով, Հովհաննիսյանը նկատեց. «Հատկապես ռուսական զենքի դեպքում ոչ մի լավ բան 80-ականներից հետո չի ստեղծվել դեռ»,-հավելելով, որ մամուլով շրջանառվող «7 պոզավոր սատանայի տպավորություն թողող» T-90, «Солнцепек», «Смерч» զինատեսակները ստեղծվել են 80-ական թթ.: Ամբողջ աշխարհում ամենառաջադեմ պետությունների մոտ, հատկապես ցամաքային զինատեսակների ծանրակշիռ մեծամասնությունը՝ մոտ 70-80 տոկոսը, ստեղծվել է 80-ական թթ., քանի որ սառը պատերազմի պիկը եղել է այդ ժամանակ, զինագործության ամենամեծ բումն էլ այդ թվերին է եղել. «Շատ քիչ պետություններ են դրանից հետո շարունակել լուրջ զինագործությամբ զբաղվել, երեւի թե միայն ԱՄՆ-ը, այն էլ հիմնականում 90-ականների տրամաբանության 5-րդ սերնդի պատերազմների հիմնական զենքերն են՝ մեծամասամբ թռչող սարքեր, թվային տեխնոլոգիաներ եւ այլն: Մնացածը՝ հրետանի, տանկեր, հրաձգային զենքեր, անգամ 70-ականների են, ոչ թե 80-ականների: Այդ արտահայտություններն առավելապես զգացմունքայն վերարտադրություններ ունեն»:

Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձավ նաեւ այսօր ՀՀ ԱԺ-ում պատգամավոր Հրանտ Բագրատյանի այն քննադատություններին, որ մեր զինվորը երեկոյան 8-ից հետո չի տեսնում` չունի գիշերային սարք: ՊՆ մամլո խոսնակը նշեց, որ Բագրատյանի տեղեկությունները հնացած են եւ շատ բաներ չեն համապատասխանում իրականությանը՝ զուտ պատերազմների դինամիկայի փոփոխության եւ տեխնիկական զարգացման պատճառով. «Մեր բանակում գիշերային տեսադիտման սարքերը եւս իրենց սերունդներն ունեն: Այն խնդիրները, որոնք լուծում էին 2-րդ սերնդի ջերմասարքերը 3 տարի առաջ, այսօր 3-րդ սերնդի ջերմասարքերը չեն կարող լուծել: Մի մոռացեք, որ հակառակորդը եւս զարգանում է: Այսօր գիտությունը ստեղծում է այնպիսի հագուստներ, որոնք խաբում են անգամ ջերմասարքերին»,-ասաց նա` հավելելով, որ վերջին տարիներին մեծ քանակության համապատասխան տեխնիկական միջոցներ են մատակարարվել բանակին:

Անդրադառնալով հակաօդային պաշտպանության մասին քննադատություններին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հանրության շրջանում այսպիսի պատկերացում կա, որ ՀՕՊ համակարգը կարող է ցանկացած թռչող սարք հայտնաբերել, բայց ուղղաթիռը կարող է կես մետր բարձրության վրա թռնել, եւ դու ոչ մի սարքով չես հայտնաբերի այն: Բացի այդ, ըստ նրա, նռնականետով ուղղաթիռ խոցելը հեշտ չէ, զինվորը նյարդեր է ունեցել` հասակով մեկ կանգնել եւ խփել է, դա ոգի է եւ հմտություն: Նույն օրը ՀՕՊ-ի միջոցով մեկ այլ ուղղաթիռ է խոցվել, նաեւ հինգ ԱԹՍ: Հակառակորդն այդպես էլ չհամարձակվեց մարտական ինքնաթիռ կիրառել, որովհետեւ ՀՕՊ-ն իր տեղում է եղել:

Ուսանողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են սահման տարվել մեծ քանակության անվադողեր եւ ինչու է մեր բանակը հույսը դրել անվադողերի վրա: «Որքան էլ լավ ցանկություն ունենք, որ մեր դիրքերը կաֆելապատ, «եվրո» վիճակում լինեն` գազ քաշած, նման բան հնարավոր չէ: Եթե ցանկանաք ինչ-որ մարդկանց Lexus-ները ծախեք, մեկ է հնարավոր չի դա: Մենք չունենք ամերիկամեքսիկական սահման, որտեղ ինչ-որ մի մոլորված մարդ ուզում է սահմանն անցնել: Մենք ունենք հակառակորդի պրոֆեսիոնալ դիվերսանտներ: Թանկարժեք տեսախցիկներ եւ գեոհամակարգեր կիրառելու փորձ եղել է, բայց ականանետով կոտրել են, որովհետեւ գիտությունը զարգացել է: Կան բաներ, որոնք ոչ թե ֆինանսի հետ կապ ունեն, այլ դրանց պետք է նայել արդյունավետության տեսանկյունից: Որքան էլ անվադողերը գորշ տպավորություն են թողնում, աշխարհում խրամատային պաշտպանության ժամանակ հուսալի պաշտպանություն են ապահովում, որքան էլ դա ծիծաղելի է: Անգամ տանկով խփելու դեպքում այդ անվադողն ավելի լավ է պաշտպանում, քան քարե պատը, քանի որ քարը տալիս է փոքր բեկորներ, որոնք ավելի վտանգավոր են դառնում»,- պատասխանեց Արծրուն Հովհաննիսյանը:

Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել
Ամենադիտված