Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօրվա Հայաստանում, որտեղ երկրի գրեթե բոլոր ինստիտուտների տեղը խոսում է վարչապետը, մարդկանց մի մասի մոտ վարակի վտանգավորության աստիճանը սկսում է չընկալվել պատշաճ մակարդակով. Երվանդ Բոզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչո՞ւ կորոնավարակի տարածումը Հայաստանում մասշտաբային եղավ և ի՞նչ հետևանքներ կունենա այն մեր երկրի վրա: Այս մասին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինտիտուտի կայքում հրապարակված իր հոդվածում խոսել է քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանը:

Հոդվածը ներկայացնում ենք ստորև.

«Երկուշաբթի, 29 Հունիսի, 2020

Այսօրվա կորոնավարակի տարածման ցուցանիշները Հայաստանում ապշեցնում են իրենց ծավալներով:

Դատե՛ք ինքներդ, հունիսի վերջին 1 մլն մարդու հաշվարկով վարակի տարածման ցուցանիշներով Հայաստանը գերազանցել է աշխարհի գրեթե բոլոր երկրներին:

Այսպես, հունիսի 28–ի դրությամբ այդ ցուցանիշը մեզ մոտ կազմում է 8317: Մինչդեռ, օրինակ, Վրաստանում այդ ցուցանիշը 232 է, այսինքն՝ մեզնից քիչ է ավելի քան 35 անգամ: Ադրբեջանի ցուցանիշը 1620 է, այսինքն՝ մեզնից քիչ է ավելի քան 5 անգամ: Մեր մյուս հարևան Թուրքիայի ցուցանիշը 2323 է, այսինքն՝ մեզնից քիչ է ավելի քան 3,5 անգամ: Իրանի ցուցանիշը 2651 է, այսինքն՝ մեզնից քիչ է ավելի քան 3 անգամ, Ռուսաստանի ցուցանիշը 4347 է, այսինքն՝ մեզնից քիչ է համարյա երկու անգամ:

Մենք առաջ ենք բոլոր նախկին կոմունիստական երկրներից՝ ներառյալ Բելառուսը, որի ցուցանիշը 6506 է, այսինքն՝ մեզնից բարվոք է մոտ 30 տոկոսով: Նշենք, որ այդ երկիրն այն եզակիներից է, որ հրաժարվեց փակել իր տնտեսությունը: Այդ շարքից էր նաև Շվեդիան, որի ցուցանիշը 6450 է, այսինքն՝ նույնիսկ այդ երկրի վարակի տարածման ցուցանիշը մեզնից պակաս է 44 տոկոսով:

Այն, որ մենք վաղուց առաջ ենք անցել Իտալիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Գերմանիայից և այլ եվրոպական երկրներից, նույնպես այսօրվա կայացած փաստերից է: Իսկ վերջերս մենք անցանք նույնիսկ ԱՄՆ-ից, որտեղ տիրում է իսկական հումանիտար աղետ:

Այսպիսով, վարակի տարածման ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է աշխարհի երկրների շարքում 11-րդ տեղը: Իսկ եթե նշենք, որ թեստավորումների քանակի ցուցանիշով մենք զբաղեցնում ենք ընդամենը 62-րդ տեղը, ապա կարող ենք կռահել, թե իրականում ինչ հումանիտար աղետի մեջ է գտնվում այսօր Հայաստանը:

Թե որն է այս ամենի պատճառը, շատ է խոսվել և դրան կրկին անդրադառնալն անիմաստ զբաղմունք է:

Սակայն, մեկ գործոնի արժե անդրադառնալ հասկանալու համար, թե ինչու այսպես ստացվեց, որ Հայաստանը հայտնվեց այսպիսի վիճակում:

Մեկ մարդու համակարգի հետևանքները

Ինչպես հայտնի է, վարակի տարածման գործոններից են ակտիվ շփումներ ունեցող մարդը և մեծ մարդկային կուտակումները: Վերջին գործոնը կապված է հարսանիքների, թաղումների և այլ նմանատիպ միջոցառումների հետ: Իսկ այդ երևույթները սերտորեն կապված են ազգային ավանդույթների հետ: Ի դեպ, այս գործոնն առկա է նաև այլ ժողովուրդների մոտ, և դա սպեցիֆիկ հայկական ֆենոմեն չէ:

Համաշխարհային պրակտիկան ցույց է տվել, որ վարակի դեմ քարոզը էֆեկտիվ է եղել, երբ այդ քարոզի մեջ ակտիվորեն ներգրավվել են հասարակական բոլոր կառույցները: Եկեղեցին, տարատեսակ հանրային կառույցները, քաղաքական ուժերը, մտավորականությունը, մշակույթի և նույնիսկ շոուբիզնեսի ներկայացուցիչները: Ընդորում այս շարքում, սովորաբար, երկրի ղեկավարի կողմից քարոզը պետք է կրի ավելի շատ ֆոնային բնույթ: Քանզի հայտնի է, որ շարքային մարդու ենթագիտակցության մեջ ավելի վստահելի է ոչ քաղաքական գործիչների քարոզը․ երկրի ղեկավարի և մյուս քաղաքական գործիչների խոսքը հանրության մի մասի համար վստահելի է, իսկ մյուս մասի համար՝ ոչ: Իսկ քանի որ վարակը քաղաքական հայացքներ չի ճանաչում, բնականաբար, եթե նույնիսկ հանրության փոքր մասը վարակին լուրջ չվերաբերվի, այն միևնույն է տարածվելու է հանրության բոլոր անդամների վրա: Այդ իսկ պատճառով, հանրային բոլոր տիպի կառույցների միաժանակյա քարոզն է, որ դեր է խաղացել մարդկանց վարվելակերպի փոփոխման վրա:

Իսկ ի՞նչ կատարվեց Հայաստանում: Վարակի դեմ քարոզով հիմնականում զբաղված էին վարչապետն ու առողջապահության նախարարը: Բնականաբար, նրանց ազդեցությունը կարող էր էֆեկտիվ լինել հանրության մի մասի համար: Մինչդեռ մյուս մասի համար այն ենթագիտակցորեն չէր կարող ազդել և նույնիսկ կարող էր հակառակ էֆեկտն ունենալ: Ասվածի վառ օրինակն այն էր, որ այդ քարոզը չէր ազդել նույնիսկ մեր երկրի ՊՆ գլխավոր շտաբի պետի վրա և նա հարսանիք էր արել: Էլ ուր մնաց, որ փաշինյանենց քարոզն ազդեր շարքային քաղաքացիների, այն էլ այն քաղաքացիների վրա, որոնց համար իշխանության ներկայացուցիչների խոսքը վստահելի չէ:

Սակայն, այսօրվա Հայաստանում, որտեղ երկրի գրեթե բոլոր ինստիտուտների տեղը խոսում է անձամբ վարչապետը՝ որպես բժիշկ, որպես վարչարար, որպես մտավորական, որպես հոգևորական և այլն, նշանակում է, որ մարդկանց առնվազն մի մասի մոտ գոնե ենթագիտակցորեն վարակի վտանգավորության աստիճանը պատշաճ մակարդակով սկսում է չընկալվել: Մարդկանց մի մասն այս ամենը սկսում է ընկալել որպես վատ բեմադրված թատրոն, մյուսներն անկեղծորեն սկսում են կասկածել, որ այստեղ գործում է բիզնես շահագրգռգվածությունը և այդպես շարունակ:

Այս պայմաններում, իհարկե, ոչ մի վարչարարական մեթոդ չի կարող աշխատել, քանզի ոչ մի վարչարար մարդու մոտ վստահություն չի կարող առաջացնել:

Այս ամենի արդյունքը կլինի այն, որ Հայաստանում վարակի տարածումն այլևս հնարավոր չի լինի կանխել կամ գոնե թուլացնել: Իսկ դա նշանակում է, որ մեր երկիրը հատկապես աշնանը՝ սկսած նոյեմբերից, կարող է հայտնվել այնպիսի հումանիտար աղետի մեջ, որի նախադեպը կարող է չլինել աշխարհում:

Գրեթե բոլոր երկրներում կարողացել են քիչ թե շատ վերահսկելի դարձնել վարակի տարածումը, ու այդ շարքում Հայաստանի բացառությունը կլինի ոչ միայն աղետը, այլև իսկական խայտառակությունը մեր ժողովրդի համար:

Այս ամենի սոցիալական, տնտեսական և քաղաքական հետևանքները մենք արդեն կտեսնենք հենց այդ ժամանակ, երբ մարդկանց համար պարզ կդառնա, որ այս ամենի մեջ սուբյեկտիվ գործոնը չափազանց մեծ դեր է խաղացել Հայաստանում, քանզի ազգային համանման ավանդույթներ ունեն բոլոր ժողովուրդները, բայց այնպես չի ստացվում, որ բոլորի մեջ ամենացածր գիտակցություն ունեցողը հայերն են:

Իսկ թե այդ սոցիալական, տնտեսական և քաղաքական ցնցումներն ինչ հետևանքներ կարող են թողնել երկրի անվտանգության վրա, դա էլ իր հերթին բոլորովին այլ ուսումնասիրման թեմա է»:

Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվելՍիրիան ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ է ներկայացրել. Բաշար ՋաֆարիՀայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, ցույց տա հարգանք միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ. Ադրբեջանի ԱԳՆՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Ծիծեռնակաբերդ47 հազար դոլար Դիլիջանում համերգի համար, երբ քաղաքի փողոցները քարուքանդ են, կոյուղու համակարգն ու աղբահանությունը՝ վատ վիճակում, շենքերից մեկն էլ՝ թեքված․ Ոսկան ՍարգսյանՀայաստանի իշխանություններն ու նրանց սպասարկող մամուլը Ադրբեջանի հռետորաբանությամբ ու թեզերով դուրս են եկել ազգային շահերով առաջնորդվող անհատների և կառույցների դեմ․ Իշխան ՍաղաթելյանԻրանը հզոր պատասխան տվեց Իսրայելին. Բաշար ալ-Ասադ«Հեզբոլլահ»-ի նոր ղեկավարը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով «Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել ու գրություն են թողել Փաշինյանը վերջնականապես խեղաթյուրում է դատական համակարգըՓառատոնների երկիր, ՀայաստանՈգելիցի օգտագործում. ի՞նչ բացերի մասին են բարձրաձայնում 25-օրյա վարժական հավաքի մասնակիցներըԹուրքիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուս է բախվել մեկ այլ ավտոբուսի․ 12 վիրավnր կա ՃՏՊ Խաշթառակ գյուղում․ կա տուժած Ինչ եղանակ կլինի առաջիկայումՄահացել է լեգենդար նկարիչ-մուլտիպլիկատոր Մարինա ՈսկանյանցըՇիրակի թեմի առաջնորդը կռիվ է գցել ընդդիմության շարքերում Կովերի նախիրը ոտնատակ է տվել կնոջը Հայաստանի ԱԳՆ-ն նոր է հասկացել, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ չի ուզումԿարևոր՝ անձնագիրը փոխանակել կամ նոր անձնագիր ստանալ ցանկացող քաղաքացիների համար Նոր չվերթ՝ դեկտեմբերի 1-ից Արդյո՞ք Էրդողանը կվերավաճառի S-400 ՀՕՊ համակարգերը F-35 գնելու համարԱդրբեջանի ճիշտ ընթացքը. Բաքուն գնում է չին-պակիստանյան կործանիչներ և ձգտում է միանալ BRICS-ինՀայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան ՀՀ իշխանության դևերի և նախկին նախագահների դեմարշի մասին. «Նրանց վրա խաչ չկա»«Աղբը թափեք, տոպրակը տվեք ինձ»․ մանրամասներ երեխաների առևանգման փորձի մասին (տեսանյութ) Հայաստանը  կորցրեց Արցախը ներքին պառակտման պատճառով«Ռուսները մեզ օկուպացրե՞լ են, դա անհեթեթություն է». հայերը շպրտում են դպրոցական դասագրքերըՍևանում մեքենա է հրդեհվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է Ուսուցիչների համաշխարհային օր. պատմության այս օրը (05 հոկտեմբեր)Մինչև հոկտեմբերի 30-ը փողոցներ են փակ լինելու Ռուբլին՝ հիմաՔՊ-ում պայթյունավտանգ իրավիճակ է, բարիկադների են բաժանվել․ «Հրապարակ» Փաշինյանը ոչ մի վճռորոշ փաստաթուղթ չի ստորագրում, խուսափում է պատասխանատվությունից․ «Ժողովուրդ» Հ1-ի տնօրենի թեկնածուներին են քննարկում. «Հրապարակ» ՌԴ-ում 27 երեխա է թունավորվելԳավառի պոլիկլինիկայի աշխատակիցներին տեղից տեղ են տանում, նախարարն ու մարզպետը կոմպետենտ չեն․ «Ժողովուրդ» «Դաբրո»՝ արդարադատության համար․ «Հրապարակ» ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ» Հայտնի է ձմեռային զորակոչի ժամանակահատվածը Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 3 հոգի հոսպիտալացվել է171 դոլար վարկը չմուծած Արփի Դավոյանը բնակարան է գնել նորակառույց շենքումՍահմանադրական դատարանը վտանգ է ներկայացնում Հայաստանի հետագա գոյության համար. 168.amԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի«Հըզբոլլահ»-ն այսօր 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբԿոտայքում բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ը․ կան տուժածներՖիզիկական հետազոտությունների ինստիտուտում մշակել են մեխանիզմ, որի շնորհիվ կոդավորված քվանտային տեղեկույթը տեղափոխվում է քվանտային ինտերնետովՄԻՊ-ն ունի սահմանադրական լայն մանդատ՝ գնահատելու ցանկացած իրավունքի խախտման կամ դրա բացակայության հանգամանք. ՄԻՊՍյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)
Ամենադիտված