Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. ՊՆ կապիտանը տեղում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 10-ին, ժամը 13.21-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Երևան հատվածի 13-րդ կմ-ին բախվել են «Մերսեդես» մակնիշի 34 RF 616 (վարորդ՝ Ա. Ա.) և «Վազ 2107» մակնիշի 34 NV 824 պետհամարանիշներով ավտոմեքենաները (վարորդ՝ Վ. Հ.), ինչի հետևանքով «Վազ 2107»-ի վարորդ Վ. Հ.-ը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Վ. Հայրապետյանը զինվորական էր, կոչումով՝ կապիտան։