Մամիկոն Ասլանյանն ընտրվեց Վանաձորի քաղաքապետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎանաձորում հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո ձևավորված նորընտիր ավագանու այսօրվա նիստում, երկարատև քննարկումներից, վեճերից հետո ավագանու անդամների փակ քվեարկությամբ Վանաձորի քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը:
Նա հավաքեց 19 ձայն, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Քրիստ Մարուքյանը՝ 14 ձայն: