Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1995-ի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը:

Մայր օրենքում ամրագրվեց.

«Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության իրավակարգում Սահմանադրության գերակայությունը և անմիջական գործողությունը»:

Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմնի շուրջ, սակայն, վերջին 1 տարվա ընթացքում ծավալվում են իրադարձություններ, որոնք վտանգում են Սահմանադրությունը և ընդհուպ հասցնում սահմանադրական ճգնաժամի:

Փորձագիտական շրջանակն այս մասին արդեն 1 տարի է՝ ահազանգում է և իր աջակցությունը հայտնում Սահմանադրական դատարանի դատավորներին:

Իսկ ինչ է արել և անում իշխանությունը 1 տարվա ընթացքում։

Սահմանադրական դատարանի նկատմամբ իշխանության ոտնձգությունները սկսվեցին Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելուն և երդմնակալությանը զուգահեռ:

Ըստ ընթացակարգի՝ դրանից մեկ օր հետո Սահմանադրական դատարանը Քրեական դատավարության 135 և Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածով վարույթ ընդունեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը: Նույն՝ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը ՍԴ-ում վիճարկեց նաև առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որից հետո նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց և նրա լիազորություններն դադարեցվեցին։

Սահմանադրական դատարանի դատավոր դառնալուց անմիջապես հետո Վահե Գրիգորյանը սկսեց խոսել սահմանադրական ճգնաժամի մասին: Նա նշեց, որ Սահմանադրական դատարանի կազմում իր՝ դատավոր ընտրվելու պահին դատավորի կարգավիճակ ունեն միայն ինքն ու Արման Դիլանյանը, և քանի որ վերջինս բացակա է, ինքն է դառնում ՍԴ նախագահ: Ավելի ուշ Վահե Գրիգորյանը դադարեց իրավական վեճ տեսնել ՍԴ անդամ և դատավոր մեկնաբանություններում, իսկ հիմա հայտարարում է, որ չի հավակնում ՍԴ դատավորի պաշտոնին:

Վահե Գրիգորյանի հայտարարություններին ու նամակին հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը։ Վերջինս հայտարարեց՝ Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանն ինչպես մի նոտարական գրասենյակ․

Սա Փաշինյանի առաջին բաց քննադատությունն էր Սահմանադրական դատարանի նախագահի հասցեին, ինչին պատասխանեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը․

«Քաղաքական դրդապատճառներով դատական իշխանության որևէ ներկայացուցչի հրաժարականի պահանջն աղերս չունի իրավական պետության հետ»:

Այս իրադարձություններին հաջորդեցին առավել կոշտ քայլեր․ իշխող ուժը որոշում կայացրեց դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները: ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման չորս հիմք էր ներկայացրել Ազգային ժողովը, որից մեկն այն էր, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Հրայր Թովմասյանն իր մասնակցության անհնարինության հարցը չէր քննարկել: Այս միջնորդությունը ներկայացրել էր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը: Ավելի ուշ պարզվեց՝ Գրիգորյանն իր դիմումը ներկայացրել է` չպահպանելով օրենքի պահանջները:

Այս ամենից հետո սկսվեց հետապնդում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մերձավորների, սանիկների նկատմամբ և ի վերջո հոկտեմբերի մեկին կալանավորվեց Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը, որն ամիսներ անց ազատ արձակվեց, սակայն շարունակում է մնալ ամբաստանյալի կարգավիճակում:

Այդ ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունն այցելեց Հրայր Թովմասյանի հայրական տուն, նրա դուստրերն ու հայրը հրավիրվեցին Ազգային անվտանգության ծառայություն:

Ի վերջո, տարեվերջին՝ դեկտեմբերի 27-ին Հատուկ քննչական ծառայությունը Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրեց․ «պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ Թովմասյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը։ 

Այդ մեղադրանքի վերաբերյալ Հրայր Թովմասյանն ասել էր. «Ինձ վեց ամիս առաջ դրա մասին զգուշացրել էին, որ «X, Y, Z քայլերը չանելու համար Ձեզ մեղադրանք մի օր կառաջադրվի։ X, Y, Z քայլերը հրաժարական տալն էր։ Վերջի 6-7 ամսին Սահմանադրական դատարանը աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո։ Ճնշումները ոչ միայն հայհոյախառն էին, ոչ միայն սպառնալիքներ էին, ոչ միայն այսօրվա մասին զգուշացումներ էին, այլ կոնկրետ բռնության կոչեր էին և դրանց դրսևորումներ»։

Իսկ այդ ընթացքում իշխանությունը մշակում էր օրենք,  որն իրավաբանները որակում էին պետական կաշառք Սահմանադրական դատարանի դատավորներին: ՍԴ դատավորներին առաջարկվում էր հրաժարական տալ՝ պայմանով, որ մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը կշարունակեն ստանալ աշխատավարձը և սոցիալական երաշխիքները:

Վերջնաժամկետը փետրվարի 27-ն էր, սակայն Սահմանադրական դատարանի ոչ մի դատավոր չընդունեց իշխանության այդ առաջարկը:

Հենց այս ժամանակ էր, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իրեն իր ծառայություններն է առաջարկել: Նույնիսկ խոստացավ ներկայացնել դա ապացուցող փաստը, իսկ այն գրիչ էր: Բնականաբար տարածվեց տեսանյութ, թե ինչպես էր այդ գրիչը հայտնվել Փաշինյանի մոտ, և ոչ ոք լուրջ չընդունեց վարչապետի ներկայացումը:

Արդեն հունվարին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը մշակեց և փետրվարին հանրաքվեի դրեց ՍԴ նախագահի ու ևս վեց դատավորի պաշտոնավարումը դադարեցնելու հարցը:

Այդ փոփոխություններն իրավաբանները որակում էին սահմանադրական կարգի տապալում:

Չնայած բոլոր քննադատություններին ու պետությանը սպառնացող վտանգներին, որոնք  բարձրաձայնում էին իրավաբաններն ու փաստաբանները, իշխանական պատգամավորները շարունակում էին սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել մի հոդվածում, որը ԱԺ-ի պատգամավորների քվեարկությամբ էլ կարող էր ընդունվել, բայց, ինչպես բացատրեց հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը, իրենք ուզում են լսել ժողովրդին։

Այդպիսով, ապրիլի հինգին նշանակվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, որը կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում չեղարկվեց, և ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կրկին սեփական նախաձեռնությամբ որոշեց իրականացնել սահմանադրական փոփոխություններ:

Կառավարությունն էլ դիմեց Վենետիկի հանձնաժողովին՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու համար, սակայն չսպասելով Վենետիկի հանձնաժողովի կարծիքի պաշտոնական հրապարակմանը, ԱԺ-ում շրջանառության մեջ դրեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը․ հավանաբար իշխանությանը հայտնի էր դարձել, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի 82-րդ կետում նշվում էր.

 «Հանձնաժողովն ափսոսում է, որ իր կարծիքի հաստատման օրը Հայաստանի խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը չի համապատասխանում կարծիքում նշված առաջարկներին»:

Ինչևէ, միայն իշխող խմբակցությունը և մեկ անկախ պատգամավոր միասին ընդունեցին սահմանադրական փոփոխությունների նախագիծը. երկու ընթերցումների քննարկումը կազմակերպվեց նույն օրը՝ արտակարգ ռեժիմով: Ընդ որում՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը չուղարկվեց ՍԴ, իսկ նախագահը չստորագրեց այն՝ փոխարենը ստորագրելով իր լիազորությունից հրաժարման և դա ԱԺ նախագահին փոխանցելու վերաբերյալ նախագիծը։

Իրավաբանները սա համարում են իշխանության յուրացում և սահմանադրական կարգի տապալում:

Այսպիսով՝ ընդունված փոփոխություններով՝ կդադարեցվեն 12 տարուց ավելի պաշտոնավարած Սահմանադրական  դատարանի երեք դատավորի՝ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կդառնա ՍԴ դատավոր, նոր կազմը համալրելուց հետո ՍԴ-ն կընտրի նոր նախագահ:

Սակայն, հունիսի 26-ին մինչ վարչապետն իրազեկում էր, որ ՍԴ նախագահն այլևս Հրայր Թովմասյանը չէ, դրան հաջորդող առավոտյան՝ հունիսի 26-ին Վենետիկի հանձնաժողովի նախագահը նամակ գրեց Հրայր Թովմասյանին՝ որպես ՍԴ նախագահի:

Բացի այդ, պարզվեց ինչ. իշխանության իրավաբանական թիմն ու արդարադատության նախարարը չեն գիտակցել, որ իրենց սահմանադրական փոփոխությունները չեն գործում անմիջականորեն, որովհետև 2015թ․ Սահմանադրությամբ՝ այդ կետը դուրս է եկել,   բացառապես սահմանադրական նորմերի անմիջականորեն գործելու փաստը վերաբերվում է միայն և բացառապես մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին ու ազատություններին, այսինքն սահմանադրական նորմերը անմիջականորեն գործում են միայն Սահմանադրության 2-րդ գլխի նկատմամբ:

Սահմանադրական փոփոխությունները մեկնաբանել են նաև ՍԴ դատավորները. Նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «ՀՀ գործող Սահմանադրությունը, որի հեղինակներից մեկը ես եմ, այդ գրվածով սահմանադրական փոփոխությունները ենթակա են նախնական սահմանադրական վերահսկողության, հիմա ես փաստ եմ արձանագրում, որ ՀՀ Սահմանադրական դատարանը նման փաստաթուղթ չի քննարկել»:

ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն ասաց, որ նախ իրեն վերաբերող որևէ ակտ չկա, չկա փաստաթուղթ, որտեղ նշվում է, որ Ալվինա Գյուլումյանի լիազորությունները դադարեցվում են, իսկ այդ դեպքում պայքարելու է իր իրավունքների համար ընդհուպ մինչև ՄԻԵԴ:

Եվ ամենի ֆոնին, երբ Սահմանադրական դատարանի դատավորներին պարտադրում էին գնալ թոշակի, կատարում էին «պետական կաշառքի» առաջարկ, երբ օրենսդիր իշխանությունը դատական իշխանության ներկայացուցիչներին որոշում է ազատել աշխատանքից, երբ գործադիր իշխանության ղեկավարը վիրավանքներ է հասցնում, Սահմանադրական դատարանի դատավորները մնացին դատավորներ՝ շարունակելով աշխատել և իրականացնել սահմանադրությամբ իրենց տված լիազորությունները, և կայուն պահել երկրի սահմանադրականությունը՝ այն չվնասել ոչ մի հարվածից:

Շնորհավոր ՀՀ սահմանադրության օրը:

Մանրամասները՝ տեսանյութում։

«Հեզբոլլահ»-ի նոր ղեկավարը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով «Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել ու գրություն են թողել Փաշինյանը վերջնականապես խեղաթյուրում է դատական համակարգըՓառատոնների երկիր, ՀայաստանՈգելիցի օգտագործում. ի՞նչ բացերի մասին են բարձրաձայնում 25-օրյա վարժական հավաքի մասնակիցներըԹուրքիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուս է բախվել մեկ այլ ավտոբուսի․ 12 վիրավnր կա ՃՏՊ Խաշթառակ գյուղում․ կա տուժած Ինչ եղանակ կլինի առաջիկայումՄահացել է լեգենդար նկարիչ-մուլտիպլիկատոր Մարինա ՈսկանյանցըՇիրակի թեմի առաջնորդը կռիվ է գցել ընդդիմության շարքերում Կովերի նախիրը ոտնատակ է տվել կնոջը Հայաստանի ԱԳՆ-ն նոր է հասկացել, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ չի ուզումԿարևոր՝ անձնագիրը փոխանակել կամ նոր անձնագիր ստանալ ցանկացող քաղաքացիների համար Նոր չվերթ՝ դեկտեմբերի 1-ից Արդյո՞ք Էրդողանը կվերավաճառի S-400 ՀՕՊ համակարգերը F-35 գնելու համարԱդրբեջանի ճիշտ ընթացքը. Բաքուն գնում է չին-պակիստանյան կործանիչներ և ձգտում է միանալ BRICS-ինՀայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան ՀՀ իշխանության դևերի և նախկին նախագահների դեմարշի մասին. «Նրանց վրա խաչ չկա»«Աղբը թափեք, տոպրակը տվեք ինձ»․ մանրամասներ երեխաների առևանգման փորձի մասին (տեսանյութ) Հայաստանը  կորցրեց Արցախը ներքին պառակտման պատճառով«Ռուսները մեզ օկուպացրե՞լ են, դա անհեթեթություն է». հայերը շպրտում են դպրոցական դասագրքերըՍևանում մեքենա է հրդեհվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է Ուսուցիչների համաշխարհային օր. պատմության այս օրը (05 հոկտեմբեր)Մինչև հոկտեմբերի 30-ը փողոցներ են փակ լինելու Ռուբլին՝ հիմաՔՊ-ում պայթյունավտանգ իրավիճակ է, բարիկադների են բաժանվել․ «Հրապարակ» Փաշինյանը ոչ մի վճռորոշ փաստաթուղթ չի ստորագրում, խուսափում է պատասխանատվությունից․ «Ժողովուրդ» Հ1-ի տնօրենի թեկնածուներին են քննարկում. «Հրապարակ» ՌԴ-ում 27 երեխա է թունավորվելԳավառի պոլիկլինիկայի աշխատակիցներին տեղից տեղ են տանում, նախարարն ու մարզպետը կոմպետենտ չեն․ «Ժողովուրդ» «Դաբրո»՝ արդարադատության համար․ «Հրապարակ» ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ» Հայտնի է ձմեռային զորակոչի ժամանակահատվածը Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 3 հոգի հոսպիտալացվել է171 դոլար վարկը չմուծած Արփի Դավոյանը բնակարան է գնել նորակառույց շենքումՍահմանադրական դատարանը վտանգ է ներկայացնում Հայաստանի հետագա գոյության համար. 168.amԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի«Հըզբոլլահ»-ն այսօր 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբԿոտայքում բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ը․ կան տուժածներՖիզիկական հետազոտությունների ինստիտուտում մշակել են մեխանիզմ, որի շնորհիվ կոդավորված քվանտային տեղեկույթը տեղափոխվում է քվանտային ինտերնետովՄԻՊ-ն ունի սահմանադրական լայն մանդատ՝ գնահատելու ցանկացած իրավունքի խախտման կամ դրա բացակայության հանգամանք. ՄԻՊՍյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)Լավրովը ՌԴ–ում ՀՀ նորանշանակ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովինՆԳՆ աշխատակիցները հայտնաբերել են գողացվшծ բեռնատարըՉեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան (տեսանյութ)«Սրբազան պայքար» շարժումը հոկտեմբերի 6-ին հանրահավաք կանցկացնի Հանրապետության հրապարակումԵվրամիությունը հրաժարվում է հանդիպել Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հետ․ նաև նախապայման են հնչեցրել՝ որ դեպքում Վրաստանը չի դառնա ԵՄ անդամՀամայնքի կողմից իրականացված վարչարարությանը գնահատականներ տալը ՄԻՊ-ի իրավասություններից դուրս է. Ավինյանի խոսնակը պատասխանել է ՄԻՊ-ին
Ամենադիտված