Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտպանության նախարարի կոշտ պատասխանը. անիվը կանգնեցնելու անբարո փորձ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ըստ պաշտպանության նախարարի մոտեցման` 102-րդ ռազմաբազայի գործունեության կասեցման թեմայով հայտարարություններն ու հրապարակումները բարոյականության պակասի, աշխարհքաղաքական և ռազմաքաղաքական տհասության հետևանք են»: Նախարար Դավիթ Տոնոյանի այդ արձագանքը ներկայացրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նախարարի արձագանքը բավականին կոշտ է, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ խոսքը լոկ ռազմակայանի վերաբերյալ մոտեցման մասին չէ, այլ ընդհանուր քաղաքական այն ավելի լայն համատեքստի, որում ներկայում շոշափվում է հարցը: Բանն այն է, որ ռազմակայանի վերաբերյալ կարծիքները Հայաստանում տարբեր են եղել միշտ էլ, եւ տարբեր խմբեր ու անհատներ պարբերաբար խոսել են այն Հայաստանից դուրս բերելու մասին, ինչպես որ միշտ էլ տարբեր կարծիքներ են հնչում այլ քաղաքական, հասարակական նշանակության հարցերի վերաբերյալ:

Բայց, ակնառու է, որ Հայաստանի քաղաքական օրակարգում չկա Գյումրու ռուսական ռազմակայանի դուրսբերման հարց, այն չի շոշափվում արդիական որեւէ քաղաքական հարթակում կամ հասարակական-քաղաքական շերտում: Ըստ այդմ առաջանում է հարց, թե ինչու՞ են որոշ քաղաքական խմբեր հղում անում ինչ որ հայտարարությունների եւ փորձում ստեղծել տպավորություն, թե Հայաստանում կա կամ հասունանում է այդպիսի հարց: Օրինակ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հենց ռազմակայանի մասին ինչ որ հայտարարությունների հղում անելով էր ազդարարել, թե ինքը որպես խոշոր ընդդիմադիր ուժի առաջնորդ կկանխի «հակառուսականության սադրանքը» Հայաստանում:

Ի՞նչ է պաահել: Հնարավոր է դիտարկել թերեւս երկու հիմնական շարժառիթ: Կամ Հայաստանում ինչ որ ուժեր փորձում են ամեն գնով ստանալ ռուսական աջակցություն, ինչի համար էլ ամեն կերպ փորձում են Հայաստանում ստեղծել «հակառուսականության սրման» տպավորություն, իրենց որպես «հակառուսականության հրանոթը կրծքով փակող» հունանավետիսյաններ Ռուսաստանի որեւէ ազդեցիկ խմբի կամ հենց քաղաքական ղեկավարությանը վաճառելու համար, իհարկե ոչ կյանքի գնով վաճառելու:

Կամ հենց ռուսական որեւէ շրջանակ փորձում է լուծել իր խնդիրները, օգտագործելով Հայաստանի ներքին սուբյեկտներին եւ նրանց միջոցով ստեղծելով «հակառուսականության սրման» տպավորությունը, հետո այդ ամենը Հայաստանի քաղաքական իշխանությանը ներկայացվող պահանջի կամ փաստարկի առիթ ծառայեցնելու համար:

Հայաստանն այդ իմաստով Ռուսաստանի, ռուսական քաղաքական, տնտեսական ազդեցիկ շրջանակների համար ունի առանցքային նշանակություն ոչ միայն երկկողմ հարաբերության եւ ռեգիոնալ իրողությունների տեսանկյունից, այլ նաեւ Ռուսաստանի լայն աշխարհքաղաքական դերի: Այդ իմաստով, ամենեւին չափազանցություն թող չհնչի, հայ-ռուսական հարաբերության բնույթը էական նշանակություն է ունենալու ռուսական ներքին կյանքի, իշխանության վրա: Եվ այդ տեսանկյունից Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններն էլ այդ իշխանության ներկայիս շատ շրջանակների համար ինդիկատոր են՝ իրենց համար ոչ այնքան հաճելի ցուցիչներով:

Այդ համատեքստում տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերության վերափոխման բարդ, բավականին տարողունակ, խրթին գործընթաց, որտեղ Հայաստանը դնում է մի շարք կարեւոր հարցադրումներ՝ սկսած տնտեսական հարաբերությունից մինչեւ ռազմա-քաղաքական, անվտանգային խնդիրներ: Այդ համատեքստում է նաեւ այն, որ ռուս-թուրքական պայմանագրերի տրամաբանության շրջանակում հաստատված ռուսական ռազմական ներկայությունը «տրանսֆորմացվի» հայ-ռուսական ռազմավարական պայմանագրերի քաղաքական շրջանակ, ամբողջապես ծառայելով Կովկասում արցախյան հաղթանակով Հայաստանի ձեւավորած ռազմա-քաղաքական նոր համակարգին ու ստատուս-քվոյին:

Գլխավորը՝ Երեւանն այդ ամենը շարադրում է, չտալով դաշնակցային նպատակների վերաբերյալ կասկածի որեւէ տեղիք, այսինքն Ռուսաստանին չտալով հարցադրումները նենգափոխելու որեւէ առիթ: Որովհետեւ պաշտոնական Երեւանը հիանալի պատկերացնում է իր խնդիրը, որը բացարձակապես Ռուսաստանի հետ հակադրությունը չէ, այլ հակառակը՝ այնպիսի հարաբերության կառուցումը, որը լինելով փոխշահավետ, կլինի էլ ավելի հուսալի ու կանխատեսելի: Մի բան, որը սակայն բացարձակապես հակոտնյա է մինչ այժմ ռուսական քաղաքականության մշակման համար պատասխանատու տնտեսա-քաղաքական ազդեցիկ խմբերի համար, որոնք հայ-ռուսական «ավանդական» հարաբերության վախճանը նույնացնում են իրենց քաղաքական ազդեցության վախճանին:

Արդյոք այդտեղ չէ բուն շարժառիթը, որ հնարավոր ազդեցության տակ գտնվող խմբերի միջոցով փորձ է արվում ստեղծել այդ առիթները:

Եվ արդյոք դա չէ նաեւ պաշտպանության նախարարի կոշտ հայտարարության պատճառը, որը շոշափելով բարոյականության պակասի եւ աշխարհքաղաքական տհասության հանգամանքը, դիտարկում է նաեւ հենց այդ ասպեկտը՝ Հայաստանը ներկայում իրականացնում է թե հայկական, թե նաեւ ռուսական պետականության ու համաշխարհային անվտանգության համակարգի համար կարեւորագույն առաքելություն: Այն դեպքում, երբ կարող են լինել խմբեր, որոնք կարող են փորձել փայտ խրել այդ առաքելության անիվի մեջ՝ մանրախնդիր նպատակներով:

Իրանը հզոր պատասխան տվեց Իսրայելին. Բաշար ալ-Ասադ«Հեզբոլլահ»-ի նոր ղեկավարը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով «Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել ու գրություն են թողել Փաշինյանը վերջնականապես խեղաթյուրում է դատական համակարգըՓառատոնների երկիր, ՀայաստանՈգելիցի օգտագործում. ի՞նչ բացերի մասին են բարձրաձայնում 25-օրյա վարժական հավաքի մասնակիցներըԹուրքիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուս է բախվել մեկ այլ ավտոբուսի․ 12 վիրավnր կա ՃՏՊ Խաշթառակ գյուղում․ կա տուժած Ինչ եղանակ կլինի առաջիկայումՄահացել է լեգենդար նկարիչ-մուլտիպլիկատոր Մարինա ՈսկանյանցըՇիրակի թեմի առաջնորդը կռիվ է գցել ընդդիմության շարքերում Կովերի նախիրը ոտնատակ է տվել կնոջը Հայաստանի ԱԳՆ-ն նոր է հասկացել, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ չի ուզումԿարևոր՝ անձնագիրը փոխանակել կամ նոր անձնագիր ստանալ ցանկացող քաղաքացիների համար Նոր չվերթ՝ դեկտեմբերի 1-ից Արդյո՞ք Էրդողանը կվերավաճառի S-400 ՀՕՊ համակարգերը F-35 գնելու համարԱդրբեջանի ճիշտ ընթացքը. Բաքուն գնում է չին-պակիստանյան կործանիչներ և ձգտում է միանալ BRICS-ինՀայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան ՀՀ իշխանության դևերի և նախկին նախագահների դեմարշի մասին. «Նրանց վրա խաչ չկա»«Աղբը թափեք, տոպրակը տվեք ինձ»․ մանրամասներ երեխաների առևանգման փորձի մասին (տեսանյութ) Հայաստանը  կորցրեց Արցախը ներքին պառակտման պատճառով«Ռուսները մեզ օկուպացրե՞լ են, դա անհեթեթություն է». հայերը շպրտում են դպրոցական դասագրքերըՍևանում մեքենա է հրդեհվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է Ուսուցիչների համաշխարհային օր. պատմության այս օրը (05 հոկտեմբեր)Մինչև հոկտեմբերի 30-ը փողոցներ են փակ լինելու Ռուբլին՝ հիմաՔՊ-ում պայթյունավտանգ իրավիճակ է, բարիկադների են բաժանվել․ «Հրապարակ» Փաշինյանը ոչ մի վճռորոշ փաստաթուղթ չի ստորագրում, խուսափում է պատասխանատվությունից․ «Ժողովուրդ» Հ1-ի տնօրենի թեկնածուներին են քննարկում. «Հրապարակ» ՌԴ-ում 27 երեխա է թունավորվելԳավառի պոլիկլինիկայի աշխատակիցներին տեղից տեղ են տանում, նախարարն ու մարզպետը կոմպետենտ չեն․ «Ժողովուրդ» «Դաբրո»՝ արդարադատության համար․ «Հրապարակ» ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ» Հայտնի է ձմեռային զորակոչի ժամանակահատվածը Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 3 հոգի հոսպիտալացվել է171 դոլար վարկը չմուծած Արփի Դավոյանը բնակարան է գնել նորակառույց շենքումՍահմանադրական դատարանը վտանգ է ներկայացնում Հայաստանի հետագա գոյության համար. 168.amԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի«Հըզբոլլահ»-ն այսօր 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբԿոտայքում բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ը․ կան տուժածներՖիզիկական հետազոտությունների ինստիտուտում մշակել են մեխանիզմ, որի շնորհիվ կոդավորված քվանտային տեղեկույթը տեղափոխվում է քվանտային ինտերնետովՄԻՊ-ն ունի սահմանադրական լայն մանդատ՝ գնահատելու ցանկացած իրավունքի խախտման կամ դրա բացակայության հանգամանք. ՄԻՊՍյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)Լավրովը ՌԴ–ում ՀՀ նորանշանակ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովինՆԳՆ աշխատակիցները հայտնաբերել են գողացվшծ բեռնատարըՉեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան (տեսանյութ)«Սրբազան պայքար» շարժումը հոկտեմբերի 6-ին հանրահավաք կանցկացնի Հանրապետության հրապարակումԵվրամիությունը հրաժարվում է հանդիպել Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հետ․ նաև նախապայման են հնչեցրել՝ որ դեպքում Վրաստանը չի դառնա ԵՄ անդամ
Ամենադիտված