Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչով են սպանում մեր զավակներին. իսկ մենք չէի՞նք կարող ունենալ դրանցից…

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանական զինուժը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 23-ի կեսօրից սկսած և ապրիլի լույս 24-ի գիշերվա ընթացքում տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ էր վարել պաշտպանության բանակի դիրքապահների ուղղությամբ: Ականանետերից, 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից տիպի հրանոթներից և այլ զինատեսակներից բացի, ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն, հերթական անգամ կիրառել էր TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ (25 արկ)
Մի փոքրիկ ճշտում. խոսքը համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից (հայերեն հապավումը' ՀԿՌՀ, ռուսերեն հապավումը' РСЗА) մեր դիրքապահների ուղղությամբ TR-107 մակնիշի ռեակտիվ արկերի արձակման մասին է: TR հապավման T տառը, ամենայն հավանականությամբ, նշանակում է Թուրքիայի կամ թուրքական, R տառը' հրթիռ (roketler), իսկ 107-ը հաստատապես նշանակում է 107 միլիմետր ու ցույց է տալիս արկի տրամաչափը: Հետևաբար TR-107-ը ոչ թե ռեակտիվ արկերի արձակման կայանքի տիպը, մակնիշը կամ անվանումն է, այլ արձակման կայանքից արձակվող ռեակտիվ արկերի մակնիշը:

Ադրբեջանը մեր դիրքապահների, եթե չեմ սխալվում, նաև բնակավայրերի ուղղությամբ TR-107 ռեակտիվ արկերով հարվածները սկսեց դեռ անցյալ տարվանից: Դրանց կիրառման հետևանքով զոհ կամ զոհեր էլ ունենք: Կարծում ենք, ընթերցողներին կհետաքրքրի, թե իրենից ինչ են ներկայացնում TR-107-ը և դրա արձակման կայանքը, ինչ հնարավորություններ ունեն, որտեղի՞ց դրանք Ադրբեջանին:
Թուրքիայից 2010թ. պայմանագրով գնված T-107 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերն Ադրբեջանը հանրությանն առաջին անգամ ցուցադրել է Բաքվում 2011թ. ռազմական շքերթի ընթացքում: Այդ ժամանակ էլ նշվել է, որ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը հեռանկարում պլանավորում է թուրքական «Ռոկետսան» ընկերության հետ 2010թ. պայմանագրով համատեղ կազմակերպել 107 և 122 միլիմետրանոց ռեակտիվ արկերի արտադրություն: Այդ արկերի համար շարժիչները պլանավորվում էր արտադրել Թուրքիայում, իսկ այնուհետև Ադրբեջանում ներսարել այնտեղ արտադրված արկերի պատյանների կամ իրանների մեջ: Հեռանկարում պլանավորվում էր կազմակերպել 122 միլիմետրանոց արկերի համար «Ռոկետսան»-ի («Сакарья») արձակման կայանքների համատեղ արտադրություն:

Բաքվում 2013թ. ռազմական շքերթի ժամանակ արդեն ցուցադրվել են ազգային արտադրության «Boran» 107 միլիմետրանոց համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, որոնք իրենցից ներկայացնում են «Ռոկետսան» ընկերության TR-107 միլիմետրանոց ռեակտիվ արկերով թուրքական T-107 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արտոնագրված տարբերակը: Սա նշանակում է, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ կենսագործելով 2010թ. պայմանագիրը, Թուրքիայի հետ համատեղ կամ ինքնուրույնաբար, այսինքն' սոսկ «Ռոկետսան» ընկերության տված արտոնագրով 2013թ. դրությամբ արդեն կազմակերպած է եղել թուրքական T-107 ՀԿՌՀ-երի արձակման կայանքների ադրբեջանական տարբերակի' «Boran»-ների արտադրությունը:

Համազարկային կրակի վերոնշյալ համակարգերը Բաքվի ռազմական շքերթում ցուցադրվել են «Սոբոլ» փոքր չափերի բեռնատար ավտոմեքենաների թափքին դրված, սակայն պատերազմի պայմաններում համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը կարող են փոխադրվել ցանկացած բեռնատար կամ մարդատար ավտոմեքենայով որպես կցորդ: Իրենց համեմատաբար փոքր չափերի շնորհիվ, տվյալ ՀԿՌՀ-երը շատ հարմար են լեռնային տեղանքում օգտագործելու համար, դյուրաշարժ են, հեշտությամբ և արագորեն կարելի է փոխել դրանց տեղը' խուսափելով արձակման վայրին ուղղորդված ականանետային կամ հրետանային պատասխան հարվածից: Թուրքական T-107 ՀԿՌՀ-երի, ինչպես նաև դրանց ադրբեջանական տարբերակի' «Boran»-ների թերությունը դրանց արկերի փոքր հեռահարությունը և ավերիչ ուժն է, թեև համակարգից հնարավոր է միաժամանակ արձակել 12 արկ, սակայն դրանց խոցման մակերեսն էապես փոքր է նույնիսկ «Գրադ» ՀԿՌՀ-երի արկերի խոցման մակերեսից:

T-107 ՀԿՌՀ-ի կամ «Boran»-ի ամեն համազարկը, այսինքն' 12 արկերի արձակումը հակառակորդի մարտադաշտ է հասցնում 100 կգ պայթուցիկ նյութ: Ռեակտիվ արկի տրամաչափը 107 միլիմետր է, ուղղորդող փողերի քանակը' 12, իսկ երկարությունը 880 մմ է: Ամբողջ համակարգի քաշը 620 կգ է, յուրաքանչյուր արկի քաշը' 19,5 կգ, յուրաքանչյուր մարտագլխիկի քաշը' 8,4 կգ, արկի թռիչքի առավելագույն հեռավորությունը' 8500-13000 մետր: Թուրքական T-107 ՀԿՌՀ-ն, իր հերթին, ստեղծված է դրանից քիչ տարբերվող չինական 107 միլիմետրանոց ТИП 63 (Type 63) ՀԿՌՀ-ի հենքի վրա, որի համազարկի տևողությունը կազմում է 7-9 վայրկյան, վերալիցքավորման տևողությունը' 3 րոպե: Կարելի է ենթադրել, որ T-107 և «Boran» ՀԿՌՀ-երի համազարկի և վերալիցքավորման տևողությունները նույնն են, ինչ չինական համակարգինը:

ТИП 63-ի ռեակտիվ արկերն ունեն պտույտի կայունացուցիչ և մարտագլխիկներ, որոնք պարունակում են կամ բրիզանտային պայթուցիկ նյութ (դրանք առավել հզոր և արտաքին ազդեցությունների նկատմամբ նշանակալիորեն պակաս զգայուն պայթուցիկ նյութեր են), կամ լցոնված են 2800 պողպատյա գնդիկներով, որոնք արկի խոցման շառավիղը հասցնում են 25 մետրի: Նույնը կամ գրեթե նույնը կարելի է ասել նաև T-107 ՀԿՌՀ-ի և «Boran»-ի վերաբերյալ: Ճիշտ է, T-107 ՀԿՌՀ-ի արկի քաշը ТИП 63-ի արկի քաշից (18 կգ) 1,5 կիլոգրամով ավելի է և կազմում է 19,5կգ, սակայն թռիչքի մեծացված հեռավորությամբ արկերի առավելագույն հեռահարությունը 4500 մետրով ավելացված ու հասցված է մինչև 13 000 մետրի, ինչը նշանակում է, որ թեև արկի ընդհանուր զանգվածի ավելացմանը, կարող է նվազեցված լինել մարտագլխիկի քաշը, հետևաբար և թիրախի խոցման շառավիղը:

Այս տեղեկությունները ձեռք բերելուց, դրանց ծանոթանալուց հետո ինձ հետաքրքրեց ու, կարծում եմ, շատերին նույնպես կհետաքրքրի, թե Հայաստանի Հանրապետությունն ինչո՞ւ մինչև այժմ չունի պաշտպանական արդյունաբերության նախարարություն: Ադրբեջանի ագրեսիային շարունակաբար դիմագրավող, ցանկացած պահի մեծ պատերազմում հայտնվելու վտանգի առաջ կանգնած մեր երկրի պարագայում մի քիչ տարօրինակ չէ՞, որ, օրինակ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն ունենք, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ունենք, իսկ պաշտպանական արդյունաբերության նախարարություն անցած շուրջ 25 տարում այդպես էլ չի ստեղծվել:

Եվ երկրորդ. անցած ավելի քան երկու տասնամյակի ընթացքում բարեկամ Չինաստանի հետ համատեղ կամ նրանից արտոնագիրը գնելով (ինչպես արել է Թուրքիան, ինչպես Թուրքիայից օգտվելով արել է Ադրբեջանը), ինչո՞ւ այստեղ չենք կազմակերպել համազարկային կրակի այդ կամ մեկ այլ ռեակտիվ համակարգերի արտադրություն, որը թույլ կտար արտերկրից գնելու համեմատ փոքր գումարներ ծախսելով, ամրապնդել մեր երկրի պաշտպանունակությունը, միաժամանակ ստեղծել բազմաթիվ աշխատատեղեր, որի կարիքն այնքան ունի Հայաստանի Հանրապետությունը:

TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Մանրամասներ` Վանաձորում պայթյունի հետևանքով վիրավորի մասինՓարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է ՄակրոնըՊրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ»
Ամենադիտված