«Հայկական ժամանակ» Ինչո՞ւ է Հայաստանում էժանանում բենզինը
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս շաբաթվա սկզբից Հայաստանում սկսել է նվազել բենզինի գինը:
Երեկվա դրությամբ արդեն Երեւանի գրեթե բոլոր բենզալցակայաններում մեկ լիտր «Ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում էր 360 դրամով նախկին 380 դրամի փոխարեն:
Ուշագրավն այն է, որ բենզինը Հայաստանում էժանանում է համաշխարհային շուկայում նավթի գների աճի պայմաններում:
Կասկածներ կան, որ փոփոխություն է եղել Հայաստանին բենզինի մատակարարման շղթայում, ինչը Հայաստանում կառավարության փոփոխության արդյունք է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում