Բագրեւանդի գիշերային ակումբում 2 երիտասարդների են դանակահարել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸNEWS.am-ը գրում է.
Կոտայքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 12-ի գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել. դանակահարվել են երկու երիտասարդներ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ժամը 03։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել է 2 երիտասարդներ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որերիտասարդները Երեւանի բնակիչներ 21-ամյա Դավիթ Թ.-ն եւ 24-ամյա Դավիթ Ղ.-ն են: Նրանք հիվանդանոց են տեղափոխվել Բագրևանդ թաղամասում գործող «Դիվա» գիշերային ակումբի մոտից:
21-ամյա Դավիթ Թ.-ն վնասվածքն ստացել է կրծքավանդակի շրջանում, իսկ 24-ամյա Դավիթ Ղ.-ն՝ պարանոցի շրջանում: