Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Բեգլարյանի գլխին կարկտաբեր ամպեր են կուտակվել

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Իրավունք» թերթը գրում է.

«Օրերս Iravunk.com կայքն այս ուշագրավ տեղեկատվությունն էր տարածել. «Լուրերը, թե մոտ մեկ տարի առաջ բուքմեյքերական գրասենյակում 4 հոգու հրազենային վնասվածք հասցնելու մեծ մեղադրվող եւ այս տարվա ընթացքում հետախուզման մեջ գտնվող «Կաբելի տղեր» մականունով Գեւորգ եւ Հենրիկ Բաղդասարյանների՝ նախօրեին տեղի ունեցած աղմկոտ ձերբակալությունը տեղի ունեցել ՀՀ կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբորը՝ Յուրա Բեգլարյանին պատկանող օբյեկտներից մեկում, իրենց հերթին տարաբնույթ խոսակցությունների տեղիք են տվել»:

«Այդ թվում, որ Գագիկ Բեգլարյանը պարզապես չէր կարող առնվազն տեղյակ չլինել, թե որտեղ են թաքնված հետախուզվողները: Եվ այդ վարկածի էլ ավելի առաջ գնացած տարբերակով էլ, որ մինչեւ վերջերս տվյալ անձինք, չնայած հետախուզմանը, չէին էլ թաքնվում, եւ Բեգլարյանի պաշտոնանկությունից հետո միայն նրանց ուղարկեցին ընդհատակ:

Այն մտավախությամբ, որ երբ բոլոր ջանքերը գործադրելուց հետո՝ անգամ Բեգլարյանը չկարողացավ մնալ հին դիրքերում, դա ահազանգ էր, որ պաշտոնանկությունից հետո նրա շրջապատին եւ անձամբ պաշտոնաթող նախարարին վերագրվող բազում հին թեմաներ ջրի երես կելնեն: Ըստ նույն վարկածի՝ «Կաբելի տղերքին» այսպես արագ հայտնաբերելն ու կալանավորելը ոչ միայն դա է հուշում, այլ նաեւ, որ այդ հին մեղքեր ասվածից շատ բան գոնե պատկան մարմիններին համար վաղուց էր հայտնի, եւ հիմա միանգամից մի քանի ուղղությամբ հարված կլինի:

Ընդ որում, ոչ միայն քրեական բնույթի, ասենք՝ հետախուզվողներ հայտնաբերելու, այլ նաեւ մեծ ֆինանսական չարաշահումներ հայտնաբերելու տեսքով:

Այսպիսով՝ որդու ցուցադրական գերշքեղ հարսանիքը Բեգլարյանի վրա կարծես թե բազմապատիկ թանկ է նստելու»:

Եվ ահա վերջին օրերին, այս վարկածի հետ կապված, նոր մեկնաբանություններ են սկսում ծավալվել: Մեր աղբյուրը նախ մատնանշում է «Կաբելի տղերքի» ձերբակալմանը զուգահեռ (իսկ դա հազիվ թե պատահական լինի) ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տարածած այս տեղեկատվությունը. «Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժինը, որն իրականացնում է խոշոր բիզնեսի վերահսկողություն, հարկային պարտավորություններից խուսափելու ուշագրավ դեպք է բացահայտել... բյուջեի հետ փոխհարաբերության ճշտության ստուգումներ են իրականացվել «Կորսան-Կորվիամ կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղում...»:

Արդյունքում «Արձանագրվել է 2 միլիարդ 600 միլիոն դրամի ակտ եւ պետական բյուջե լրացուցիչ գանձման է առաջարդվել շուրջ 1 միլիարդ դրամի հարկային պարտավորություն»: Ավելին. «պարզվել է, որ ընկերությունը գործարքներ է իրականացրել ՀՀ-ում ռեզիդենտ հանդիսացող «3 Ջի քոնսթրաքշն», «Ֆեռունսա էյ էմ» եւ «Տեխնիքալ քովենանտ» ՍՊ ընկերությունների հետ: թեպետ 3 ընկերությունները հիմնադրվել են ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից, սակայն կազմակերպությունների կառավարումը հանձնվել էր Հայաստանում գործող իրավաբանական խորհրդատվական ընկերությունների»:

Պարզվել է, որ այդ երեք ընկերությունները ստացել են խոշոր հասույթներ՝ «3 Ջի քոնսթրաքշնը»՝ 516 մլն դրամ, «Ֆեռունսա էյ էմ»-ը՝ 187 մլն դրամ եւ «Տեխնիքալ քովենանտ»-ը՝ 557 մլն դրամ:

Այդ օրերին լրատվամիջոցներում տեղեկատվություն հայտնվեց, որ «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոնն» այն իսպանական ընկերությունն է, որը զբաղվում է «Հյուսիս-Հարավ» մայրուղու որոշ հատվածների շինարարությամբ: Այս ընկերության շուրջ էլի են սկանդալներ եղել, որոնք ժամանակին մարվեց: Բայց այս անգամ հերթական բացահայտումն ընթացքի մեջ է:

Մյուս կողմից, եթե այդ ընկերությունն է շինարարական մրցույթը շահել, ապա ովքե՞ր են «կողքից ծլած» այն մյուս երեքը, որ հարյուր միլիոնավոր դրամներով հասույթ են ունեցել:

Միայն այն փաստը, որ այդքան աղաղակող խախտումներ կան, արդեն բավական է, որ պարոն Բեգլարյանին շատ հարցեր ուղղվեն:
Վերջում չմոռանանք նաեւ այն լուրերի մասին, ըստ որոնց, պարոն Բեգլարյանը նաեւ ՀՀԿ-ի առաջիկա համագումարում կուսակցության ղեկավար մարմնում իր դիրքը կկորցնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»
Ամենադիտված