Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 181 հազար միգրանտներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 181 հազար միգրանտներ ու փախստականներ: Դրա հետ մեկտեղ ավելի քան 1200 մարդ զոհվել կամ անհետ կորել Է եվրոպական երկրներ հասնելու փորձ կատարելիս:
Այդ մասին ապրիլի 26-ին հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):
ՄՄԿ-ի գնահատումներով՝ 2016 թվականին ծովով Եվրոպա են ժամանել 181 հազար 476 միգրանտներ ու փախստականներ, ասված Է Ժնեւում տարածված հաղորդագրության մեջ: Զոհվածների կամ անհետ կորածների թիվը հասել Է 1232-ի:
Տարեսկզբից Հունաստան Է ժամանել 154 հազար 491 մարդ, Իտալիա՝ 25 հազար 894, Իսպանիա՝ 1063, Կիպրոս՝ 28 հոգի:
ՄՄԿ-ն ուշադրություն Է դարձնում ապրիլին Հունաստանի ուղղությամբ միգրացիոն հոսանքի «կտրուկ նվազմանը»: Ապրիլի 22-ից մինչեւ 24-ը հունական կղզիներում գրանցվել Է ընդամենը 223 միգրանտների ու փախստականների ժամանում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: