Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելից ևս «սև թուղթ» ենք ստացել. ԵՄ «սև ցուցակում» հայտնվելու «շնորհիվ» հայկական ավիաընկերությունների մուտքը կարգելվի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրելենք՝ այս տարվա հունիսին Եվրահանձնաժողովը թարմացրեց ԵՄ օդային անվտանգության ցուցակի՝ այն ավիաընկերությունների ցանկը, որոնք ենթակա են գործողության արգելքի կամ գործողության սահմանափակումների Եվրամիության ներսում, քանի որ դրանք չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշերին:

Եվ այդ «սև ցուցակում» ընդգրկված թվով 16 պետությունների շարքում հայտնվեց նաև Հայաստանի Հանրապետությունը՝ իր 7 ավիաընկերություններով:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը վստահեցնում էր, որ «սև ցուցակում» հայտնված 7 ընկերություններից միայն երկուսն են դեպի Եվրոպա չվերթեր իրականացրել՝ «Արմենիա» ավիաընկերությունն ու Atlantis European Airways-ը: Վերջինս միայն չարթերային թռիչքներ է կազմակերպել, այսինքն՝ փաստացի կտուժի միայն «Արմենիա» ավիաընկերությունը, որն ընդամենը մեկ եվրոպական երթուղի էր շահագործում՝ Երևան-Լիոն-Երևան:

Ի դեպ, Երևան-Լիոն-Երևան երթուղին շահագործվել է շաբաթական 2-4 չվերթ հաճախականությամբ՝ չհաշված ավիաընկերության կողմից դեպի Եվրոպա շուրջ 15 ուղղությամբ իրականացվող չարթերային չվերթերը:

Փաստենք, որ մեզ հավաստիացնում էին, որ «սև ցուցակում» հայտնվելը թեև լավ բան չէ, սակայն դրա հետևանքով կրած վնասներն էլ մեծ չեն լինի, սակայն 168.am-ի տեղեկությունների համաձայն՝ Իսրայելից ևս «սև թուղթ» ենք ստացել, որի հիմքում ընկած է Հայաստանի՝ ԵՄ «սև ցուցակում» ընդգրկվելու հարցը:
Տեղեկացնենք, որ Հայաստան-Իսրայել օդային ուղիղ կապն ապահովող միակ ավիաընկերությունը կրկին «Արմենիա» ավիաընկերությունն էր:

Խնդրի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատար Ստեփան Փայասլյանից:

Խնդրեցինք մեկնաբանել այն փաստը, որ հայկական ավիաընկերությունների առջև օդային սահմանները փակեց ոչ միայն ԵՄ-ն, այլ նաև Իսրայելը:

«Ես նման բան չեմ կարող հաստատել»,- ասաց ՔԱԿ պաշտոնյան, ապա խնդրեց հարցը պարզել ավիաընկերության հետ:

Նա հավելեց նաև, որ իսրայելական կողմը տարբեր առաջարկներ է արել, որոնց մասին ավիաընկերությունն ավելի լավ գիտի, հետևաբար՝ ճիշտ կլինի մանրամասների համար դիմել իրենց:

Նկատեցինք, որ ցանկանում ենք Քաղավիացիայի պետական կոմիտեի պաշտոնական դիրքորոշումը հասկանալ խնդրի վերաբերյալ, և, որ կարծես թե ինքն է այն պաշտոնատար անձը, ով իրավասու է պատասխանել այս հարցին:

«Նորից եմ կրկնում, հարցն ավելի ճիշտ է պարզաբանել ավիաընկերությունից: Սա՝ առաջինը: Եվ երկրորդ՝ ամեն մի պետություն ինքն է որոշում, թե ինչպիսի օդանավերի և ավիաընկերությունների թույլ տա թռիչքներ իրականացնել: Մենք էլ, եղել են ժամանակներ, որ հաշվի առնելով որևէ ավիաընկերության հեղինակությունը կամ ինչ-որ խնդիր, ինքնուրույն որոշում ենք կայացրել չթույլատրել տվյալ ավիաընկերությանը գալ Հայաստան ու թռիչքներ իրականացնել: Եթե հիմա Իսրայելի պետությունը որոշում է կայացրել, որ TCO սերտիֆիկատ չունեցող ավիաընկերության թույլ չտա երկիր, դա բացառապես գտնվում է իր տիրույթում»,- նշեց Ստեփան Փայասլյանը՝ հավելելով, որ ինքը, իհարկե, տեղյակ է, բայց ճիշտ կլինի, որ ավիաընկերությունը խոսի այդ մասին, քանի որ Իսրայելն իրեն առաջարկ է արել, մանրամասներն ավելի լավ է իմանալ հենց նրանցից:

ՔԱԿ պաշտոնյան նաև մեզ խորհուրդ տվեց դիմել Կոմիտեի ղեկավարի օգնականին, և եթե վերջինս որոշի, որ ինքն է այն անձը, ով մեզ պետք է սպառիչ պատասխան տա, ինքն այդ պատասխանը կտա:

Մեր դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, արդյո՞ք Կոմիտեն խնդիրներ չի տեսնում այն բանում, որ գնալով ընդլայնվում է այն երկրների ցանկը, ովքեր իրենց օդային սահմանները փակում են մեր առջև, Ստեփան Փայասլյանն ասաց.

«Ձեր հարցն իրականում տեղ ունի, բայց ունենք այն, ինչ ունենք, և այս պահին այդ պետության դիրքորոշումը դեռևս հստակ և վերջնական չէ»:

Նա նկատեց նաև, որ, եթե Եվրամիությունն արգելել է մեր օդանավերին եվրոպական տարածք մուտք գործել, ուրեմն դրա համար հիմքեր է ունեցել:

«Այսինքն՝ չի ուզում, որ իր օդային տարածքով թռչի, և Աստված մի արասցե, հանկարծ վթար լինի: Եվ զգուշացնում է իր քաղաքացիներին, որ տվյալ ավիաընկերությունը խնդիր ունի»,- ասաց ՔԱԿ Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատար Ստեփան Փայասլյանը:

Հիշեցրինք, որ մեր մտահոգությունը ոչ Եվրոպան է, ոչ Իսրայելը, այլ այն, որ երկրի հեղինակությունն է տուժում, և, փաստորեն, կարող է գործել ձնագնդու էֆեկտը, ու Եվրոպայից ու Իսրայելից հետո այլ երկրներ ևս չցանկանան իրենց օդային տարածքներում տեսնել մեր օդանավերը:

«Ես հասկանում եմ՝ Դուք ինչի մասին եք խոսում, և շարունակում եմ, որ, եթե կա փաստ, որ, եթե նման որոշում է կայացվել մի պետության կամ հեղինակավոր կառույցի կողմից, ուրեմն կարելի է ենթադրել, որ կարող էր նման էֆեկտ լինել: Հետևաբար՝ մեզ մնում է ջանքեր ներդնել, ուղղել այդ ամենը և հակառակն ապացուցել: Ընդունում են, որ դա կամայականություն չէ, և կարող էր ինչ-որ մեկի կյանքը վտանգվել: Այնպես որ, ավելի լավ է շտկել խնդիրներն ու գնալ առաջ»,- ասաց Ստեփան Փայասլյանը:

Խոսեցինք նաև «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանի հետ, ով, չգիտես ինչու, չհաստատեց դեպի Իսրայել չվերթերի սահմանափակման մասին լուրերը՝ նշելով, որ այս պահին ամեն բան խոսակցությունների մակարդակում է, սակայն որևէ պաշտոնական ինֆորմացիա իրենք դեռ չունեն:

«Այս պահին մենք որևէ պաշտոնական տեղեկատվություն չունենք, որ որևէ հայկական ավիաընկերություն չի կարողանալու թռչել Իսրայել: Մեր չվերթերը պլանավորված են և իրականացվելու են՝ ըստ չվացուցակի: Այս պահին ես որևէ այլ պաշտոնական տեղեկություն չունեմ»,- ասաց Գևորգ Խաչատրյանը՝ հավելելով, որ իրենք որքան հայկական,  նույնքան էլ միջազգային ավիաընկերություն են այն առումով, որ միջազգային թռիչքներ են իրականացնում, հետևաբար՝ նման տեղեկությունն առաջինն իրենց կհասներ:

Թե ինչու Գևորգ Խաչատրյանը հերքեց անհերքելին, չգիտենք: Կարող ենք ենթադրել միայն, որ միգուցե դա արվեց չխախտելու համար ՔԱԿ-ավիաընկերություն պայմանավորվածությունը, կամ գուցե ինչ-որ բանի են սպասում ու չեն ուզում՝ լուրը տարածվի:

Գազանջատում՝ հոկտեմբերի 3-7ըՄայր տաճարի վերաօծումն ավելին է, քան սոսկ խորհրդանշական իրադարձությունը. «Փաստ»ՌԴ-ում թոքաբորբ է տարածվել. 252 հոսպիտալացված երեխա կա «Չունենք կայուն, հեռանկարային աճ, որը կարող էինք ունենալ երկու տարվա դրական ազդեցությունները կապիտալիզացնելու արդյունքում». «Փաստ»Հազարավոր կյանքեր խլած պատերազմներ, որ շարունակվում են... ամեն օր. «Փաստ»Փոխանակ Հայաստանը պահանջի, դեռ մի բան էլ Ադրբեջանն է փոխհատուցման հարց բարձրացնում. «Փաստ»Ի՞նչը կարող է Հայաստանի համար փոխարինել նավթին ու գազին. «Փաստ»Ռեկտորը եւ եւս մի քանիսը դեռ ՁՊՎ-ում են. «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանն ու իր քպականներն իրենք են խնդրելու, որ իրավապահները ձերբակալեն ու կալանավորեն իրենց». «Փաստ»Փաշինյանի քրոջ փեսան հասարակ մասնագետից` ՄԻՊ գլխավոր քարտուղարի տեղակալ. «Ժողովուրդ» Ինչպես կդասավորվի Փարսյանի ճակատագիրը. «Հրապարակ» Այն, ինչ «Հայաքվեին» չէր կարելի, «Եվրաքվեին» կարելի՞ է. «Փաստ»Կոստանյանն ու Ուգանդայի ԱԳ պետնախարարը կարևորել են երկու կառույցների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումըԲագրատ արքեպիսկոպոսը մեկնել է եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահությանՆուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և ապօրինաբար Բաքվի բանտերում պահվող բոլոր հայերինՎրաստանում հայտարարել են՝ ոչ մի արտաքին ուժի թույլ չեն տա միջամտել իրենց երկրի ներքին գործերինԱՄՆ-ն միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրել Իսրայելին․ Իրանում բնորոշել են՝ վարձատրություն է մարդասպաններին՝ պատվիրատուիցԲագրատ Սրբազանը կոչ է անում բոլորին՝ պատրաստվել Հոգևոր Հայաստանի հաղթանակինԴադարեցվե՞լ են ռազմական հանցագործություններ կատարած ադրբեջանցիների նկատմամբ քրեական հետապնդումները. Ինչու է ՔԿ-ն լռում և ում շահերն է պաշտպանում․ «Փաստինֆո»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներումՀՀ և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված հարցերԵրևանում բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանի ինքնիշխան իրավունքն է` աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակՓոփոխություններ են կատարվել Արցախից 2020 թ․ տեղահանված անձանց բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգումԵրևանում հրդեհ է բռնկվել երթուղային ավտոբուսումՎարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով հերթական խարդախությունն է բացահայտվելՍևանում հանգստյան տան տանիքում հայտնաբերվել է տղամարդու մարմինԶելենսկու հետ հանդիպմանը Թրամփը հայտարարել է Ուկրաինայի և ՌԴ միջև խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասինՓակ է լինելու Արմենակյան փողոցի՝ Սարալանջ փողոցի խաչմերուկից դեպի «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտինՈրքան էլ Խաղաղության պայմանագրով փորձեն խաբել մեզ, քանի Արցախի ղեկավարությունը Բաքվում է, պատերազմը չի ավարտվել. Աշոտ ՂուլյանՍանոսյանին ներկայացվել են ՀՀ-ում կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախնական ուսումնասիրման մի քանի տարբերակներՊապոյանը և ՀԲ գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորությանըՄիասնական աղոթք է հնչում Սուրբ Աննա եկեղեցում՝ գերիների տունդարձի համար (Տեսանյութ)Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի վերաօծմանըԹուրքիան ձգտում է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ դառնալ, բայց արդյունքի առայժմ չի հասնում. ԷրդողանՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «Լույս» հիմնադրամԱՄՆ-ն F-35 կործանիչների խումբ է տեղակայել ՀունաստանումՀամայնքապետի որդուն հավաքներից ազատելու համար կեղծ նշումներ են արվելՌԴ ՊՆ-ն հայտնում է կորուստների մասինՏղաս այդպես էլ հորը չտեսավ․ Անդրեյը հավերժ մնաց 27 տարեկանՄեծ Բրիտանիան և Լիբանանը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Խոշոր վթար՝ ԵրևանումԱտում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս. Կարին Տոնոյան Գողացել են WhatsApp հաշիվներ. մեդիափորձագետ Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել Փաշինյանի խոստումը՝ Ալիևին Ինչպես նախարարը զոհաբերեց իր տեղակալին՝ հանուն իր պաշտոնի Էրդողանը նվաստացրեց Փաշինյանին ՌԴ-ում կարող են արգելել երկքաղաքացիությունը. հայերը մտածելու տեղիք ունեն2020 թվականի պատերազմում պարտությունը երաշխավորված է եղել. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված