Լիլիթ Հովհաննիսյանի նոր երգի անոնսը
ՎԻԴԵՈՀայտնի երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը Ռուսաստանում եւ Ուկրաինայում համերգային շրջագայություններից բացի, չի դադարում աշխատել ու նոր երգեր ձայնագրել։ Օրերս Լիլիթն իր երկրպագուներին խոստացել էր երկու նոր երգ թողարկել եւ ահա դրանցից մեկի անոնսն արդեն երգչուհու YouTube-յան ալիքում է։
«Hetdimo» կոչվող երգի անոնսից կարելի է հասկանալ, որ երկրպագուներին սպասվում է ռիթմիկ, գունեղ տեսահոլովակ։
Հիշեցնենք, որ Լիլիթ Հովհաննիսյանը ընդգրկվել է Նյու Յորքում կայանալիք Big Apple Music Awards 2016-ին «Կովկասի լավագույն երգչուհի» անվանակարգում։