Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական իրականության մեջ հաճախ հանդիպող, բայց վաղուց արդեն էժան դարձած երևույթ.Իվետա Տոնոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անկեղծորեն, վաղուց արդեն այլևս դադարել եմ զարմանալ, երբ իշխող ուժի այս կամ այն պատգամավոր, սեփական անձի գոյության մասին հիշեցելու նպատակով գործածում է Գագիկ Ծառուկյանի անունը: Հայկական իրականության մեջ հաճախ հանդիպող, բայց վաղուց արդեն էժան դարձած երևույթ: Խոսքն այս պարագայում <<Իմ քայլը>> խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի մասին է, որին երաժիշտ-կատարողների հետ ԲՀԿ նախագահի նախօրեի հանդիպումը, կարծես, հանգիստ չի տալիս:

Ես,իհարկե, հասկանում եմ, որ մեկ նախադասության մեջ Գագիկ Ծառուկյանի անունը մի քանի անգամ հիշատակելու տողատակերում թաքնված է սեփականի անձի ճանաչելիությունը դույզն-ինչ բարձրացնելու նպատակը, սակայն նմանօրինակ փորձերը հանրության խելամիտ զանգվածի համար ոչ միայն զավեշտալի են, այլև արդեն ձանձրալի:

Ուշադրություն...քաղաքական դիվիդենտներ հավաքելու մասին խոսում է մի մարդ, որի քաղաքական ամբողջ թիմը՝ վերևից ներքև, բառի ամենաբուն իմաստով թքած ունի բոլոր այն մարդկանց վրա, որոնք այս շրջանում հասել են ողբերգական վիճակի, որոնք կանգնած են օրվա մի կտոր հացը վաստակելու խնդրի առաջ և որոնց արդեն այլ բան չի մնացել, քան բարձրացնել իրենց բողոքի արդարացի ձայնը:

Եթե ձեր հիշողությունը թիթեռի կյանք ունի, ապա հանրության տարբեր շերտերը՝ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչներից մինչև դիմորդներ և գյուղմթերք վաճառողներ, շատ լավ հիշում են կառավարության շենքի մոտ անցկացրած ամեն մի բողոքի ակցիա,որոնց միակ պատասխանը ձեր քար անտարբերությունն էր ու արհամարհանքը: Եթե մենք պատրաստակամություն ենք հայտել հանդիպելու և լսելու նրանց, ապա դուք զբաղված եք եղել ընդամենը մեկ բանով՝ փռել ասֆալտին, ծեփել պատերին , քարշ տալ մարդկանց ոստիկանական բաժանմունքներ: Մի բան, որը ձեր մոտ փառահեղ է ստացվում:

Այո՛, <<Բարգավաճ Հայաստան>>-ը և Գագիկ Ծառուկյանը մշտապես հանդիպել, հանդիպում և հանդիպելու են բոլոր այն մարդկանց հետո, որոնք ունեն խնդիրներ: Եվ այո՛, մենք մեր հնարավորության սահմանում անելու ենք առավելագույնը այդ մարդականց օգնելու, նրանց հոգսը թեթևացնելու համար, որքան էլ դա ձեր սրտով չլինի, և որքան էլ դուք կոմպլեքսավորվեք դրանից: Ի տարբերություն ձեզ, մեր համար մարդը արժեք է, և ոչ թե քայլելու, բռնելու կամ տուգանելու մատերիալ:

Ինչ վերաբերում է տիկին Դավոյանի պայծառ մտքի մյուս փայլատակմանը, թե հաջորդ հանդիպումը ֆեյսբուքյան ստատուս գրողների հետ է լինիելու, ապա ասեմ, որ պատգամավորը մի բան հաստատ շփոթել է: Ֆեյսբուքյան իրականությունում ապրում եք դուք, ձեր ամբողջ օրը ֆեյսբուքում անցկացնում եք դուք, ֆեյսբուքյան ստատուսներ գրելով ինքնահաստատվելու փորձեր անում եք դուք, մարդկանց հոգսերը հումորի ու ծաղրի առարկա դարձրել եք դուք: Գոնե հիմա, երբ ձեզանից դժգոհ մարդիկ օր-օրի ավելանում են, մի կողմ դրեք անառողջ ամբիցիաներն ու փորձեք գործ անել, կամ գոնե ցույց տալ, որ անում եք: Հակառակ դեպքում փրկության հույսն անգամ անիմաստ կլինի:

Ինչ եղանակ կլինի առաջիկայումՄահացել է լեգենդար նկարիչ-մուլտիպլիկատոր Մարինա ՈսկանյանցըՇիրակի թեմի առաջնորդը կռիվ է գցել ընդդիմության շարքերում Կովերի նախիրը ոտնատակ է տվել կնոջը Հայաստանի ԱԳՆ-ն նոր է հասկացել, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ չի ուզումԿարևոր՝ անձնագիրը փոխանակել կամ նոր անձնագիր ստանալ ցանկացող քաղաքացիների համար Նոր չվերթ՝ դեկտեմբերի 1-ից Արդյո՞ք Էրդողանը կվերավաճառի S-400 ՀՕՊ համակարգերը F-35 գնելու համարԱդրբեջանի ճիշտ ընթացքը. Բաքուն գնում է չին-պակիստանյան կործանիչներ և ձգտում է միանալ BRICS-ինՀայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան ՀՀ իշխանության դևերի և նախկին նախագահների դեմարշի մասին. «Նրանց վրա խաչ չկա»«Աղբը թափեք, տոպրակը տվեք ինձ»․ մանրամասներ երեխաների առևանգման փորձի մասին (տեսանյութ) Հայաստանը  կորցրեց Արցախը ներքին պառակտման պատճառով«Ռուսները մեզ օկուպացրե՞լ են, դա անհեթեթություն է». հայերը շպրտում են դպրոցական դասագրքերըՍևանում մեքենա է հրդեհվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է Ուսուցիչների համաշխարհային օր. պատմության այս օրը (05 հոկտեմբեր)Մինչև հոկտեմբերի 30-ը փողոցներ են փակ լինելու Ռուբլին՝ հիմաՔՊ-ում պայթյունավտանգ իրավիճակ է, բարիկադների են բաժանվել․ «Հրապարակ» Փաշինյանը ոչ մի վճռորոշ փաստաթուղթ չի ստորագրում, խուսափում է պատասխանատվությունից․ «Ժողովուրդ» Հ1-ի տնօրենի թեկնածուներին են քննարկում. «Հրապարակ» ՌԴ-ում 27 երեխա է թունավորվելԳավառի պոլիկլինիկայի աշխատակիցներին տեղից տեղ են տանում, նախարարն ու մարզպետը կոմպետենտ չեն․ «Ժողովուրդ» «Դաբրո»՝ արդարադատության համար․ «Հրապարակ» ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ» Հայտնի է ձմեռային զորակոչի ժամանակահատվածը Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 3 հոգի հոսպիտալացվել է171 դոլար վարկը չմուծած Արփի Դավոյանը բնակարան է գնել նորակառույց շենքումՍահմանադրական դատարանը վտանգ է ներկայացնում Հայաստանի հետագա գոյության համար. 168.amԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի«Հըզբոլլահ»-ն այսօր 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբԿոտայքում բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ը․ կան տուժածներՖիզիկական հետազոտությունների ինստիտուտում մշակել են մեխանիզմ, որի շնորհիվ կոդավորված քվանտային տեղեկույթը տեղափոխվում է քվանտային ինտերնետովՄԻՊ-ն ունի սահմանադրական լայն մանդատ՝ գնահատելու ցանկացած իրավունքի խախտման կամ դրա բացակայության հանգամանք. ՄԻՊՍյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)Լավրովը ՌԴ–ում ՀՀ նորանշանակ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովինՆԳՆ աշխատակիցները հայտնաբերել են գողացվшծ բեռնատարըՉեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան (տեսանյութ)«Սրբազան պայքար» շարժումը հոկտեմբերի 6-ին հանրահավաք կանցկացնի Հանրապետության հրապարակումԵվրամիությունը հրաժարվում է հանդիպել Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հետ․ նաև նախապայման են հնչեցրել՝ որ դեպքում Վրաստանը չի դառնա ԵՄ անդամՀամայնքի կողմից իրականացված վարչարարությանը գնահատականներ տալը ՄԻՊ-ի իրավասություններից դուրս է. Ավինյանի խոսնակը պատասխանել է ՄԻՊ-ինՓաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացմանըՎանաձորի բանտում կալանավորը մեխեր ու ածելու սայր է կուլ տվելՉնայած ՀՀ որոշակի տարածքներ օկուպացված են, այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆԱռաջիկա օրերին Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերի թողունակությունը կնվազիՈստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչություն կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է․ 3 անձի մեղադրանքով վարույթի նյութերն ուղարկվել են դատարանԱկնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրումը. երկրորդ նախագահի գրասենյակը՝ Միքայել Սրբազանի հայտարարության մասինԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ սեպտեմբերին ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերը
Ամենադիտված