Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հետո կարող է ուշ լինել…

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել աշխարհահռչակ «BLOOMBERG» գործակալությանը՝ հայ-ադրբեջանական հակամարտության թեմայով: Առաջին բանը, որ նախագահ Սարգսյանը արել է, քառօրյա պատերազմին անդրադառնալն է եղել. իր խոսքում նա նույնիսկ ժամերի ճշգրտությամբ ներկայացրել է սահմանին տեղի ունեցած իրադարձություններն ու փորձել աշխարհին ցույց տալ, որ Ադրբեջանի այն պնդումները, թե իբր նախահարձակ են եղել հայերը, ամբողջությամբ թյուր են ու չեն համապատասխանում իրականությանը. միանգամայն տեղին արված շեշտադրում, որով փորձ է արվում պատռել հակառակորդի՝ զոհի կեղծ դիմակն ու փաստարկել հայկական կողմի տեսակետները: Բացի սա՝ նախագահը շատ հստակորեն ներկայացրել է ազերիների պլանը, համաձայն որի՝ թշնամին իր առաջ խնդիր էր դրել գրավել ամբողջ Ղարաբաղը: Որպես փաստարկ նախագահ Սարգսյանը հիշատակել է ոչնչացված ուղղաթիռից պաշտպանության բանակի մարտիկների հանած օդաչուների քարտեզները, որտեղ շատ հստակ նշված են եղել այն նշանակետերը, որ պիտի խոցվեին, և դրանք գտնվում էին մեր պաշտպանության խորքում: Սրանով, ըստ էության, նախագահը հասկացնել է տվել, որ ազերիների նպատակը եղել է ոչ միայն Արցախը, այլև, եթե բախտը ժպտա, և Հայաստանի բուն տարածքը: Իսկ խոսելով Ադրբեջանի կողմից մեր դեմ օգտագործած զինատեսակների մասին, Նախագահը բավական մանրակրտորեն թվարկել է դրանցից մի քանիսը՝ ակնարկելով այն, որ նման պարագայում խոսել պարզապես զինադադարի խախտման մասին, ինչպես անում են որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ, անընդունելի է:

Նա, մասնավորապես, ասել է. «Չորս օրերի ընթացքում կիրառվեցին շատ խոշորատրամաչափ և ավերիչ զենքեր, ինչպիսիք են «Սմերչը», «ТОС»-ը, իսրայելական «ЛОР»-ը, թուրքական խոշորաչափ, խոշորատրամաչափ զինատեսակներ և հրետանու բոլոր տեսակները՝ մինչև 152 մմ-անոց»: Նախագահը հստակ հասկացրել է նաև,որ իրականում տարածաշրջանը պայթյունավտանգ վիճակում է գտնվում, իսկ լայնամասշտաբ պատերզամը կարող է ամեն վայրկյան բռնկվել՝ ըստ էության փորձելով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ազերիների ապակառուցողական հռետորաբանության վրա: Իսկ խոսելով հակամարտությունում ՌԴ ունեցած դերակատարության մասին' Նախագահն ընդգծել է ՌԴ ունեցած կարևորագույն դերակատարման մասին ու ակնարկել, որ Հայաստանը գոնե այս փուլում չի պատրաստվում որևիցե բանակցություններ վարել ադրբեջանցիների հետ, քան որ հիմա ոչ թե բանակցելու, այլ գործելու ժամանակն է. Ռուսաստանը պետք է անի ամեն բան՝ թույլ չտալու տարածաշրջանում մի նոր արկածախնդրություն, որը չի կարող բխել իր իսկ շահերից:

Սարգսյանը մասնավորեցրել է. «ՌԴ-ին ձեռնտու չէ լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որովհետև, երբ որ նաև այս 4 օրվա իրադարձություններն եմ վերլուծում, տեսնում եմ, որ ՌԴ-ն վարում է, գոնե մեդիա ոլորտում, գոնե հայտարարությունների մակարդակով, հավասարակշռված քաղաքականություն՝ մեր նկատմամբ և Ադրբեջանի նկատմամբ, չնայած նրան, որ մենք ՌԴ-ի հետ ունենք ռազմավարական պայմանագիր, իսկ ինչպես ռուսական պաշտոնյաներն են արտահայտվում, Ադրբեջանը հանդիսանում է նրանց ռազմավարական գործընկերը: Մենք' ռազմավարական դաշնակից, Ադրբեջանը' ռազմավարական գործընկեր: Այսպես նրանք պահպանում են հավասարակշռությունը: Ե՛վ ՀՀ-ում կա որոշակի հասարակական դժգոհություն, և՛ Ադրբեջանում կա որոշակի հասարակական դժգոհություն: Բայց եթե նրանք կողմ դարձան, երկու երկրներից մեկում դժգոհությունը շատ-շատ ավելի մեծ է լինելու, իսկ դա նրանց պետք չէ»:

Սա, թերևս, հարցազրույցի ամենակարևոր պահերից մեկը կարելի է համարել, քանի որ, ըստ էության, Սարգսյանը շատ հստակ մեսիջ է փորձում ուղարկել Մոսկվա՝ հասկացնելով վերջինիս, որ եթե շարունակվի նմանօրինակ քաղաքականությունն ու Ռուսաստանը հավասարության նշան դնի հակամարտ կողմերի միջև, կարող է և կորցնել Հայաստանի ժողովրդի համակրանքը: Այստեղ ուշագրավ է ժողովրդի մասին հիշատակումը, որով Սարգսյանը հասկացնում է Մոսկվային, որ հարցն այս վեր է վարչակարգային մակարդակից ու շատ ավելի խորքային է, քան կարղ է թվալ առաջին հայացքից. զոհասեղանին են հայ-ռուսական դարավոր եղբայրական հարաբերությունները, որոնք վտանգել Մոսկվան պարզապես իրավունք չունի: Իսկ որպես եզրափակիչ ակորդ նախագահ Սարգսյանը շարադրել է այն նախապայմանները, որոնց կատարման պարագայում միայն միջազգային հանրությունը կարող է հայկական կղմից պահանջել նստել բանակցությունների սեղանի շուրջ:

«Որպեսզի սկսվեն բանակցությունները, անհրաժեշտ է, որպեսզի նախ՝ համանախագահները վստահության որոշակի միջոցառումներ անցկացնեն: Հաջորդը' անհրաժեշտ է, որ նրանք հանձնառություն ստանձնեն, որ այդ վստահության միջոցառումները, հետաքննության մեխանիզմները տեսնելուց հետո նրանք հասցեական հայտարարություններ անեն, թե ով խախտեց հրադադարի պայմանագիրը: Եվ երրորդ' մենք երաշխիքներ պետք է ունենանք, որ այլևս այսպիսի խախտումներ չեն լինելու: Հակառակ պարագայում անիմաստ են բանակցությունները. մենք բանակցություններ սկսենք այնտեղ, իսկ զինվորականներն այստեղ' պատերա՞զմ: Որտե՞ղ եք այդպիսի բան տեսել»:

Այլևս ակնհայտ է, որ Հայաստանը չի պատրաստվում հանդուրժել ոմանց կրավորական կեցվածքն այս խնդրի հետ կապված ու պահանջում է իրերը կոչել իրենց անուններով: Եթե Ռուսատանը, որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր, կարծում է, որ իր պարտավորվածությունները վերաբերում են բացառապես հայ-թուրքական հարաբերություններին, ապա նա չարաչար սխալվում է. սպառնալիքը սպառնալիք է՝ լինի արևելքից, թե՝ արևմուտքից. սա պետք է բոլորին պարզ լինի…

TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Մանրամասներ` Վանաձորում պայթյունի հետևանքով վիրավորի մասինՓարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է ՄակրոնըՊրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ»
Ամենադիտված