Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Էրեխեն հեռախոսով ասել ա՝ ստեղ ոչ մի բժիշկ չկա, մի հատ քույր ա՝ ջերմիջացնող ա տվել…». 4 բժիշկներ դատվում են հոսպիտալում մահացած նորակոչիկի գործով

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ դեռ շարունակվում է չորս բժիշկների գործը, ովքեր մեղադրվում են իրենց ծառայության նկատմամբ ցուցաբերած անփութության համար, որն անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել:

Ծանր հետևանքը եղել է զինվորի մահը. 2012 թվականի դեկտեմբերի 21-ին նորակոչիկ Նորայր Սահակյանը ՊԲ հոսպիտալում մահացել է…

Զինվորի մահից համարյա 4 տարի է անցել, նրա մահվան հարցում մեղավորություն ունենալու համար մեղադրվող չորս բժիշկների գործը դատարանում է 2014 թվականից…

Ամբաստանյալները երիտասարդ բժիշկներ են.

42-ամյա Կարեն Ջուլհակյանը կոչումով մայոր է, ՊՆ հավաքակայանի բուժկետում եղել է հերթապահ բժիշկ:

28-ամյա Վարուժան Մանասյանը ծառայել է ՊԲ հավաքակայանում որպես բուժկետի պետ-բուժակ, կոչումով ենթասպա է:

31-ամյա Մհեր Դավիդյանցը ծառայության մեջ է գտնվել ՊԲ զորամասում որպես բաժանմունքի պետ, կոչումով լեյտենանտ է:

29-ամյա Արկադի Չախոյանը ծառայության մեջ է եղել ՊԲ զորամասում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի ավագ օրդինատոր, կոչումով լեյտենանտ է:

Ամբաստանյալ բժիշկների խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Ըստ մեղադրանքների՝ այս չորս բժիշկների բացթողումներն ու թերացումները հանգեցրել են պատվաստում ստացած նորակոչիկի առողջական վիճակի վատթարացման, զինվորը մահացել է:

Ամեն ինչ սկսվել է… պատվաստումից. զինվորին պատվաստել են, ինչից հետո նրա օրգանիզմը հետպատվաստային ռեակցիա է տվել: Չնայած նրա մոտ ջերմության բարձրացում է տեղի ունեցել, նրան ՊՆ հավաքակայանի բուժկետից ճանապարհել են Արցախ: Ջերմություն ունեցող նորակոչիկը դեկտեմբեր ամսին 16-17 ժամ ճանապարհին է եղել, նրա վիճակը գնալով վատացել է: ՊԲ հավաքակայանի բուժկետում ու ՊԲ զինվորական հոսպիտալում չեն կատարվել անհրաժեշտ շատ հետազոտություններ, մասնավորապես՝ կրծքավանդակի ծավալուն ռենտգեն հետազոտություն, իսկական ախտորոշումը չի գտնվել, նույնիսկ վիճակի ծանրության աստիճանը բավական անորոշ է նշվել՝ «մոտ՝ բավարարին», դինամիկ հսկողություն չի իրականացվել, բուժման տակտիկան հիվանդ զինվորի իրական վիճակին համապատասխան չի ընտրվել:

ՊԲ Իվանյանի անվան հոսպիտալում զինվորին ընդունել է բժիշկ Չախոյանը, նախնական զննում է կատարել, ախտորոշել է՝ հետպատվաստային ռեակցիա, նախնական նշանակումներ են արվել, և հիվանդը տեղափոխվել է հոսպիտալի ինֆեկցիոն բաժանմունք, որտեղ նրա վիճակը շեշտակի կերպով վատացել է:

Օրը շաբաթ է եղել, հոսպիտալում հերթապահ բժիշկը եղել է վերակենդանացման բաժանմունքի պետը, ով ահազանգել է հոսպիտալի պետ Ս. Օհանյանին, երբ նորակոչիկի վիճակը կտրուկ վատացել է: Հերթապահ բժիշկը Նորայրին տեղափոխել է վերակենդանացման բաժանմունք, միջոցներ է ձեռնարկել վերակենդանացման ուղղությամբ, բայց արդեն ուշ է եղել: Քանի որ այդ օրը շաբաթ է եղել, բժիշկներն աշխատել են մինչև ժամը 14-ը:

Նորայրի ջերմությունը հասել է 39,6 աստիճանի, ջերմիջեցնող միջոցներով ջերմությունն իջեցվել է մինչև 37 աստիճան:

Նորայրի՝ հոսպիտալ ընդունված պահին հոսպիտալի ռենտգեն և ֆլյուորոգրաֆիայի ապարատները չեն աշխատել, դրանք Երևան էին բերվել նորոգելու: Բայց եթե բժիշկը անհետաձգելի համարած լիներ ռենտգեն հետազոտությունը, Նորայրին ռենտգեն հետազոտության ենթարկելու համար ապարատ կճարվեր, բավական էր զինվորին տեղափոխել մոտակա որևէ հիվանդանոց…

Նորայրի մահից հետո շտապ ռենտգեն հետազոտության է ենթարկվել նրա հետ հոսպիտալ ընդունված երկրորդ հիվանդ նորակոչիկը. վախեցել են, թե կարող էր հավաքակայանից բերված ինֆեկցիա լինել…

Նորայր Սահակյանի մահից հետո կատարվել է ծառայողական քննություն, բացահայտվել են Իվանյանի անվան հոսպիտալում առկա բացեր ու թերություններ, որոնք վերացվել են, իսկ ռենտգեն ապարատները, որ երկու ամիս Երևանում էին, անմիջապես նորոգվել և տարվել են հոսպիտալ:

Ցավոք, այդ ամենը եղել է նորակոչիկի մահից հետո…

Այս գործով դատաքննության վերջին երկարատև դադարը պայմանավորված էր պաշտպանական կողմի միջնորդությամբ կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության նշանակման ու անցկացման հետ:

Պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարանում հարցաքննվեց փորձագետ Գագիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ կրկնակի փորձաքննությամբ նախորդ փորձաքննության եզրակացությունները չեն փոփոխվել: Ավելի ընդլայնված եզրակացություն է տրվել, քանի որ ավելի մանրակրկիտ հարցեր են առաջադրվել փորձագետներին:

Գ. Հարությունյանը նշեց, որ զինվորին նշանակված դեղերը հակացուցված չեն եղել, բուժումը, ընդհանուր առմամբ, նշանակվել է ճիշտ: Բուժումը զինվորին վնաս չի տվել, սակայն այդ բուժումը եղել է ոչ լիարժեք: Եթե զինվորի վիճակը գնահատվեր ոչ թե «մոտ՝ բավարարին», այլ գոնե՝ «միջին ծանրության» կամ «ծանր», ապա բուժման ավելի ճիշտ տակտիկա կընտրվեր՝ հիվանդի իրական վիճակից ելնելով:

Գ. Հարությունյանն ասաց. «Քանի որ ախտորոշումը պարզ չի եղել, բուժումը լիարժեք օգնել չէր կարող…»:

Պաշտպանական կողմը հարցում էր արել ՊԲ և պատասխան էր ստացել, որ հոսպիտալում շաբաթ օրերը բժիշկներն աշխատում են ժամը 9-ից 14-ը: Նորայր Սահակյանի բուժող բժիշկ Մհեր Դավիդյանցը շաբաթ օրը աշխատանքը վերջացրել է ժամը 14-ին, նա Նորայրի վիճակի ծայրահեղ վատթարացման պահին աշխատանքային պարտականությունների կատարման մեջ չի եղել…

Դատախազը փորձագետին հարցրեց՝ եթե բժիշկը վիրահատություն է անում, նրա աշխատանքային ժամն ավարտվում է, պիտի վիրահատությունը կիսատ թողնի ու գնա՞:

Փորձագետը պատասխանեց, որ նման իրավիճակներում բժիշկը բարոյական պարտքի զգացումով պիտի որոշի՝ մնա՞ աշխատանքային ժամն ավարտվելուց հետո, եթե իր հիվանդի վիճակը ծանր է: Շատ բժիշկների աշխատանքային օրը, ասենք, ժամը 17-ին ավարտվում է, բայց նրանք ավելի երկար են մնում ծանր հիվանդների մոտ: Այնուամենայնիվ, այս հարցի քննարկումն ավելի շատ բարոյական ոլորտին է վերաբերում, փորձագետը նշեց, որ դատարանը կորոշի՝ բժիշկը պատասխանատո՞ւ է, թե՞ ոչ: Այնուամենայնիվ, փորձագետը հիշեցրեց՝ բժշկական բուհերում անցնում են բժշկական բարոյագիտություն, դա մի ամբողջ գիտություն է:

Մհեր Դավիդյանցի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարությամբ հանդես եկավ, որ շաբաթ օրը իր պաշտպանյալը հոսպիտալում ավելի երկար է մնացել, նա ուղիղ ժամը 14-ին՝ աշխատանքն ավարտելուն պես չի հեռացել հոսպիտալից:

Դատախազը հարցրեց՝ Նորայր Սահակյանի հիվանդության պատմագրի մեջ 8-10 ժամ ոչինչ գրանցված չէ, ի՞նչ է դա նշանակում:

Փորձագետը պատասխանեց, որ 8-10 ժամ գրառում չլինելը հնարավորություն չի տալիս գնահատելու հիվանդի վիճակը այդ ժամանակահատվածում՝ նշված չեն տվյալներ ջերմաչափման, հազի, հևոցի ու վիճակի այլ հիվանդագին դրսևորումների վերաբերյալ, հետևաբար այդ ժամանակահատվածում տվյալ չկա հիվանդության դինամիկայի մասին:

Փորձագետը նշեց, որ նորակոչիկ Նորայր Սահակյանի մահը պայմանավորված է եղել պատվաստումից հետո զարգացած բրոնխոպնևմոնիայով, ապա՝ տրոմբոէմբոլիայի առաջացումով:

Պատվաստումը օրգանիզմի պաշտպանողական գործընթացների խանգարման է բերել, առողջական վիճակի վատթարացում է տեղի ունեցել, սակայն բուն պատվաստման ու զինվորի մահվան միջև ուղղակի, անմիջական պատճառահետևանքային կապի առկայություն հնարավոր չէ արձանագրել, քանի որ պատվաստումից հետո զինվորի վիճակի վատացման պայմաններում ՊՆ կենտրոնական հավաքակայանից նա տեղափոխվել է Արցախ՝ ձմռան օրով շատ երկար ճանապարհ է կտրել-անցել:

Պատվաստումից մինչև զինվորի մահը 27 ժամ է տևել, վերջում հիվանդի վիճակի ծայրահեղ վատացում է եղել, սակայն եթե անցած թանկ ժամերի ընթացքում նախ՝ մի քանի ժամ հավաքակայանի բուժկետում պահեին, ապա ուղարկեին հոսպիտալ, անհրաժեշտ հետազոտություններ կատարեին, վիճակին համապատասխան բուժումներ նշանակեին, դինամիկ հսկողության տակ պահեին հիվանդին, հնարավոր է, որ կանխվեր մահվան ելքը, հնարավոր է՝ փրկվելու շանսերը ավելի մեծ լինեին…

Փորձագետ Գ. Հարությունյանն ասաց, որ զինվոր Նորայր Սահակյանը… առողջ է եղել, պատվաստումը նրա օրգանիզմի ռեակցիա է առաջացրել, օրգանիզմի պաշտպանական գործընթացների խանգարում է եղել, և նրան հարկավոր էր բժշկական հսկողության տակ պահել ու դինամիկ բուժել…

Փորձագետը նշեց, որ անհրաժեշտ էր անհապաղ կատարել հիվանդի ամբողջ կրծքավանդակի ծավալուն ռենտգեն հետազոտություն՝ բորբոքային բնույթի հիվանդությունների դեպքում դա՛ է ցուցված: Եթե ախտորոշումը ճշտվեր, բուժման տակտիկան կփոխվեր, օրինակ՝ ավելի շատ հեղուկներ կտային հիվանդին, որ օրգանիզմի ինտոքսիկացիան չխորանար…

Փորձագետը պնդեց, որ Նորայր Սահակյանին բուժող բժիշկների կողմից թույլ են տրվել բացթողումներ ու թերացումներ: Նախորդ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ վերհանված բոլոր թերացումներն ու բացթողումները կրկնակի փորձաքննությամբ միայն հաստատվել են…

Տուժողի իրավահաջորդը՝ մահացած նորակոչիկի հայրը, դառնությամբ ասաց. «Էրեխեն հեռախոսով խոսացել ա Իվանյանի հոսպիտալից: Ասել ա՝ ստեղ ոչ մի բժիշկ չկա, մի հատ քույր ա՝ ջերմիջացնող ա տվել… Եթե հոսպիտալում գոնե նորմալ էրեխու թոքերը լսեին, պիտի խշշոց լսած լինեին՝ փորձագետն է ասել, բայց էրեխուն ոչ մի բժիշկ չի նայել Իվանյանի հոսպիտալում…»:

Փորձագետ Գագիկ Հարությունյանի հարցաքննությունն ավարտվեց:

Ամբաստանյալների շահերի պաշտպանները դատարանին ներկայացրին իրենց պաշտպանյալների վերաբերյալ փաստաթղթեր:

Կարեն Ջուլհակյանի խնամքին երկու անչափահաս երեխա կա: Նա միջազգային դասընթացների է մասնակցել, միջազգային բժշկական կազմակերպությունների անդամ է, պարգևներ ունի անբասիր ծառայության համար, պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով…

Վարուժան Մանասյանի խնամքին նույնպես երկու անչափահաս երեխաներ կան, նա պատվոգրեր է ստացել լավ աշխատանքի համար, պարգևատրվել է հոբելյանական մեդալով…

Նախագահողը ճշտեց՝ տուժողի իրավահաջորդը պնդում է իր ներկայացրած քաղհայցի պահանջը՝ 1 միլիոն 200 հազար դրամի չափով:

Այս ծանր գործի տևական դատաքննությունը հայտարարվեց ավարտված:

Հաջորդ դատական նիստին մեղադրող դատախազը հանդես կգա մեղադրական ճառով:

Վրաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա (տեսանյութ) 2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի» Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից Մենք կշարունակենք աշխատել․ Աբխազիայի նախագահը հրաժարական չի ներկայացրել Մխիթարյանի մարզումը․ ֆուտբոլիստը լուսանկարներ է հրապարակել Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Այնտեղ, որտեղ հետևակը չի անցնի, և զրահապատ գնացքը չի սուրա «Պլաստուն-2» նորագույն ռազմական ամենագնացը կսողա փորի վրայով ու նրա հետ ոչինչ չի պատահի ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում ԱշխարհԲուժհաստատության բակում uպանություն է եղել․ մանրամասներ Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին Ինչու է մինչև հիմա իր պաշտոնում Ռազմական ոստիկանության պետը․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան Ս. Անդրեաս և Ս. Փիլիպոս առաքյալների հիշատակի օրն է ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՌուսների հերթական ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնաuվածք է ստացել, 1 անձ uպանվել է Ծեծկռտուք` ՊՆ աշխատողների միջև․ հարվածներ են հասցվել փոխգնդապետին Նոյեմբերի 18-ի հոսանքազրկման հասցեներըԱրտակարգ դեպք Վանաձորում․ ձին ընկել է դիտահորը Հայաստանի քաղաքացիների գրեթե 40 %-ն իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդի վրա      ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչպես Թրամփը կարող է ազդել հայ-ադրբեջանական հակամարտության վրա«Քաղաքագետ Կիրեևը Երևանի դեպի Արևմուտք վերակողմնորոշելու մասին. դա Հայաստանի ղեկավարության երազանքն է»ՄԱԿ-ի կեղծավորությունը հասել է իր գագաթնակետին. միգուցե կորոնավիրուս ունե՞ն. «Փաստ»Ո՞ւմ և ինչի՞ն են սպասում Փաշինյանն ու Ալիևը. «Փաստ»Արտակարգ գիշեր՝ Երևանում․ մահացածը ժամանել էր Ֆրանսիայից«Ստոկհոլմյան համախտանիշ». մինչ Բաքվում որոշվում է Հայաստանի ճակատագիրը, Երևանը պահմտոցի է խաղում  «Արտաքինից խիստ էր երևում, բայց այնքան բարի էր, յուրաքանչյուր զինվորի կողքին էր ցանկացած հարցում». փոխգնդապետ Արմեն Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղում. «Փաստ»Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող. պատմության այս օրը (16 նոյեմբեր)ՈՒժեղ ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի․ ՌԴՄակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի համար չի դիմել. Պեսկով Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»Թանկացումներ՝ տարադրամի շուկայումԻնչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Ղազախստանում․ 7 մարդ է մաhացել, այդ թվում՝ 2 երեխաԻնչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ»«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում կյանքից զրկել են Շուշաննա Թովմասյանի եղբորըԻսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
Ամենադիտված