ԱՄՆ ՌԾՈՒ քննիչը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ գաղտնի տեղեկություններ վաճառելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել Ռազմածովային ուժերի քննիչ Ջոն Բելիվոյին՝ գաղտնի տեղեկություններ վաճառելու համար: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Բելիվոն խոստովանել է, որ Glenn Defense Marine Asia ընկերության տնօրեն Լեոնարդ Ֆրենսիսին գաղտնի տեղեկություններ է տրամադրել, իսկ ավելի կոնկրետ՝ ընկերության դեմ իրականացվող հետաքննության մանրամասներ:
Քննիչը Ֆրենսիսին մասնավորապես փոխանցել է մեծ քանակով փաստաթղթեր, նաեւ հայտնել է քննիչների անունները:
Դրա դիմաց Ֆրենսիսը Բելիվոյին փող է տվել, նաեւ վճարել է ինքնաթիռի տոմսերի, հյուրանոցների եւ մարմնավաճառների ծառայությունների համար: