Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գալուստ Սահակյանը, Վահրամ Բաղդասարյանը, Էդուարդ Շարմազանովն այցելեցին հացադուլ հայտարարած Իսրայել Հակոբկոխյանին

ՎԻԴԵՈ

Երեւանի կենտրոնում՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ անժամկետ հացադուլ հայտարարած բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին այսօր՝ օգոստոսի 17-ին, այցելել են ՀՀԿ-ականներ Վահրամ Բաղդասարյանը, Գալուստ Սահակյան, Էդուարդ Շարմազանովը։

Գալուստ Սահակյանը առանձնազրույց ունեցավ Հակոբկոխյանի հետ. իր աջակցություն հայտնեց նրան։

«Դու պայքարիր հանուն ազգի, պետության համար։ Մնացածներս էսօր կանք, վաղը՝ չկանք։ Դու գործ ես կատարում, որն անմահացնելու է ժամանակին մեր ժողովրդին։ Չեմ հարցնում՝ ինչու ես նստել, ինչ խնդիրներ ունես, որովհետեւ այն խնդիրները, որոնք մարդու մոտ առաջանում են, մարդը մինչեւ վերջ առաջ է գնում։ Հիշում ես չէ՞, որ իրար հետ հաց էինք ուտում, քայլում էինք»,- ասաց Գալուստ Սահակյանը։

«Քայլելը չեմ հիշում, որովհետեւ քայլում է Նիկոլը»,- արձագանքեց Հակոբկոխյանը։

Սահակյանն էլ նշեց, որ Հակոբկոխյանի պայքարը ժողովրդի պայքարն է. «Ինչը վերաբերում է իշխանություններին, դրանք խնդիրներ են, որոնք հարավետ չեն. գալիս ու գնում են. ինձանից սկսած, մյուսով վերջացնելով։ Քո անունը սրբությամբ կնշվի մեր քաղաքական օրակարգում»։

Լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իրենք Հակոբոխյանի պահանջի, գաղափարի կողքին են եւ աջակցում են նրան. «Երկուսուկես տարի շարունակ պայքարում ենք այս ապազգային, հակապետական ռեժիմի դեմ։ Կարեւոր է ոչ միայն քաղաքական գործիչները, այլ նաեւ մարզական, մակութային, գիտական աշխարհի ներկայացուցիչները իրենց խոսքը բարձրացնեն այս հակապետական ռեժիմի գործողությունների դեմ։ Հակոբկոխյանը մեր ազգի մարզական լեգենդներից մեկն է։ Մենք կողմ ենք ազգայինին եւ դեմ ենք ապազգայինին»։

Հարցին՝ արդյոք ինքը հորդորե՞լ է Հակոբկոխյանին՝ դադարեցնել հացադուլը, Շարմազանովն ասաց. «Ես նրան խնդրեցի, որ ինքը հետեւի իր առողջությանը, նա էլ նշեց, որ ինքն այսօր շատ ավելի առողջ է, քան երբեւէ։ Նա ասաց, որ կարեւորն իր հոգեւոր առողջությունն է»։

Վահրամ Բաղդասարյանը նույնպես իր աջակցությունը հայտնեց Հակոբկոխյանին։

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ համամիտ է Հակոբկոխյանի բարձրացրած հարցերի հետ.

«Մենք 45 տարվա դահլիճային ընկերներ ենք։ Ես պատրավոր եմ, պետք է գայի եւ զրուցեի, երեկոյան նույնպես կգամ։ Բռնցքամարտի աշխարհն է անհանգստացած, որովհետեւ ինքը հասարակ դեմք չի միայն համաշխարհային բռնցքամարտում։ Նրանք պետք է գիտակցեն, թե ուր են գնում, ինչի է տանում դա։ Հազարամյակների պատմության մեջ մեր ամրությունը, ավանդույթները եւ ազգային արժեքներ կերտած ազգն այսօր մեկ հարվածով ուզում ենք հրաժարվել այդ ամենից։ Ես համաձայն եմ Իսոյի բարձրացրած հարցերի հետ»։

Բաղդասարյանը նշեց, որ այդ չափորոշիչներն առաջարկողները գուցե անփորձ են. «Մենք պետք է հասցնենք տեղ, գուցե անփորձ են, չեն հասկանում։ Նրանք եթե չգիտեն, ապա ետք է բացատրվի, թե հայկական արմատները որտեղից են եկել։ Այդ արժեքների շնորհիվ է, որ մենք կարողացել ենք պահպանել»։

Նշենք, որ այսօր Իսրայել Հակոբկոխյանին է մոտեցել շտապօգնության մեքենան եւ բուժզննում իրականացրել։

Հակոբկոխյանին են այցելել նաեւ իր գործընկերները։

Նշենք, որ Իսրայել Հակոբկոխյանը 5 օր է, ինչ հացադուլ է հայտարարել։

Իսրայել Հակոբկոխյանի հացադուլն ուղղված է ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի,  Լանզարոտեյի կոնվենցիայի, Ամուլսարի շահագործման եւ այլ խնդիրների:

ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ» Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»Ո՞վ է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում․ «Հրապարակ» Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․ «Հրապարակ» Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ»Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ
Ամենադիտված