«Տիկնիկ». Էլեն Ասատրյանի լուսանկարը
ՖՈՏՈԴերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Էլենը բեժ գույնի հագուստ է կրում։ Երիտասարդ դերասանուհին արձակել է ուղիղ հարդարված մազերը, իսկ վառ շպարն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել է նուրբ վզնոցը։ Դերասանուհին մեկնաբանություններում նշել է, որ շուտով նոր ֆոտոշարք է սպասվում, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ են արել. «Տիկնիկ»։
Օրեր առաջ տեղադրված լուսանկարում Էլենն ուսերի հատվածում բաց, մուգ երանգի տոպ էր կրում, ջինսե տաբատ։ Նա արձակել էր ուղիղ հարդարված վարսերը, իսկ մեղմ, բայց միեւնույն ժամանակ արտահայտիչ շպարն էլ ավելի էր ընդգծել նրա դիմագծերը։ Էլենի կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները․ նուրբ վզնոց, կլոր ու մեծ ականջօղեր։