Տղամարդը կացնահարել է 16-ամյա կնոջը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի գյուղերից մեկում դաժան սպանություն է կատարվել:
Report-ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել Գեւխարլի գյուղում: Գյուղի 26-ամյա բնակիչ Ագապա Նասիրովը կացնահարել է 16-ամյա կնոջը՝ Այգյուն Աբդուլխալիգովային: Ոստիկանները մարդասպանին ձերբակալել են:
Փաստի առիթով շրջանային դատախազությունում քրեական գործ է հարուցվել, քննություն է կատարվում: