Լուկաշենկոն ընդդիմությանը մեղադրում է իշխանությունը զավթելու փորձ կատարելու մեջ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Նրանք մեզ մյուս կողմ են գցում և պահանջում են ոչ ավելին, ոչ պակաս՝ իրենց փոխանցել իշխանությունը: Ուրեմն, մենք սա միանշանակ ենք գնահատում. սա իշխանությունը զավթելու փորձ է՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ»,- Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լուկաշենկոն:
Օգոստոսի 14-ին Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է իշխանության փոխանցման համար կոորդինացնող խորհրդի ստեղծման մասին:
Լուկաշենկոն վերոնշյալ խորհրդի մասին խոսելիս ասել է. «Ես ուզում եմ զգուշացնել նրանց, ովքեր այդ շտաբ են մտել, որ մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք՝ բացառապես Սահմանադրության և օրենքի համաձայն»:
Լիլիթ Ամիրաղյան