Հետաքրքիր փաստեր Էֆելյան աշտարակի մասին
ՖՈՏՈ1889 թվականի մարտի 31-ին Փարիզում կայացել Էյֆելյան աշտարակի հանդիսավոր բացումը:
Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր հանրաճանաչ աշտարակի մասին՝
.Երբ 1889 թվականին Էյֆելյան աշտարակը ներկայացվել է աշխարհին, այն եղել է երկրագնդի ամենաբարձր աշտարակը: Իսկ մեր օրերում Ֆրանսիայի բարձր աշտարակների շարքում այն զբաղեցնում է 5-րդ տեղը:
.Էյֆելյան աշտարակը միատոն է թվում, բայց դա ընկալման պատրանք է: Իրականում աշտարակը ներկված է երեք տարբեր երանգով: Ամենամուգ երանգն օգտագործում են ստորին, իսկ ամենաբացը՝ վերին հատվածը ներկելու համար: 7 տարին մեկ Էյֆելյան աշտարակը՝ կոռոզիայից պաշտպանելու նպատակով, ներկում են 60 տոննա ներկով:
.Հանրահայտ շեֆ-խոհարար Alain Ducasse-ն աշտարակի երկրորդ հարկում ռեստորան ունի:
.1912 թվականին վերարկու-պարաշյուտ հայտնագործած տղամարդն իր գյուտը փորձարկելու նպատակով ցած է նետվել աշտարակի երրորդ հարկից և մահացել:
.Երկրորդ աշխարհամարտի տարիներին Փարիզը գերմանացիներին հանձնելուց առաջ ֆրանսիացիները փչացրել են Էյֆելյան աշտարակի վերելակը, որ թշնամին չկարողանա հիանալ սքանչելի տեսարաններով: Հիտլերը, սակայն, չի ծուլացել և բարձրացել է ոտքով: Վերելակը վերանորոգել են 1944 թվականին:
.Էյֆելյան աշտարակի փոքրիկ կրկնօրինակները կարելի է գտնել աշխարհի տարբեր անկյուններում՝ Լաս-Վեգասում, Գաունչժոունում, Կոպենհագենում, Ռումինիայում և այլուր:
.Գուստավ Էյֆելն աշտարակի վրա փորագրել է ժամանակի 72 ականավոր ֆրանսիացի գիտնականների անունները:
.Չնայած բարձրությանը՝ աշտարակի կառուցման ընթացքում միայն մեկ մարդ է ցած ընկել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը