Դաֆֆեր եղբայրները խոսում են " stranger things"-ի ապագայի մասին
ՖՈՏՈ“Stranger things”սերիալի 4-րդ սեզոնը վերջինը չի լինի: Սերիալի հեղինակներ Ռոսս և Մեթ Դաֆֆեր եղբայրներն ամերիկյան The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում լուսաբանել են “Stranger things”-ի հետագա իրադարձությունները:
Ռոսս Դաֆֆերն ասել է, որ համաճարակն իրենց ժամանակ և հնարավորություն է տվել՝ առաջ նայելու և որոշելու, թե ինչպիսին և երբ կլինի սերիալի ավարտը:
Հիշեցնենք, որ “Stranger things”-ի 3-րդ սեզոնն ավարտվել է տեսարանով, որտեղ ներկայացվում է 1985 թվականի ամառային արձակուրդների ընթացքում Հոուկինսի երեխաների պայքարը գերբնականի դեմ:
Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ 4-րդ սեզոնի նկարահանումները հետաձգվել են:
Մեթ Դաֆֆերն ասել է, որ սցենարն ամբողջովին գրված է, և որ իրենք արդեն ժամանակն օգտագործում են որոշակի լրացումներ ու փոփոխություններ կատարելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը