Այսօր տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ. օրակարգում են ԸՕ փոփոխությունները
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀայաստանի Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2016 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 12.00-ին կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով։
Հայաստանի ԱԺ-ից հայտնում են, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 16 հարց, այդ թվում Ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ Քրեական եւ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում փոփոխությունների նախագծերը:
Օրակարգում ընդգրկված նախագծերի թվում է նաեւ 2016 թվականի մայիսի 19-ին Բրյուսելում ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ «Հորիզոն-2020. հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագիրը (2014-2020)»:
Ենթադրվում է, որ խորհրդարանին կներկայացվի նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը:
Նախագծերի մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Նշենք, որ Սահմանադրության 74 հոդվածի համաձայն կառավարության ծրագրին Ազգային ժողովի կողմից հավանություն տալու հարցը քննարկվում է արտահերթ եւ քվեարկության դրվում այն ներկայացվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում: Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին որոշումն ընդունվում է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: