Աստղեր, որոնք ամուսնացել են ոչ թե աստղերի, այլ հասարակ աղջիկների հետ
ՖՈՏՈՀամարվում է, որ դերասանները ամուսնանում են միայն դերասանուհիների կամ, ծայրահեղ դեպքում, մոդելների հետ, իսկ հասարակ աղջիկներին այդ կարգավիճակը չի համապատասխանում։ Սակայն կան աստղեր, որոնք կին են ընտրել ոչ հարուստ եւ անհայտ, երբեմն նաեւ արտաքնապես աննկատ երիտասարդ կանանց: Ճիշտ է, պետք է խոստովանել, որ նրանք այնքան էլ շատ չեն։
Քրիս Նոթ եւ Տարա Ուիլսոն
«Սեքսը մեծ քաղաքում» սերիալում Քերի Բրեդշոուի սիրեցյալին մարմնավորած Քրիսը կյանքի համար ընտրել է ոչ թե ոճային եւ ինքնավստահ գեղեցկուհու, այլ «գորշ մկան»՝ իրեն պատկանող գիշերային ակումբի մատուցողուհի Թարա Ուիլսոնին: Գուցե նրա որոշման մեջ դեր է խաղացել նաեւ այն փաստը, որ Տարան հավատարմորեն սպասում էր, որ քմահաճ աստղը վերջապես նկատի իրեն եւ ուղեկցի դեպի խորան։ Դերասանն ամուսնության առաջարկությունը ձգձգել է 10 տարի, բայց, ի վերջո, կանգ է առել հենց նրա թեկնածության վրա՝ թողնելով Քրիստին Դեւիսի նման գեղեցկուհուն, որի հետ դերասանին կապում էին սիրային հարաբերությունները։ Նոտի երկրպագուների մեծ մասը ցնցվել են նրա ընտրությամբ։
Ալեք Բոլդուին եւ Հիլարի Թոմաս
Ըստ երեւույթին, Ալեք Բոլդուինին առաջին կնոջ՝ դերասանուհի Քիմ Բեյսինգերի հետ կյանքը, որն ավարտվել է մեծ սկանդալով, այնքան է հոգնեցրել նրան, որ որոշել է այլեւս երբեք կյանքը չկապել կին գործընկերների հետ: Կյանքի վեցերորդ տասնամյակում նա ամուսնության առաջարկություն է արել յոգայի մարզիչ Հիլարի Թոմասին։ Ճիշտ է, շատ պարզ աղջիկ նրան չի կարելի անվանել։ Թոմասը համալսարանում ուսումնասիրել է պատմություն, զբաղվել է պարերով, բայց դերասանական մասնագիտության հետ ոչ մի կապ չունի, եւ որ Ալեքի համար ամենակարեւորն է, նա բոլորովին չի ձգտում դրան:
Բոլդուինի հետ Թոմասը ծանոթացել է Նյու Յորքի ռեստորաններից մեկի նախասրահում. հայտնի դերասանը մոտեցել է նրան եւ, մեկնելով այցեքարտը, խնդրել զանգահարել իրեն: Աղջիկը համեստություն չի արել եւ կատարել է դերասանի խնդրանքը։ Այնուհետեւ նրանք սկսում են հանդիպել, ինչին հաջորդում է պսակադրությունը։ Այժմ կնոջ շնորհիվ Բոլդուինը զբաղվում է յոգայով եւ առողջ կենսակերպ է վարում, ինչը նրան թույլ է տվել բավականին նիհարել, եւ չորս երեխաների համար օրինակելի հայր է։
Վինս Վոն եւ Քայլա Ուեբեր
«Ամուսնալուծությունն ամերիկյան ձեւով» եւ «Միստեր եւ միսիս Սմիթ» ֆիլմերի աստղ Վինս Վոնը հանուն սիրո անտեսել է Ջենիֆեր Էնիսթոնի զգացմունքները։ Բայց Վինսը աչք էր դրել մեկ այլ աղջկա՝ կանադական անշարժ գույքի վարձակալության ընկերության աշխատակից Քայլա Վեբերի վրա։ Վոնը հասկացել է, որ ցանկանում է ամուսնանալ հենց այդ աղջկա հետ, ու ափսոսացել է միայն այն մասին, որ այդքան երկար ժամանակ ապրել է առանց նրա, չէ որ այդքան ժամանակը կորսվել է ի զուր։ Վոնն ու Ուեբերը ամուսնացել են 2010 թվականի հունվարի 2-ին, նրանք ունեն երկու երեխա։