Բնական շպար. Սոնա Ռուբենյանի լուսանկարը
ՖՈՏՈԵրգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել, որում բնական կերպարում է։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Սոնան կապույտ բլուզ է կրում եւ նույն երանգի գլխարկ։ Երգչուհին արձակել է մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Լուսանկարը մեկնաբանված չէ։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոնան արտահայտիչ շպարով էր, որն ընդգծում էր նրա գեղեցկությունը։ Տաղանդավոր երգչուհին հավաքել էր մազերն ու կերպարն ամբողջացրել նուրբ աքսեուսարով՝ վզնոց։ Սոնայի էջը լի էր բազմաթիվ հաճոյախոսություններով։