Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թորոսյանը սպառնացել է Փաշինյանին գաղտնի ձայնագրություններով. Նոր մանրամասներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

AntiFake.am-ին նոր տեղեկություններ են հայտնի դարձել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև առաջացած հակամարտությունից։

Աղբյուրը հայտնում է, որ ամբողջ խնդիրը սկսվել է նրանից, որ Ազգային անվտանգության ծառայությունը կոտրել է Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջը և բացահայտել նրա նամակագրությունը իր ընկերների հետ, որտեղ Թորոսյանը ամենավերջին ձևով հայհոյել է ու քննադատել Նիկոլ Փաշինյանին։ «Տիրություն արեք ձեր հիվանդին» արտահայտությունը, որի մասին արդեն իսկ գրվել է մամուլում, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան նամակագրությունից հատված է իր ընկերոջ՝ Երևանի կարանտինային վայրերի ղեկավար նշանակված Նարեկ Վանեսյանի հետ։ ԱԱԾ-ի ձեռքում հայտնված նամակագրություններն են հենց պատճառ դարձել, որ Թորոսյանն ապաակտիվացնի իր ֆեյսբուքյան էջերը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Արսեն Թորոսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում տեղի չի ունեցել։ ԱԱԾ-ն Արսեն Թորոսյանի՝ իր ընկերների հետ ունեցած ֆեյսբուքյան էջերի նամակագրությունները դրել է Նիկոլ Փաշինյանի սեղանին, ինչը սաստիկ զայրացրել է վարչապետին։ Վերջինս այդ մասին խոսել է օրերս տեղի ունեցած «ՔՊ» կուսակցության հավաքի ժամանակ։ Փաշինյանը զայրույթից որոշում է կայացրել արձակուրդի ուղարկել Թորոսյանին՝ այլևս չվերադառնալու պայմանով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այսքանով չի բավարարվել և հրահանգել է քրեական գործ հարուցել Արսեն Թորոսյանի դեմ՝ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի տապալման և ֆինանսական չարաշահումների համար, սակայն Արսեն Թորոսյանն էլ իր հերթին ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ քրեական գործ հարուցելու սպառնալիքների, իր ընկերների հետ խոսակցություններում ասել է, որ իր ձեռքի տակ այնպիսի ձայնագրություններ ունի Նիկոլ Փաշինյանից, որոնցով ապացուցվում է, որ COVID-ի այս խայտառակ վիճակը Փաշինյանը չի կարող բարդել իր վրա, և եթե քրեական հետապնդումներ սկսեն իր դեմ, ինքն էլ այդ ձայնագրությունները կհրապարակի. հարց է, թե այդ ժամանակ ով ավելի շատ կտուժի՝ ինքը՝ իրավական առումո՞վ, թե՞ Փաշինյանը՝ քաղաքական առումով։

Աղբյուրը մեզ մանրամասներ հայտնեց նաև մամուլում շրջանառվող մեկ այլ տեղեկության հետ կապված, որի համաձայն՝ պարետատունը հաշվետվություն է պահանջել Արսեն Թորոսյանից կորոնավիրուսի դեմ պայքարի ֆինանսական միջոցները ծախսելու ուղղությունների վերաբերյալ, քանի որ ֆինանսական չարաշահումներ են ի հայտ եկել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Արսեն Թորոսյանը ընդհանրական հաշվետվություն է ներկայացրել՝ չտալով ծախսերի բացվածքը, ինչը հնարավորություն չի տալիս հասկանալ, թե որտեղից է առաջացել ֆինանսական բացը։ Աղբյուրը մանրամասնեց, որ Թորոսյանն իր ընկերների հետ զրույցներում ասել է, որ իր կողմից բաշխված գումարի չափը կազմում է ընդամենը 14-ից 15 միլիոն դոլար, իսկ մնացած գումարները թող իրենք գնան և պարզեն, թե ուր է գնացել։

Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի թիմի ներսում խնդիրները ավելի ու ավելի են լրջանում։ Թիմում իրար չեն վստահում, իսկ ԱԱԾ-ն ակտիվորեն զբաղվում է Նիկոլ Փաշինյանի թիմակիցների ֆեյսբուքյան էջերի նամակագրությունների ուսումնասիրություններով և փորձում է գտնել Փաշինյանի քննադատներին, հայհոյողներին, նրան «թիկունքից խփողներին»։ Արսեն Թորոսյանը, փաստորեն, ԱԱԾ-ի այս գործողության առաջին և խոշոր զոհն է, և բացառված չէ, որ շուտով կլինեն նոր «զոհեր»։

 

Աղբյուր՝ AntiFake.am

Նոր չվերթ՝ դեկտեմբերի 1-ից Արդյո՞ք Էրդողանը կվերավաճառի S-400 ՀՕՊ համակարգերը F-35 գնելու համարԱդրբեջանի ճիշտ ընթացքը. Բաքուն գնում է չին-պակիստանյան կործանիչներ և ձգտում է միանալ BRICS-ինՀայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան ՀՀ իշխանության դևերի և նախկին նախագահների դեմարշի մասին. «Նրանց վրա խաչ չկա»«Աղբը թափեք, տոպրակը տվեք ինձ»․ մանրամասներ երեխաների առևանգման փորձի մասին (տեսանյութ) Հայաստանը  կորցրեց Արցախը ներքին պառակտման պատճառով«Ռուսները մեզ օկուպացրե՞լ են, դա անհեթեթություն է». հայերը շպրտում են դպրոցական դասագրքերըՍևանում մեքենա է հրդեհվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է Ուսուցիչների համաշխարհային օր. պատմության այս օրը (05 հոկտեմբեր)Մինչև հոկտեմբերի 30-ը փողոցներ են փակ լինելու Ռուբլին՝ հիմաՔՊ-ում պայթյունավտանգ իրավիճակ է, բարիկադների են բաժանվել․ «Հրապարակ» Փաշինյանը ոչ մի վճռորոշ փաստաթուղթ չի ստորագրում, խուսափում է պատասխանատվությունից․ «Ժողովուրդ» Հ1-ի տնօրենի թեկնածուներին են քննարկում. «Հրապարակ» ՌԴ-ում 27 երեխա է թունավորվելԳավառի պոլիկլինիկայի աշխատակիցներին տեղից տեղ են տանում, նախարարն ու մարզպետը կոմպետենտ չեն․ «Ժողովուրդ» «Դաբրո»՝ արդարադատության համար․ «Հրապարակ» ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ» Հայտնի է ձմեռային զորակոչի ժամանակահատվածը Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 3 հոգի հոսպիտալացվել է171 դոլար վարկը չմուծած Արփի Դավոյանը բնակարան է գնել նորակառույց շենքումՍահմանադրական դատարանը վտանգ է ներկայացնում Հայաստանի հետագա գոյության համար. 168.amԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի«Հըզբոլլահ»-ն այսօր 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբԿոտայքում բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ը․ կան տուժածներՖիզիկական հետազոտությունների ինստիտուտում մշակել են մեխանիզմ, որի շնորհիվ կոդավորված քվանտային տեղեկույթը տեղափոխվում է քվանտային ինտերնետովՄԻՊ-ն ունի սահմանադրական լայն մանդատ՝ գնահատելու ցանկացած իրավունքի խախտման կամ դրա բացակայության հանգամանք. ՄԻՊՍյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)Լավրովը ՌԴ–ում ՀՀ նորանշանակ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովինՆԳՆ աշխատակիցները հայտնաբերել են գողացվшծ բեռնատարըՉեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան (տեսանյութ)«Սրբազան պայքար» շարժումը հոկտեմբերի 6-ին հանրահավաք կանցկացնի Հանրապետության հրապարակումԵվրամիությունը հրաժարվում է հանդիպել Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հետ․ նաև նախապայման են հնչեցրել՝ որ դեպքում Վրաստանը չի դառնա ԵՄ անդամՀամայնքի կողմից իրականացված վարչարարությանը գնահատականներ տալը ՄԻՊ-ի իրավասություններից դուրս է. Ավինյանի խոսնակը պատասխանել է ՄԻՊ-ինՓաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացմանըՎանաձորի բանտում կալանավորը մեխեր ու ածելու սայր է կուլ տվելՉնայած ՀՀ որոշակի տարածքներ օկուպացված են, այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆԱռաջիկա օրերին Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերի թողունակությունը կնվազիՈստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչություն կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է․ 3 անձի մեղադրանքով վարույթի նյութերն ուղարկվել են դատարանԱկնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրումը. երկրորդ նախագահի գրասենյակը՝ Միքայել Սրբազանի հայտարարության մասինԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ սեպտեմբերին ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերըԹեհրանը չի ծրագրում շարունակել հարձակումները, սակայն եթե Իսրայելը որևէ քայլ ձեռնարկի Իրանի դեմ, պատասխանն ավելի կոշտ կլինի. ԱրաղչիԱռևտրային պատերш՞զմ. ԵՄ-ն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համարՎանաձորում շտապօգնությունն առանց բժշկի է գնացել կանչի ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է․ պայթյուն է լինելու «Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա Միկրոավտոբուս է վթարվել․ տուժածների մեջ կա երեխա
Ամենադիտված