Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օլիգարխներն ապականում են հերթական ոլորտը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է, վերջին տարիներին Հայաստանի տնտեսության այցեքարտերի շարքում, բացի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից, իր արժանի տեղն է սկսել զբաղեցնել այլընտրանքային էներգետիկան` իր տարբեր ճյուղերով: Մասնավորապես, բառի բուն իմաստով, բուռն զարգացում է ապրում արևային էներգետիկան: Երկրում բավականին արագ տեմպերով հայտնվում և զարգանում են այդ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները: Բնականաբար դա նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը, պետական բյուջե մուտքերի ավելացմանը և, որ գուցե ամենակարևորն է, յուրաքանչյուր արևային կայան և լոկալ առումով, յուրաքանչյուր տաքացուցիչ ավելացնում է երկրի էներգետիկ անկախության և անվտանգության մակարդակը:

Սակայն, ինչպես և բիզնեսի յուրաքանչյուր ոլորտում, որտեղ սկսում են քիչ թե շատ լուրջ ֆինանսական միջոցներ շրջանառվել, այս ոլորտը նույնպես վերջին շրջանում սկսել է գրավել տեղական օլիգարխիայի ուշադրությունը: Ու եթե Գագիկ Ծառուկյանը ոլորտ մտել է դեռ մի քանի տարի առաջ, կազմակերպելով արևային պանելների արտադրություն, ապա այս իշխանությունների «սրտի գործարար» Սամվել Ալեքսանյանը որոշել է զբաղվել իր սիրած գործով՝ ներմուծմամբ: Եվ ինչպես սովորաբար լինում է օլիգարխների պարագայում, նրանք փորձում են համապատասխան արտոնյալ դաշտեր ձևավորել իրենց գործունեության համար: Մեկը սովորականի պես, տեղական արտադրողի շահերը պաշտպանելու քողի տակ փորձում է օրենսդրական խոչընդոտներ սահմանել ոլորտում մինչ օրս զարգացում ապահովող ընկերությունների համար՝ դրանով իսկ փորձելով արտոնյալ պայմաններ ստեղծել առայժմ իրենց ոչ մրցունակ արտադրանքի համար, մյուսը փաստաթղթային մանիպուլյացիաների եղանակով և այլ քաղաքացիների անունով գրանցված ընկերությունների միջոցով փորձում է դեմպինգի ենթարկել ձևավորված շուկան:

Ի դեպ, ժամանակին, երբ մեծ փողերի հոտ եկավ ՏՏ ոլորտից, որոշ օլիգարխներ՝ մասնավորապես Խաչատուր Սուքիասյանը, փորձեցին մտնել այդ ոլորտ և փոխել խաղի կանոնները: Ոլորտի կազմակերպությունները և դրանց միավորող միությունը համատեղ ջանքերով դիմադրեցին այդ ծրագրերին և կարողացան մինչ օրս էլ ապահովել այդ ոլորտի բնականոն և հետևողական զարգացումը:

Միքայել Ղևոնդյան

www.1or.am 

Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է
Ամենադիտված